Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարության համաձայն՝ Թեթրիծղարոյի շրջանային դատարանի որոշումը, որով անվավեր են ճանաչվել 30 ընտրական տեղամասերի արդյունքները, անհիմն է, և տարածքային ընտրական հանձնաժողովները այն կբողոքարկեն Վերաքննիչ դատարանում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 3 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 4 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 5 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
- 6 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
Դատավոր Վլադիմիր Խուճուան, քվեների գաղտնիությունը խախտելու պատճառով, չեղարկել է թիվ 25 Ծալկայի ընտրատարածքում ընդգրկված 17 տեղամասերի և թիվ 26 Թեթրիծղարոյի ընտրատարածքում ընդգրկված 13 ընտրատեղամասերի արդյունքները։
«Ընտրական վարչությունը անհիմն է համարում և չի կիսում Ծալկայի և Թեթրիծղարոյի մունիցիպալիտետներում վերոնշյալ ընտրական տեղամասերի արդյունքները չեղարկելու վերաբերյալ Թեթրիծկարոյի շրջանային դատարանի որոշումը։ Բացի այդ, նշված որոշումը ակնհայտորեն հակասում է առաջին ատյանի դատարաններում նույն հարցով բոլոր մյուս վեճերին։ Ըստ այդմ՝ նոյեմբերի 4-ին Թեթրիծղարոյի շրջանային դատարանի կայացրած որոշումը կբողոքարկվի Վերաքննիչ դատարանում։ Բողոքները կներկայացվեն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կողմից՝ օրենքով սահմանված կարգով»,- ասված է ԿԸՀ տարածած հաղորդագրության մեջ։
Բացի այդ, ԿԸՀ-ն արդեն բողոքարկել է Գորիի շրջանային դատարանի որոշումը, ըստ որի՝ Գորիի թիվ 32 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին հանձնարարվել է վերահաշվարկել նույն ընտրատարածքի 15 ընտրական տեղամասերի անվավեր ճանաչված քվեաթերթիկները։
ԿԸՀ-ն պնդում է, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրողի քվեարկության գաղտնիությունը պահպանված է եղել։ Մասնավորապես, ըստ ընտրական վարչակազմի, քվեարկության գաղտնիությունն ապահովվել է հատուկ շրջանակ ծրարով, որի «ցուցումների համաձայն օգտագործումը բացառում է ընտրողի կամքի նույնականացումը»։
«Քվեաթերթիկի ետևի մակնշման նշանները, եթե այդպիսիք կան, հաշվի առնելով շրջանակ ծրարի նպատակը, չեն կարող համարվել կամքը նույնականացնող: Նշենք նաև, որ քվեարկության օրը և հաջորդ օրը ողջ երկրում ներկայացվել է ընդամենը 7 բողոք, և որևէ միջազգային կազմակերպության եզրակացությամբ չի հաստատվել ընտրությունների գաղտնիության խախտումը»,- ասում են ԿԸՀ-ից։
