Վրաստանի կառավարությունը մտահոգություն է հայտնել Զուրաբ Ադեիշվիլիի՝ Ուկրաինայի գլխավոր դատախազի խորհրդականի և Գիորգի Լորթքիփանիձեի՝ հակահետախուզական ծառայության ղեկավարի պաշտոնում գտնվելու կապակցությամբ։ Ադեիշվիլիի՝ Բրյուսել և Բեռլին կատարած այցերից հետո կառավարությունն ասում է, որ երկու երկրների հարաբերությունները կարգավորելու համար անհրաժեշտ է, որ ուկրաինական իշխանությունները հանցագործներին հանձնեն Վրաստանին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 3 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 4 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 5 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
- 6 Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս սկսել Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները
Կառավարությունը «խորը մտահոգություն և անհանգստություն» է հայտնում «Ուկրաինայի բարեկամ երկրի՝ Վրաստանի և վրաց ժողովրդի նկատմամբ Ուկրաինայի իշխանությունների վերաբերմունքի կապակցությամբ»։
«Ելնելով նրանից, որ Ուկրաինան ներքաշված է պատերազմի մեջ և պաշտպանվում է ռուսական ռազմական ագրեսիայից, մենք երկար ժամանակ ձեռնպահ մնացինք ուկրաինական իշխանությունների այս վերաբերմունքի վերաբերյալ դիրքորոշում ընդունելուց։ Սակայն ուկրաինական պատվիրակության կազմում Բրյուսել և Բեռլին Զուրաբ Ադեիշվիլիի այցից հետո մենք ստիպված ենք հստակ արտահայտել մեր դիրքորոշումը»,- ասվում է այսօր՝ մարտի 11-ին, կառավարության կողմից տարածված հաղորդագրության մեջ։
«Մարդիկ, ովքեր հետախուզման մեջ են կամ դատապարտվել են տարբեր հանցագործությունների համար, դեռ բարձր պաշտոններ են զբաղեցնում Ուկրաինայի կառավարությունում։ Այս տեսանկյունից հատկապես մտահոգիչ է Զուրաբ Ադեիշվիլիի ներկայությունը Ուկրաինայի գլխավոր դատախազի խորհրդականի, իսկ Գիորգի Լորթքիփանիձեի՝ Ուկրաինայի հակահետախուզության ղեկավարի տեղակալի պաշտոնում։ Այդ անձինք ղեկավարում էին Վրաստանի նախորդ իշխանության ավտորիտար ռեժիմը, որը խլեց բազմաթիվ մարդկանց կյանքեր, զրկեց առողջությունից և բարեկեցությունից։
Զուրաբ Ադեիշվիլին դատապարտված է գինու գործարանի ապօրինի բռնագրավման, «Իբերիա» հեռուստաընկերության գրավման, Կոբա Դավիթաշվիլիի առևանգման և նրա նկատմամբ դաժան բռնության, բանտարկյալների խոշտանգումների և «Քարթու բանկի» սնանկացման գործերով, իսկ մեղադրվում է 2013թ. «Իմեդի» հեռուստաընկերություն ներխուժելու, 2007թ. նոյեմբերի 7-ի բռնությունների և Ռոբաքիձեի սպանության հանցագործությունը կոծկելու դեպքերի համար։ Գիորգի Լորթքիփանիձեն մեղադրվում է 2011 թվականի մայիսի 26-ի բռնությունների և Միխեիլ Սաակաշվիլիին՝ սահմանն ապօրինի հատելու մեջ օգնելու գործերով»։
Կառավարությունը նշում է, որ այդ անձանց տեղափոխման հարցով Վրաստանի դատախազությունը բազմիցս դիմել է ուկրաինական կողմին։ Չնայած դրան, «Ուկրաինայի իշխանությունները անհրաժեշտ հարգանք չցուցաբերեցին Վրաստանի պետության նկատմամբ և չհանձնեցին Վրաստանի հանցագործներին»։
«Վրացական կառավարության համար անհասկանալի է, թե ինչու է Ուկրաինայի կառավարությունը նման որոշումներ ընդունում, որոնք միտված են արհեստականորեն իրարից երկու բարեկամ երկրների ու ժողովրդի բաժանելուն։
Մենք հույս ենք հայտնում, որ Ուկրաինայի իշխանությունները կվերանայեն որոշումները, որոնք ուղղակիորեն հակասում են Վրաստանի և Ուկրաինայի, վրաց և ուկրաինացի ժողովուրդների բարեկամության ոգուն։ Առաջին հերթին հարաբերությունները կարգավորելու համար կարևոր և անհրաժեշտ է, որ Ուկրաինայի իշխանությունները Վրաստանին հանձնեն հանցագործներին, որոնք ներկայում բարձր պաշտոններ են զբաղեցնում Ուկրաինայի իշխանություններում»,- ասվում է Վրաստանի կառավարության հայտարարության մեջ։
Այսօր Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկու և Գերմանիայի դեսպան Պիտեր Ֆիշերի հետ, որի ընթացքում դեսպաններին պաշտոնապես զեկուցվել է վրացական կողմի մտահոգությունների մասին, որոնք վերաբերում են Զուրաբ Ադեիշվիլիի՝ հանդիպումների մասնակցությանը։
Զուրաբ Ադեիշվիլին, ով Ուկրաինայի քաղաքացի է և նույն երկրի գլխավոր դատախազի խորհրդականը, եղել է Բրյուսելում և Բեռլինում ուկրաինական պատվիրակության կազմում։ Նա և Ուկրաինայի գլխավոր դատախազ Անդրի Կոստինը Բրյուսելում հանդիպել են Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Գերտ Յան Կոպմանի հետ, ինչը արժանացել է «Վրացական երազանքի» առաջնորդների քննադատությանը:
«Երբ հանդիպում ես Ադեիշվիլիին և նրա հետ խոսում արդարության մասին, Վրաստանի նկատմամբ արդարության վերաբերյալ նման մարդկանց խոսքերն այլևս այնքան էլ համոզիչ չեն, որքան պետք է: Մենք խստորեն պահպանում ենք Եվրամիության կամ այլ երկրների կողմից սահմանված պատժամիջոցները և երաշխավորում ենք, որ դրանք չշրջանցվեն։ Տպավորություն է ստեղծվում, որ որոշ եվրոպական երկրներում անտեսում են Վրաստանի կողմից սահմանված դատական պատժամիջոցները»,- ասել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ Նա բացատրություն է պահանջել նաև Եվրամիության և Գերմանիայի դեսպաններից։
Վրաստանում Եվրամիության ներկայացուցչության կարծիքով՝ Գերտ Յան Կոպմանի և ուկրաինական պատվիրակության հանդիպման «այլ կերպ ներկայացնելը» ապատեղեկատվություն է՝ ուղղված Եվրամիության դեմ։