Վրաստանի կառավարությունը ուղղափառ եկեղեցուն է փոխանցել Գուրիայում գտնվող ընդհանուր 2 982 քառակուսի մետր ոչ գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ։ Հողերը տրվել է խորհրդանշական գնով՝ մեկ լարիով։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
Վարչապետ Իրակլի Կոբախիձեի՝ մարտի 12-ին ստորագրած հրամանագրի համաձայն՝ Օզուրգեթիի Զեմո Նատանի գյուղի ուղղափառ եկեղեցին կստանա 929 քառ. մ հողատարածք, իսկ նույն մունիցիպալիտետի Նարուջա գյուղում՝ 849 քառ․ մ։ Բացի այդ, պատրիարքարանը գնել է Չոխատաուրիի Գուտուրի գյուղում գտնվող 345 և 859 քառ. մ հողատարածքները։
Ուղղափառ եկեղեցին պարտավոր է սեփականաշնորհման համար սահմանված գումարը՝ մեկ լարի, վճարել պայմանագիրը ստորագրելուց հետո մեկ ամսվա ընթացքում։
Օզուրգեթիի և Չոխատաուրիի մունիցիպալիտետները մտնում են Գուրիայի թեմի մեջ։ Թեմը գլխավորում է մետրոպոլիտ Իոսեբը (Կիկվաձե):
Վրաց ուղղափառ եկեղեցուն է պատկանում ավելի քան 62 քառակուսի կիլոմետր տարածք։ Պատրիարքարանը պետական բյուջեից տարեկան ֆինանսավորվում է 25 մլն լարիով։
