«Վրաստանի կառավարությունը պետք է օրինակ ծառայի բոլորին թափանցիկության և հաշվետվողականության առումով։ Մեր յուրաքանչյուր որոշում պետք է հնարավորինս բաց լինի քաղաքացիների համար, և մենք նույնը կպահանջենք այլ պետական գերատեսչություններից»,- այսօր կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 4 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 5 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
- 6 Ճիաթուրայում ձերբակալվել է ցույցի մասնակից 4 հանքափոր․ նրանց սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում
Նիստից հետո լրագրողը փոխվարչապետ Լևան Դավիթաշվիլիից հետաքրքրվել է, թե արդյո՞ք հրապարակային են լինելու այն հրամանագրերը, որոնցով Իրակլի Ղարիբաշվիլիի վարչապետության օրոք տեղի է ունեցել պետական գույքի մասնավորեցում, և որոնք մինչ օրս կառավարությունը չի հրապարակել։
«Այն, որ կառավարության որոշումները հայտնի են լինելու հանրությանը, դա հաստատում է, դա վարչապետի որոշումն է եղել, ժամանակ առ ժամանակ այս տեղեկությունը կստանաք։ Երկրորդ մասով համաձայն չեմ ձեզ հետ, ոչ ոքի կողմից ոչինչ ստորագրված չէ, պարզապես կառավարությունը որոշում է կայացնում տնօրինել պետական գույքը կամ փոփոխություններ կատարել դրա տնօրինման մեջ, ինչը բխում է հանրային բարձր շահից և երկրի շահերից, ուստի այս պահը, եկեք ավելի կոնկրետացնենք, ինչ վերաբերում է տեղեկատվության հասանելիությանը, այո, վարչապետի որոշման համաձայն՝ դուք կունենաք ամբողջական տեղեկատվություն»,- ասել է Դավիթաշվիլին։
Իրակլի Ղարիբաշվիլիի վարչապետության օրոք Վրաստանի կառավարության վարչակազմը ամեն ոչ թափանցիկ և փակ գերատեսչություններից էր։ Կառավարության վարչակազմը հրապարակային տեղեկություն չի տվել ոչ միայն 1 լարիով օտարված պետական գույքի, այլ նաև այլ կարևոր հարցերի մասին։
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան»-ի տվյալներով՝ 2023 թվականին Վրաստանի կառավարությունը 48 նիստում քննարկել է առնվազն 531 հրամանագրի նախագիծ, որոնցից ոչ մեկը մինչ օրս չի հրապարակվել։
Անցյալ տարվա հրամանագրերի 23%-ը՝ 531-ից 122-ը, վերաբերում էր պետական գույքը տարբեր ձևերով կոնկրետ անձանց փոխանցելուն կամ պետության կողմից ընդունված պայմանների վերանայմանը։
