Կառավարությունը պատրիարքարանին լրացուցիչ 35 մլն լարի է հատկացրել

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Կառավարությունը պետբյուջեից 35 մլն լարի է հատկացրել Վրաստանի ուղղափառ եկեղեցու պատրիարքարանի հիմնադրած 50 հաստատություններին։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Վարչապետ Իրակլի Կոբախիձեի մարտի 15-ի հրամանագրով Կրթության, գիտության և երիտասարդության նախարարությանը հանձնարարվել է հանրակրթական դպրոցների ֆինանսավորման ծրագրի շրջանակներում հատկացված հատկացումներից 35 000 000 լարի ուղղել պատրիարքարանի կողմից հիմնադրված հիմնարկներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար։

Համաձայն հրամանագրի հավելվածի՝ այս գումարից 22 157 000 լարին կստանա պատրիարքարանի Կրթության և մշակութային միջոցառումների զարգացման հիմնադրամը, իսկ 485 000 լարին՝ Սուրբ թագավորի անվան գիմնազիան։

350-350 հազար լարի կհատկացվի պատրիարքարանի հիմնադրած մի շարք դպրոցներին, այդ թվում՝

  • Մեստիայի Սուրբ Իլարիոն վրաց ուղղափառ միջնակարգ դպրոց,
  • Սուրբ Մետրոպոլիտ Նազարի Լեժավայի անվան Սամտրեդիայի ուղղափառ դպրոց,
  • Ալավերդու թեմի հարևանությամբ գտնվող Սուրբ Բիձինայի, Շալվա և Էլիզբարի հանրակրթական դպրոց,
  • Սուրբ Իոանե Բոլնելի անվան դպրոց,
  • Կվարելիի Սբ. Իլիա Մաթլելիի անվան գիմնազիա,
  • Սուրբ Նինոյի ուղղափառ դպրոց,
  • Ցագերիի Սուրբ Իլիայի անվան գիմնազիա,
  • Լենտեխիի Սուրբ Գեորգի Մթածմինդելիի անվան գիմնազիա,
  • Մցխեթայի Սուրբ Տասներկու Առաքյալների անվան ուղղափառ միջնակարգ դպրոց,
  • Մեծարգո Տեր Գիորգի Մթածմինդելի Գորիի գիմնազիա,
  • Սուրբ Վախթանգ Գորգասալիի անվան գիշերօթիկ դպրոց,
  • Ալեքսեյ Շուշանիայի անվան ուղղափառ դպրոց-գիմնազիա,
  • Ուրբանիսի և Ռուիսի թեմի Սուրբ Գիորգի Մթածմինդելի Քարելիի անվան գիմնազիա,
  • Սուրբ Դիմիտրի Կիփիանիի անվան դպրոց,
  • Վանի ուղղափառ հանրակրթական գիմնազիա,
  • Խարագաուլիի Սուրբ Անդրեասի անվան գիմնազիա,
  • Սուրբ Ամբրոսի Խելայայի հանրակրթական դպրոց,
  • Բաթումիի Սուրբ Մատատա Առաքյալի անվան գիմնազիա,
  • Սուրբ Եքվթիմե և Գիորգի Մթածմինդաելի ուղղափառ միջնակարգ դպրոց,

Մնացած գումարը բաշխվում է պատրիարքարանի կողմից ստեղծված դպրոցներին, ճեմարաններին ու քոլեջներին։

Օրեր առաջ կառավարությունը Գուրիայի ուղղափառ եկեղեցուն ընդհանուր առմամբ 2982 քմ ոչ գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ է փոխանցել՝ խորհրդանշական մեկ լարիով։

Եկեղեցին պետական ​​բյուջեից տարեկան ֆինանսավորվում է 25 մլն լարիով։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):