Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը պնդում է, որ Ադամ Դելիխանովը ողջ է և «նույնիսկ վիրավոր չէ»։ Այսօր ԶԼՄ-ները հայտնել են, որ Ուկրաինայում վիրավորվել է Կադիրովի մերձավոր դաշնակիցը՝ Չեչնիայից ՌԴ Դումայի պատգամավոր, «Արևմուտք-Ախմատ» գումարտակի հրամանատար Դելիմխանովը։ Որոշ աղբյուրներ հայտնում են նաև նրա մահվան մասին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 4 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
«Ադամ Սուլթանի որդին ողջ է ու առողջ, նույնիսկ վիրավոր չէ։ Ես այդ մասին գիտեի ի սկզբանե, բայց որոշեցի բոլորին, առաջին հերթին՝ ուկրաինացիներին ցույց տալ, թե ինչ մակարդակի են հասել նրանց լրատվամիջոցները»,- գրել է Կադիրովը Telegram-ում և որպես ապացույց հրապարակել լուսանկարը, որտեղ Դելիմխանովը նստած է իր կողքին։
Ռամզան Կադիրովի խոսքով՝ մինչ ամբողջ համացանցը քննարկում է ռուս հերոսին սպանելու «զառանցական ֆանտազիան», նա շարունակում է աշխատել Ադամ Դելիմխանովի հետ. ««Ախմատ» ստորաբաժանումները գործում են, այդ թվում՝ Բելգորոդի շրջանում, որտեղ նրանք ուժեղացնում են ռուսական սահմանը։ Մենք քննարկել ենք ներկա իրավիճակը, մեր ստորաբաժանումների ուժերի և ռեսուրսների բաշխումը»։
Ավելի վաղ Կադիրովը գրել էր, որ «հատուկ ռազմական գործողության» գոտում գտնվող Դելիմխանովը իր հետ կապ չի հաստատել։ Նա դիմել է Ուկրաինայի հետախուզությանը և տեղեկություն խնդրել, թե որ դիրքում է հարված հասցվել։ Ռուսական «Ռիա Նովոստի» պետական լրատվամիջոցը նշել է, որ սա Ռամզան Կադիրովի հեգնական պատասխանն էր նախկինում տարածված այն տեղեկատվությանը, թե Ադամ Դելիմխանովը զոհվել է ռմբակոծության արդյունքում։
Հունիսի 14-ի առավոտյան ուկրաինացի քաղաքագետ, Ուկրաինայի զինված ուժերի մարտիկ Կիրիլ Սազոնովը սոցցանցում տեղեկություն է տարածել, որ քաղաքում ռմբակոծության հետևանքով զոհվել են Կադիրովի դաշնակից Դելիմխանովը և մոտ 200 այլ ռուս զինվորներ։ Դրանից հետո ռուսական հեռուստաընկերություններից մեկի լրագրողը, հիմնվելով Դումայի մամուլի ծառայության վրա, գրել է, որ Դելիմխանովը ողջ է, թեև վերք է ստացել։ Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նույնպես արձագանքել է այս դեպքին.
«Այս տեղեկությունը մենք ստացել ենք մեծ տագնապով։ Ինչպես բոլորը, այնպես էլ մենք անհանգստացած ենք Ռուսաստանի հերոսի համար։ Հուսով ենք, որ մոտ ապագայում տեղի ունեցածի մասին որոշակի մանրամասն տեղեկատվություն կլինի»,- ասել է Պեսկովը։
Ադամ Դելիմխանովի առողջական վիճակի և գտնվելու վայրի մասին լրացուցիչ տեղեկություններ հայտնի չեն։