Ռուսաստանի, մասնավորապես ռուսական «Ինտեր ՌԱՕ» պետական ընկերության հետ սերտ առնչություն ունեցող անձանց, Քվեմո Սվանեթիի Լենտեխիի մունիցիպալիտետում 22,74 ՄՎտ հզորությամբ «Ցխենիսծղալի 1 ՀԷԿ» հիդրոէլեկտրակայանի կառուցման համար թույլտվություն տալու վերաբերյալ, Վրաստանի կառավարությունը դրական որոշում է կայացրել։ Հրամանն արձակվել է փետրվարի 10-ին։ Նախագծի համաձայն՝ Զեսխո և Ցխենիսծղալի գետերի հատման վայրից, ռուս-վրացական սահմանի ուղղությամբ նախատեսվում է կառուցել գրեթե 8 կիլոմետր երկարությամբ նոր ճանապարհ, որի լայնությունը կկազմի 9 մետր:
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության համաձայն՝ «Ցխենիսծղալի 1 ՀԷԿ»-ը տարվա ընթացքում կարտադրի մոտավորապես 96,2 ԳՎտ/ժ էլեկտրաէներգիա։ Հիմնական կառույցից դեպի ՀԷԿ-ի շենք ջուր մատակարարելու համար Ցխենիսծղալի գետը 7,7 կիլոմետր հատվածում կհոսի ճնշումային խողովակաշարով։ Խողովակաշարի տրամագիծն ավելի քան 2 մետր է։ Ծրագրի արժեքը կազմում է 21 մլն ԱՄՆ դոլար։
Շրջակա միջավայրի ազգային գործակալության ղեկավար Թամար Փիցխելաուրին իր հրամանում, որով նա դրական բնապահպանական որոշում է տվել Ռուսաստանի հետ սերտ կապ ունեցող անձանց սահմանամերձ շրջանում ՀԷԿ կառուցելու վերաբերյալ, նոր՝ 8 կիլոմետրանոց ճանապարհի շինարարությունը այսպես է հիմնավորում. «Ցխենիսծղալի գետի հովտում ավտոմոբիլային ճանապարհով հնարավոր չէ հասնել մինչև ՀԷԿ-ի հիմնական կառույցի տեղակայման վայր։ Տարածք հնարավոր է հասնել միայն հետիոտնային արահետներով, հետևաբար նոր ճանապարհի կառուցումը, որը կհետևի պլանային դերիվացիոն և ճնշումային խողովակաշարի միջանցքին, կիրականացվի հիմնականում բուլդոզերների և էքսկավատորների միջոցով»։
Որոշման մեջ նշվում է, որ «Ցխենիսծղալի 1 ՀԷԿ»-ի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության հանրային քննարկումն անցկացվել է 2022 թվականի հոկտեմբերի 4-ին՝ Լենտեխիի մունիցիպալիտետի Չիխարեշի գյուղի վարչական միավորի շենքում։ Հանդիպմանը մասնակցել են տեղի բնակչության ներկայացուցիչները և նախագծի վերաբերյալ որևէ դիտողություն, կամ կարծիք չի արտահայտվել:
«Ցխենիսծղալի 1 ՀԷԿ»-ը պատրաստվում է կառուցել «Հայդրո Ինվեստ Ջի Էյ» ՍՊԸ-ն: Ընկերությունը գրանցվել է 2021 թվականի մարտի 25-ին։ Ձեռնարկության 50 տոկոս բաժնետոմսի սեփականատերը այս ընկերությունից երկու օր առաջ հիմնադրված գրեթե համանուն «Հայդրո Ինվեստ» ՍՊԸ-ն է, իսկ մնացած 50 տոկոսը պատկանում է ՀՀ քաղաքացի Կարեն Հարությունյանին։
«Հայդրո Ինվեստ» ՍՊԸ-ի բաժնետոմսերի 85%-ը պատկանում է Վրաստանի քաղաքացի Զուրաբ Գելենիձեին։ Նա «Թելասի» ԲԸ-ի դիտորդական խորհրդի փոխտնօրենն է։ «Թելասին»՝ Թբիլիսիում էլեկտրաէներգիայի բաշխման միակ ընկերությունը, պատկանում է ռուսական «Ինտեր ՌԱՕ»-ին (75% բաժնետոմս): «Ինտեր ՌԱՕ»-ի հիմնական բաժնետերը ռուսական «Ռոսնեֆտեգազ» պետական ընկերությունն է (27,63%)։ Բաժնետոմսերի 8,57%-ը պատկանում է Միացյալ էներգետիկ համակարգի (ФСК ЕЭС) դաշնային էներգետիկ համակարգի ցանցին, որի 80%-ը պատկանում է ռուսական «Ռոսսետ» ընկերությանը։ Իր հերթին «Ռոսնեֆտեգազ»-ը հանդիսանում է «Ռոսսետ»-ի վերահսկիչ փաթեթի սեփականատերը: «Ինտեր ՌԱՕ Կապիտալ»-ի մասնաբաժինը կազմում է 29,56 տոկոս:
«Ինտեր ՌԱՕ»-ի տնօրենների խորհրդի նախագահն է Բորիս Կովալչուկը։ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման և պատերազմի պատճառով, 2022 թվականի մարտի 11-ին նա ընդգրկվել է Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության կողմից պատժամիջոցների ենթարկվածների ցուցակում։
