Վարչապետ Իրակլի Կոբախիձեն Վրաստանում Ուկրաինայի ժամանակավոր ներկայացուցիչ Միխայլո Խարիշինին ետ կանչելու վերաբերյալ ասել է, որ «ի տարբերություն դեսպանին ետ կանչելուն՝ դա քաղաքական ակտ չէ»։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
«Սա այն որոշումը չէ, որ ընդունվել է 2022 թվականին դեսպանին ետ կանչելու վերաբերյալ։ Տվյալ դեպքում, մեր տեղեկություններով, դա քաղաքական ակտ չէ։ Կոնկրետ ներկայացուցիչը, եթե չեմ սխալվում, դիվանագիտական կարգավիճակ էլ ունի, կենցաղային իրեր է գնել։ Սա ադեկվատ չի համարվել ընթացող պատերազմի լույսի ներքո, և դարձել է նրան ետ կանչելու պատճառը։ Սա մեր ունեցած տեղեկությունն է։
Այսինքն՝ ի տարբերություն դեսպանին ետ կանչելուն, սա քաղաքական ակտ չէ, դա կապված է կոնկրետ դեսպանատան ներկայացուցչի կողմից այնպիսի կենցաղային իրի գնման հետ, որը, ըստ ուկրաինական իշխանությունների, նա չպետք է գներ պատերազմի պայմաններում, խոսքը լվացքի մեքենաների մասին է»,- ասել է Կոբախիձեն։
Ուկրաինայի արտաքին գործերի նոր նախարար Անդրեյ Սիբիգան որոշել է ետ կանչել Վրաստանում Ուկրաինայի ժամանակավոր ներկայացուցիչ Միխայլո Խարիշինին՝ «պատերազմական պետության իրականության ամբողջական թյուրիմացության պատճառով»։
Ավելի քան երկու տարի է՝ Ուկրաինան Վրաստանում դեսպանի փոխարեն ժամանակավոր ներկայացուցիչ ունի։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին 2022 թվականի մարտի 1-ին՝ Ռուսաստանի ներխուժումից անմիջապես հետո, խորհրդակցությունների համար Թբիլիսիից ետ է կանչել արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Դոլգովին։ Պատճառները բերվել են Վրաստանի կառավարության կողմից Ուկրաինային օգնել ցանկացող կամավորներին խոչընդոտելը և պատժամիջոցների նկատմամբ «անբարոյական դիրքորոշումը»։ Նույն թվականի հունիսին Դոլգովը պաշտոնապես ազատվեց դեսպանի պաշտոնից։
Միխայլո Խարիշինը Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր ներկայացուցիչ է նշանակվել 2024 թվականին։ Մինչ այդ այս պաշտոնում աշխատել է Անդրեյ Կասյանովը։
