Չեչնիայի առաջին նախագահ Ախմաթ-Խաջի Կադիրովի անունը կրող հիմնադրամը օկուպացված Ցխինվալիում կկառուցի արվեստի դպրոց։ Այս նախագծի հետ կապված Հարավային Օսիայում է գտնվել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի օգնական, ազգային քաղաքականության, արտաքին կապերի, մամուլի և տեղեկատվության նախարար Ահմեդ Դուդաևը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
Հիմնարկեքի միջոցառումը տեղի է ունեցել հուլիսի 20-ին, որից հետո դե ֆակտո նախագահ Ալան Գագլոևը հայտարարել է, որ արվեստի դպրոցը կկոչվի Ախմաթ-Խաջի Կադիրովի անունով։ «Վստահ եմ, որ այս դպրոցը նոր լիցք կհաղորդի արվեստի և հանրապետության ողջ մշակութային ոլորտի զարգացմանը»,- ասել է Ալան Գագլոևը։
Ահմեդ Դուդաևն իր հերթին նշել է, որ արվեստի դպրոցի կառուցումն արտացոլում է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի և Ալան Գագլոևի եղբայրական հարաբերությունները։
«Այս սոցիալական օբյեկտը և մեր հետագա կառուցողական փոխգործակցությունը՝ մեր ժողովուրդների եղբայրական հարաբերությունները, թող համարժեք պատասխան լինեն մեր բոլոր չարագործներին, մեր բոլոր թշնամիներին։ Մեր երկրների շուրջ ստեղծված իրավիճակի համատեքստը թելադրում է եղբայրական հարաբերությունների հաստատման անհրաժեշտությունը, ինչը մենք կանենք»,- ասել է Դուդաևը։
Ցխինվալիում արվեստի դպրոցի կառուցման շուրջ Գագլոևն ու Կադիրովը պայմանավորվել են Գրոզնիում կայացած հանդիպման ժամանակ։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ շինարարությունը ֆինանսավորում է Կադիրովի հիմնադրամը, և դա Չեչնիայի Հանրապետության ղեկավարի նվերն է։ Օբյեկտի շինարարությունը նախատեսվում է ավարտել մինչև 2025 թվականի կեսերը։
Փետրվարին Կադիրովը այսպես կոչված Հարավային Օսիային ռուսական արտադրության 10 միավոր UAZ Patriot մակնիշի ավտոմեքենա էր փոխանցել, ինչպես նաև ֆինանսական օգնություն էր ցուցաբերել Վրաստանի օկուպացված շրջանի այսպես կոչված իրավապահ մարմիններին։