Խորհրդի փոխնախագահը Դմիտրի Շուգաևն է, ով նաև Ռուսաստանի պաշտպանության նախարարության ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենն է։ 2022 թվականի մարտի 12-ին ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից՝ որպես ՌԴ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյա, նրա հանդեպ նույնպես պատժամիջոցներ են սահմանվել։ Շուգաևի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվել նաև Ավստրալիայի և Միացյալ Թագավորության կառավարությունների կողմից: «Ինտեր ՌԱՕ»-ի տնօրենների խորհրդի ոչ գործադիր նախագահն է ռուս օլիգարխ, նախկին պետական պաշտոնյա, ռուսական նավթագազային «Ռոսնեֆտ» ընկերության գործադիր տնօրեն Իգոր Սեչինը: 2022 թվականի փետրվարի 24-ին նա ներառվել է ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից սահմանված պատժամիջոցների ցանկում, իսկ մարտի 10-ին նրա հանդեպ ֆինանսական պատժամիջոցներ սահմանեց նաև Մեծ Բրիտանիան։
Ինչ վերաբերում է «Հայդրո Ինվեստ Ջի Էյ»-ի բաժնետոմսերի 50%-ի սեփականատեր Կարեն Հարությունյանին, նա «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրենն է։ 2006 թվականից «Հայաստանի էլեկտրական ցանցերը» նույնպես պատկանում էր ռուսական «Ինտեր ՌԱՕ»-ին: 2015 թվականին, «Ինտեր ՌԱՕ»-ի կողմից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետևանքով Երևանում բողոքի զանգվածային ցույցերից հետո «Ինտեր ՌԱՕ»-ի և «Տաշիր» ընկերությունների խմբի միջև կնքվել է համաձայնագիր Հայաստանում էլեկտրաէներգիայի ակտիվների գնման վերաբերյալ։ Այն ժամանակ Երևանում ողջունեցին «Հայկական էլեկտրացանցերի» հանձնումը «Տաշիր»-ին, քանի որ կարծում էին, որ Հայաստանի էներգետիկան որոշակիորեն ազատվել է ռուսական ազդեցությունից, թեև փորձագետները ենթադրում էին, որ դա «ռուսական նախագիծ» է, և որ Ռուսաստանը չէր կորցնի իր ազդեցությունը:
«Տաշիր»-ը միավորում է ավելի քան 200 ընկերությունների՝ Ռուսաստանի Դաշնության տնտեսության տարբեր ոլորտներում։ «Տաշիր»-ի նախագահը Սամվել Կարապետյանն է։ Նա ծնվել է 1965 թվականին Հայաստանի Տաշիր քաղաքում, 1990-ականներին տեղափոխվել է Ռուսաստան և բնակություն հաստատել Կալուգա քաղաքում։ 1999 թվականին նա հիմնադրել է «Տաշիր» ընկերությունը, որը դարձել է դաշնային նշանակության ամենամեծ խումբը 20 տարվա ընթացքում։ Այժմ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» բաժնետոմսերի 70%-ի սեփականատերը «Տաշիր Կապիտալ»-ն է, իսկ 30%-ը պատկանում է 2010 թվականին Կիպրոսում հիմնադրված Liormand Holdings Limited ընկերությանը: Այս ընկերությունը նույնպես պատկանում է Սամվել Կարապետյանին և նրա ընտանիքին:
2022 թվականի ապրիլի 15-ին, համաձայն «Հայդրո Ինվեստ Ջի Էյ» ՍՊԸ-ի գործընկերների ժողովի արձանագրության, Կարեն Հարությունյանն իր 50% բաժնետոմսից ընդհանուր 33,2 տոկոսը, անհատույց փոխանցել է իր որդիներին՝ ՀՀ քաղաքացիներ Արա և Հայկ Դարբինյաններին, ծնված համապատասխանաբար 1993 և 1994 թվականներին:
«Հայդրո Ինվեստ Ջի Էյ» ՍՊԸ-ն Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարությունից Լենտեխիի մունիցիպալիտետում ևս մեկ ՀԷԿ-ի կառուցման համար է պահանջում բնապահպանական որոշում։ Զեսխո և Կորուլդաշ գետերի վրա 20,3 ՄՎտ հզորությամբ հիդրոէլեկտրակայան (Զեսխո - 1 ՀԷԿ) կառուցելու համար Զեսխո գետը 3,1 կմ կհոսի խողովակաշարով, իսկ Կորուլդաշը՝ 5,3 կմ։ Ծրագրի արժեքը կազմում է ավելի քան 9 մլն ԱՄՆ դոլար։ Շրջանակային հաշվետվությունն արդեն տրվել է։
Այս թեմայով՝
Ռուսաստանը Վրաստանի էներգետիկայում և նոր ՀԷԿ-եր «Ինտեր ՌԱՕ»-ի հովանու ներքո
49 տարով ռուս օլիգարխի գործընկերոջը փոխանցված 104 հազար հա անտառը Ռաճա-Լեչխում-Սվանեթիում