Կադիրովի խոսքով՝ ինքն ու իր ջոկատը պատրաստ են Բախմուտում փոխարինել «Վագներին»

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ պատրաստ է Բախմուտ ուղարկել սեփական զինյալներին, եթե «Վագներ» խմբավորումը հեռանա քաղաքից։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Եթե ավագ եղբայր Պրիգոժինը և «Վագները» հեռանան, Գլխավոր շտաբը կկորցնի փորձառու մարտական ​​միավոր։ Նրանց փոխարեն Բախմուտ կգան կրտսեր եղբայր Կադիրովն ու «Ախմատը»։ Եթե ​​սցենարը այսպես զարգանա, մեր մարտիկները պատրաստ են գրավել քաղաքը, դա մի քանի ժամվա հարց է։ Եթե ​​Պրիգոժինն ու իր ջոկատը հեռանան, Կադիրովն ու իր ջոկատը կգան, ոչինչ չի փոխվի»,- ասել է Կադիրովը։

«Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը ռուսական ոչ պաշտոնական զինված կազմավորում է, որը ստեղծվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմ գործարար Եվգենի Պրիգոժինի կողմից։ «Վագները» վարձկան մարտիկներով, որոնց թվում կան ռուսական բանտերից տարված նախկին բանտարկյալներ, ակտիվ մասնակցում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին։

Մայիսի 5-ին Եվգենի Պրիգոժինը Բախմուտում իր մարտիկների մահվան մեջ մեղադրել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին։ Դիակների ֆոնին նկարահանված տեսանյութում Պրիգոժինն ասել է, որ «Վագների» կորուստների պատճառը զինամթերքի պակասն է։ Նա սպառնացել է, որ վարձկանները մայիսի 10-ին կլքեն Բախմուտը, չնայած այն բանին, որ, ըստ «Վագների» հրամանատարի, նախատեսում էին ուկրաինական այս քաղաքը գրավել մինչև մայիսի 9-ը։

Բախմուտի համար պայքարը շարունակվում է ավելի քան ինը ամիս։ Ըստ «Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտ» (ISW) ամերիկյան կազմակերպության՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, ըստ երևույթին, Բախմուտի վրա հարձակման փոխարեն, առաջնահերթություն է տվել Ուկրաինայի ակնկալվող հակահարձակման նախապատրաստմանը, ինչի պատճառով «Վագներ» խմբավորումն ու նրա ֆինանսիստ Պրիգոժինինը ծանր իրավիճակում են հայտնվել: «Առայժմ պարզ չէ՝ արդյոք Պրիգոժինը մտադիր է մայիսի 10-ին դուրս գալ Բախմուտից, թե՞ նրա հայտարարությունը վերջին փորձն էր պաշտպանության նախարարության աջակցությունը ստանալու համար», - գրում է ISW-ն։

Ռուսաստանի պաշտպանության նախարարը մայիսի 5-ին հրաման է տվել վերահսկել զենքի առաքումը «հատուկ ռազմական գործողության գոտի»։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։