Քաղաքականությունը բոլորի գործն է՝ մարզիկի, իրավաբանի, բժշկի․ Մդինարաձե

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

«Վրացական երազանքի» առաջնորդներից մեկը՝ Մամուկա Մդինարաձեն, ի պատասխան իշխող կուսակցության նախընտրական ցուցակում մարզիկների ընդգրկման հետ կապված քննադատություններին, ասել է, որ քաղաքականությունը «բոլորի գործն է», այդ թվում՝ մարզիկների։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Քաղաքականությունը բոլորի գործն է՝ մարզիկի, իրավաբանի, բժշկի, բոլորի գործն է, ով որ որոշում է և ում հետ նա հաջողությամբ խորհրդակցում է իր շատ հաջող կարիերան քաղաքականության մեջ շարունակելու համար, դա բոլորի գործն է։ Քաղաքականությունը վերաբերում է բոլորին, բոլոր մարդկանց։ Բա ո՞ւմ գործն է դա։ Դուք այժմ քաղաքականության մեջ եք։ Եթե ​​վաղը որոշեք սատարել որևէ կուսակցության, ոմանք պետք է ձեր հանդեպ ֆաշիստական ​​բուլինգ կազմակերպե՞ն։ Դա հո անհավանական պատմություն է: Դա հո հիմարություն է, որը դառնացած, խելագարված գործակալները երեկ անում էին սոցցանցում»,- լրագրողներին ասել է Մդինարաձեն։

«Վրացական երազանքը» ներկայացրել է հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակի առաջին քսան թեկնածուներին։ Տասնյակում էին նաև օլիմպիական չեմպիոնները՝ յոթերորդ համարը ծանրորդ Լաշա Տալախաձեն է, իսկ տասներորդը՝ ըմբիշ Գենո Պետրիաշվիլին։

31-ամյա Լաշա Տալախաձեն, ով օգոստոսի 11-ին նվաճել է եռակի օլիմպիական չեմպիոնի կարգավիճակ, ասել է, որ որոշել է կանգնել այնպիսի թիմի կողքին, որը «խաղաղություն է պահպանել երկրում» և «հպարտությամբ և արժանապատվության կթևակոխի Եվրոպա»։

Ազատ ոճի ըմբիշ Գենո Պետրիաշվիլին նշել է, որ մնում է սպորտում. «Սպորտը միշտ իմ կյանքում կա, միշտ կլինի։ Պարզապես հիմա ինձ ժամանակ է պետք վնասվածքներս բուժելու համար»։

Իշխող կուսակցությունը ցանկանում է պատգամավոր դարձնել նաև նախկին մարզիկների։ Վերջերս վարչապետ Իրակլի Կոբախիձեն Սամգորիի պատվիրակ է առաջադրել նախկին ձյուդոիստ, Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Վառլամ Լիպարտելիանիին, Վակեի պատվիրակ՝ ջրագնդակի ազգային հավաքականի նախկին ավագ, ազգային հավաքականի մարզիչ Զուկա Ռուռուային, Մթածմինդա-Կրծանիսիի պատվիրակ՝ նախկին ռեգբիստ Դավիթ Կաճարավային։ Կաչարավան նաև 2020-2024 թվականների գումարման խորհրդարանի պատգամավոր է և ներկայացնում է իշխող կուսակցության ճյուղերից «Ժողովրդի ուժը»։ Գորի-Կասպիի պատվիրակը Գորիի գործող քաղաքապետ, նախկին ըմբիշ, Ռիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն Վլադիմիր Խինչեգաշվիլին է։

Ապրիլի 4-ին, այն բանից հետո, երբ «Վրացական երազանքը» կրկին օրակարգ բերեց այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքը, Մամուկա Մդինարաձեն հանրությանը կոչ էր արել ֆուտբոլն ու ֆուտբոլիստներին չխառնել քաղաքականությանը։ «Սրանից ավելի մեծ վնասակարություն չկա, և ես բոլորին կոչ եմ անում, մենք էլ ենք այդպես վարվելու, և բոլորին կոչ եմ անում՝ այդ տղաներին և Վրաստանի հավաքականին չներքաշել քաղաքական պայքարի մեջ։ Մի խոսքով, մարզիկներին հանգիստ թողնենք»,- ասել է Մդինարաձեն։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):