Մայիսի 17-ը, որը կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի որոշմամբ ուղղափառների շրջանում համարվում է ընտանիքի սրբության և ծնողների հարգանքի օր, ոչ աշխատանքային օր կլինի։ Համապատասխան որոշումը հրապարակել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Վրացիները, հավանաբար, այլևս չեն կարողանա աշխատել Լեհաստանում պարզեցված ընթացակարգով
- 2 Կարևոր է, որ Վրաստանի կառավարության ճանաչումը դառնա իրականություն. Զախարովան՝ Օգոստոսյան պատերազմի մասին
- 3 Գիորգի Ախոբաձեն անմեղ ճանաչվեց և ազատ արձակվեց դատարանի դահլիճից
- 4 Որոշ քաղաքացիներ կկարողանան ստանալ նույնականացման քարտեր կես գնով՝ 30 լարիով
- 5 Ռուսաստանը պատրաստ է համագործակցել Վրաստանի հետ․ Գալուզին
- 6 Չինաստանը Վրաստանին չի հրավիրել Պեկինում նախատեսված Հաղթանակի շքերթին
Որոշումը վերաբերում է վարչական մարմիններին, որը ենթադրում է բոլոր պետական կամ մունիցիպալ մարմինները/հիմնարկները, հանրային իրավունքի իրավաբանական անձինք, ինչպես նաև՝ հանրային իրավական լիազորություններ իրականացնող ցանկացած այլ անձ։
«Վարչական մարմինը սահմանում է իր ենթակայության/իր համակարգում ընդգրկված ծառայությունները/աշխատողներին, որոնց սույն որոշումը չի վերաբերելու, եթե նրանց գործառույթների կատարումը պետական իշխանության իրականացման և հասարակության բնականոն գործունեության համար հրատապ անհրաժեշտություն է ներկայացնում։
Սույն որոշումը չի վերաբերում Վրաստանի Ազգային բանկի վերահսկողության տակ գտնվող անձանց առջև կատարվելիք ֆինանսական պարտավորություններին։
Սույն որոշումը չի վերաբերում «Պետական գնումների մասին» Վրաստանի օրենքով նախատեսված պետական գնումների հետ կապված գործունեությանը, այդ թվում՝ պետական գնումների հետ կապված գործունեությանը և պետական գնումների վեճերի քննարկման խորհրդի գործունեությանը»,- կարդում ենք կառավարության որոշման մեջ։
Մայիսի 17-ին Թբիլիսիում երթ է նախատեսվում ընտանիքի սրբության օրվա կապակցությամբ։ Պատրիարքարանի հասարակայնության հետ կապերի ծառայության տեղեկատվության համաձայն, ժամը 13:00-ին Քաշուեթիի Սուրբ Գիորգիի եկեղեցում պատարագից հետո կմեկնարկի երթ՝ դեպի Սուրբ Երրորդության պատրիարքական տաճար։
