Կառավարության գործողությունները Վրաստանում ժողովրդավարական հետընթաց են առաջացրել. Նեդ Փրայս

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսի խոսքով՝ Վրաստանի կառավարության գործողությունները և ժողովրդավարական բարեփոխումների ձգձգումը երկրում հետընթաց են առաջացրել։ Ասուլիսում Նեդ Փրայսին հարցրել են, թե ինչ կարծիք ունի Վրաստանի խորհրդարանի որոշ պատգամավորների՝ Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանի հասցեին արված հայտարարությունների մասին, թե իբր ԱՄՆ-ը փորձում է Վրաստանին ներքաշել պատերազմի մեջ։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Մենք մտահոգություն ենք հայտնել որոշ հայտարարությունների կապակցությամբ, որոնք մենք լսել ենք վրացական քաղաքական համակարգի և վրացական հասարակության որոշ անկյուններից: Մենք մտահոգություն ենք հայտնել կառավարության որոշ գործողությունների վերաբերյալ։

Կառավարության գործողությունները, ներառյալ կարևոր ժողովրդավարական բարեփոխումների կասեցումը կամ հետաձգումը՝ հանգեցրել են հետընթացի: Նրանք հետընթաց են գրանցել ԵՄ-ին անդամակցելու Վրաստանի ժողովրդի հստակ ձգտումների և ԵՄ-ի ավելի լայն եվրաատլանտյան նկրտումների ուղղությամբ:

Մեզ անհանգստացնող այս գործողությունները ավելի շատ հանգեցրել են վրաց հասարակության բևեռացման խորացմանը, քան երկիրը համախմբմանը՝ եվրաատլանտյան ինտեգրման հիմնական խնդիրների շուրջ։ Ստեղծվել է բևեռացվածության մակարդակ, որը ձեռնտու չէ երկրին: Դա չի համապատասխանում Վրաստանի ավելի լայն քաղաքական նկրտումներին։

Այս ամենին զուգահեռ մենք պատրաստ ենք շարունակել աշխատել Վրաստանի հետ բարեփոխումներ իրականացնելու՝ իր եվրատլանտյան նպատակներին հասնելու համար։ Մենք կոչ ենք անում Վրաստանին դրսևորել իր հավատարմությունը ԵՄ-ին ինտեգրվելու հարցում, իրականացնելով անհրաժեշտ բարեփոխումներ՝ այս ճանապարհով առաջ շարժվելու համար»,- ասել է Նեդ Փրայսը։

Հարցին, թե արդյո՞ք կարծում է, որ Վրաստանում ստեղծված իրավիճակը խաթարում է ԱՄՆ-ի շահերը տարածաշրջանում, Փրայսն ասել է.

«Մենք կարծում ենք, որ որոշ գործողություններ, հռետորաբանության մի մասը՝ աշխատում են վրաց ժողովրդի շահերի դեմ։ Սա այն է, ինչ մեզ ամենաշատն է հետաքրքրում, երբ խոսքը վերաբերում է Վրաստանին և նրա ընտրած ճանապարհին։ Մենք կցանկանայինք տեսնել Վրաստանի առաջընթացն այս ճանապարհին։ Մենք պատրաստ ենք լինել վրաց ժողովրդի, վրաց հասարակության և Վրաստանի կառավարության գործընկերը, երբ նրանք փորձում են դա անել»:

ԱՄՆ-ի և դեսպան Քելի Դեգնանի դեմ հայտարարություններ են անում «Վրացական երազանքից» ֆորմալ կեպով հեռացած պատգամավորներ՝ Սոզար Սուբարին, Միխեիլ Կավելաշվիլին, Դիմիտրի Խունդաձեն և Գուրամ Մաճարաշվիլին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ դեսպանատունը «չի կարող հարմարվել Վրաստանի ինքնիշխան կառավարությանը, որը երկիրը չի մղում պատերազմի» և «ամեն ինչ անում է նման իշխանությունը տապալելու համար»։

Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին միայն սեպտեմբերի սկզբին արձագանքեց իր նախկին թիմակիցների հայտարարություններին և ասաց, որ «այդ հակասությունների հետագա ընդլայնումը, խորացումը և ուռճացումը չի բխում մեր երկրի շահերից»։

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Բոնի Դենիս Ջենկինսը, ով հոկտեմբերին այցելել էր Վրաստան, ասել է, որ դեսպան Դեգնանի վրա հարձակումները ապատեղեկատվության ավելի մեծ սխեմայի մի մասն են. «Անձնական հարձակումները դեսպան Դեգնանի և դեսպանատան վրա, որոնք մենք տեսանք, չափազանց անհանգստացնող էին մեզ համար։ Եկեք շատ պարզ լինենք, սա ավելի մեծ ապատեղեկատվական սխեմայի մի մասն է՝ քողարկելու և թաքցնելու Եվրոպայի ճգնաժամի մասին ճշմարտությունը, որը ստեղծվել է մեկ մարդու կողմից»:

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):