Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի անդամները՝ Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, հանրապետական Ջո Ուիլսոնը և հանձնաժողովի անդամ, դեմոկրատ Սթիվ Քոհենը, կոչ են անում Վրաստանի իշխանություններին հրաժարվել «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրինագծից։ Նրանց կարծիքով՝ Վրաստանը պետք է շրջվի ապակառուցողական ուղուց և վերադառնա լիբերալ դեմոկրատական հետագծին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի Իվանիշվիլին կորցնի ամենաթանկը՝ փողն ու իշխանությունը. Գախարիա
- 2 Թբիլիսիի քաղաքապետարանը խուսափում է 16-ամյա տղայի մահվան դեպքի համար պատասխանատվությունից
- 3 Ալիևը Հայաստանը անվանել է «ֆաշիստական պետություն» և ասել, որ «ֆաշիզմը պետք է ոչնչացվի»
- 4 Թրամփը առավելագույն ճնշում է գործադրելու Իրանի և Իրանի դաշնակից Իվանիշվիլիի ռեժիմի վրա․ Ուիլսոն
- 5 Բաթումիում խմբով հարձակվել են Գիորգի Գախարիայի վրա
- 6 ԱՄՆ Կոնգրեսում կրկին ներկայացվել է երկկուսակցական «MEGOBARI Act»-ը
«Սարսափելի է տեսնել, թե ինչպես է Վրաստանի կառավարությունը այդքան լկտիաբար հարձակվում իր ժողովրդի կամքի, ԱՄՆ-ի և Եվրամիության հետ իր հարաբերությունների վրա»,- ասվում է կոնգրեսականների հայտարարության մեջ:
Նրանք նշում են, որ ԱՄՆ-ը Վրաստանի հավատարիմ բարեկամն է, որը նրան անվտանգային, քաղաքական ու միլիարդավոր դոլարների ֆինանսական օգնություն է ցուցաբերում։
«Ռուսաստանը, ընդհակառակը, բերեց միայն անախորժություններ, ավերածություններ ու ռազմական օկուպացիա։ Համեմատությունները FARA-ի (Օտարերկրյա գործակալների գրանցման ակտ) կամ արևմտյան արտաքին ազդեցության մոնիտորինգի այլ մեխանիզմների հետ դիտավորյալ ապատեղեկատվություն են, որոնք կրկնում են Կրեմլի հնացած թեզերը:
Միացյալ Նահանգները մնում է վրաց ժողովրդի ժողովրդավարական և եվրաատլանտյան նկրտումների բարեկամը։ Մենք կշարունակենք աջակցել այս սկզբունքներին»,- ասել են Ուիլսոնն ու Քոհենը։
2024 թվականի ապրիլի 3-ին «Վրացական երազանքը» կրկին օրակարգ բերեց այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքը, որը մեկ տարի առաջ բազմահազարանոց բողոքի ակցիաներից հետո ետ կանչվեց, և եղավ խոստում, որ այն երբեք չի ընդունվի։ «Ռուսական օրենքը» պարտավորեցնում է անկախ լրատվամիջոցներին և ոչ կառավարական կազմակերպություններին, որոնք աշխատում են միջազգային կազմակերպությունների դրամաշնորհային աջակցությամբ և չեն վերահսկվում կառավարության կամ նրա հետ կապված խմբերի կողմից, գրանցվել որպես օտարերկրյա գործակալ։
Եվրոպական միությունը, ԱՄՆ Պետդեպարտամենտը, ՄԱԿ-ը և միջազգային կազմակերպությունները կոչ են արել Վրաստանի իշխանություններին չընդունել օրենք, որն անհամատեղելի է ԵՄ արժեքների հետ և սպառնում է ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության ազատությանը և գոյությանը։
Թբիլիսիում՝ խորհրդարանի մոտ, ապրիլի 15-ից բողոքի ցույցեր են ընթանում ընդդեմ ռուսական օրենքի։ Դրան հակառակ՝ «Վրացական երազանքը» ապրիլի 29-ին խորհրդարանի շենքի դիմաց «համընդհանուր հավաք» կանցկացնի՝ ի պաշտպանություն ռուսական օրենքի։ Հանրային ծառայությունների աշխատակիցներին պարտավորեցնում են մասնակցել ակցիային։