Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին քննադատել է սննդամթերք և նավթ ներկրողներին և ասել, որ նրանք աշխատում են շատ բարձր շահույթով, գրեթե 100% շահույթի մարժայով։ Վարչապետը հանձնարարել է էկոնոմիկայի, ֆինանսների և գյուղատնտեսության նախարարներին անհապաղ ստեղծել աշխատանքային խումբ, կանչել բոլոր խոշոր ներկրողներին և գներն իջեցնել ինչ-որ ողջամիտ սահմանի։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
«Մի քանի շաբաթ առաջ մրցակցության գործակալությանը հանձնարարել եմ ուսումնասիրել պարենային ապրանքների գները։ Ինձ հետաքրքրում էր, թե ներկրողները որքան ազնիվ են աշխատում և որքանով են ողջամիտ մարժաները, շահույթները։ Արդյունքն իսկապես անհանգստացնող էր, և ես կցանկանայի հանրությանը ներկայացնել հետազոտության այս նախնական արդյունքները։
Հիմնական ապրանքները մշակեցինք ու պարզվեց, որ, օրինակ, բրնձի, թե հնդկաձավարի, մակարոնեղենի, շաքարավազի, աղի, ձեթի մեծածախ գների շահույթի մարժան կազմում է 50-60-70-80 տոկոս: Սրան գումարվում են մանրածախ գները, առնվազն 25-30 տոկոսը, և ստացվում է, որ ընդհանուր առմամբ մեր բնակչությունը, մեր ժողովուրդը պետք է գնի գրեթե 100 տոկոս ավելացված գնով, ինչը կտրականապես անընդունելի է։ Չի կարելի մարդկանց հաշվին հարստանալ, դա սխալ է։
Ուստի ուզում եմ հանձնարարել էկոնոմիկայի, ֆինանսների և գյուղատնտեսության նախարարներին անհապաղ ստեղծել աշխատանքային խումբ, հրավիրել բոլոր այդ խոշոր ներկրողներին, սկսել ուսումնասիրել այդ հարցերը և համապատասխան արձագանքներ տալ։ Ամենաշատը երկու շաբաթից ես պետք է սեղանին ամբողջական պատկեր ունենամ՝ համապատասխան լուծումներով»,- ասել է Ղարիբաշվիլին։
Վարչապետի խոսքով՝ նավթ ներկրողները նույնպես աշխատում են բարձր շահույթով, ինչն անընդունելի է՝ «հնարավոր չէ, որ մեկ լիտր բենզինի համար գրեթե 1 լարի շահույթ լինի»։
«Իմ հանձնարարությամբ մրցակցության գործակալությունը սկսել է ուսումնասիրել նավթի շուկան։ Փետրվարի վերջին նրանք կներկայացնեն պաշտոնական հաստատված վերջնական պատկերը։ Այստեղ էլ մեր միջամտության արդյունքում գները ճշգրտվեցին, գները նվազեցին, բայց ինձ հիմա գալիս են դեկտեմբերյան տվյալները, և այստեղ էլ տեսնում եմ, որ կան բարձր մարժաներ, և նավթ ներկրողները դեռ բարձր շահույթով են աշխատում, ինչը նույնպես անընդունելի է։ Ուզում եմ դիմել ձեզ, պարոն նախարարներ, կանչեք նավթ ներկրողներին և այստեղ էլ գներն իջեցնեք ողջամիտ մակարդակի։
Չի կարելի, որ մեկ լիտր բենզինի համար ավելացված գինը լինի 80, 90 թեթրի և գրեթե 1 լարի։
Ուստի այն շատ լավ ուսումնասիրության կարիք ունի և ցանկանում եմ հույս հայտնել, որ մեր այս կոչն ու դիրքորոշումը հաշվի կառնվի և կզեկուցվի։ Անհրաժեշտ է հնարավորինս արագ կարգավորել այս հարցը։ Սա իմ սկզբունքային դիրքորոշումն է։ Դեղորայքի մասին հիշում եք, ներկրողների կողմից բազմաթիվ առարկություններ եղան, բայց պարզվեց, որ այս հարցը շատ հեշտ կարելի է լուծել։ Ուստի ես հավատում եմ, որ այդ մարդիկ, մեր համաքաղաքացիները, ներկրողները հաշվի կառնեն մեր ժողովրդի վիճակը, ներկա վիճակը և կսկսեն նվազեցնել գները։
Այս հարցը մշտական մոնիտորինգի ու ուշադրության կարիք ունի, որպեսզի ոչ ոք չգայթակղվի։ Ավելի վաղ շատ էր խոսվում այն մասին, որ լարիի փոխարժեքը չափազանց բարձր է՝ 3,3, 3,4, դրա համար էլ չէին կարողանում գներն իջեցնել։ Մեր աշխատանքի արդյունքում ազգային արժույթը կայունացել է և կազմում է 2,60, այն գրեթե հասել է 2,65-ի, և այս մարդիկ գները պահել են նույն մակարդակի վրա, ինչը պարզ և ճիշտ ասած՝ սխալ է»,- ասել է վարչապետը։
Փետրվարի 2-ին Ազգային դեմոկրատական ինստիտուտի (NDI) հրապարակած հարցման համաձայն՝ գների աճի ազդեցությունը ընտանիքների ֆինանսական հնարավորությունների վրա անհանգստացնում է հարցվածների 77%-ին։ Գների բարձրացումը NDI Վրաստանի հետազոտության պատմության մեջ առաջին անգամ նշվել է ամենակարևոր խնդիրը։