Խաղողի բերքի սուբսիդավորումը կշարունակվի նաև այս տարի։ Այս որոշումը կառավարությունն ընդունել է նախընտրական շրջանում։ Պետական սուբսիդիայից կօգտվի ընկերությունը, որը ձեռք կբերի և կվերամշակի Կախեթիում աճեցված առնվազն 100 տոննա Ռքացիթելի տեսակի խաղող, իսկ գնված 1 կիլոգրամ խաղողը հանձնողին կվճարի առնվազն 1 լարի։ Ընկերություններին տրվող սուբսիդիան կկազմի 20 թեթրի՝ մեկ կիլոգրամ Ռքացիթելիի համար։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 4 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն կառավարության այսօրվա նիստում ասել է, որ պետության կողմից իրականացվող ֆինանսական միջամտության արդյունքում ավելի քան 20 հազար խաղողագործների հնարավորություն կտրվի վաճառել իրենց բերքը, իսկ բերքահավաքով զբաղվող շուրջ 500 ընկերություններ հնարավորություն կունենան մթերել և վերամշակել խաղողը:
«2024 թվականին խաղողի կանխատեսվող բերքը կազմում է մոտ 300 հազար տոննա։ Ուստի շատ կարևոր է, որ պետությունը ձեռնարկի բոլոր միջոցները, որպեսզի այս բերքը պատշաճ կերպով տեղավորվի և իրացվի։ Այդ պատճառով այս տարի ևս բերքը կսուբսիդավորվի, որպեսզի բերքն ամբողջությամբ հավաքվի, և ֆերմերները ստանան համապատասխան եկամուտ, ինչպես նաև գինեգործությունը կարողանա պահպանել վերջին տարիների կայուն զարգացման տեմպերը», - ասել է Կոբախիձեն։
Վարչապետը նշել է, որ 2023 թվականին խաղողագործները 306 մլն լարիի եկամուտ են ստացել։ Բացի այդ, նախորդ տարի գրանցվել է գինու արտահանման առավելագույն ցուցանիշ՝ 260 մլն դոլարի գինի է արտահանվել աշխարհի 66 երկիր։
Վրաստանում խաղողի բերքահավաքի սուբսիդավորումը սկսվել է 2008 թվականից։ 2018-2019 թվականներին կառավարությունն ուղղակիորեն չի սուբսիդավորել խաղողի բերքը, թեև այն ժամանակ «Ակուրա» պետական ընկերությունը 10-10 մլն լարի է հատկացրել շուկայում ավելորդ խաղողի մթերման համար։ 2019 թվականին 10 մլն-ը չի բավականացրել, և ընկերությանը հատկացված գումարը կազմել է 80 մլն լարի։ 2020 թվականին խաղողը սուբսիդավորվել է 87 միլիոն լարիով, 2021 թվականին՝ 138 միլիոնով, իսկ 2022 թվականին՝ 150 միլիոնով։
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստանը» ուսումնասիրել է խաղողի սուբսիդավորման հարցը և բացահայտել կոռուպցիոն տիպի խնդիրներ։ 2021 թվականի բերքի համար տրված 138 միլիոն լարիի սուբսիդավորումից 30 343 512 միլիոնը ստացել են այն 31 ընկերությունները, որոնք վերջին տարիներին իշխող կուսակցությանը նվիրաբերել են 3 626 420 լարի։ Սուբսիդավորման հիմնական շահառուներից են եղել «Կախուրի ավանդական գինեգործությունը», «Ասկանելի եղբայրները», «Սարաջիշվիլին», «Գրուզվինպրոմը», «Կոտեխի-Գուրջաանիի գինու գործարանը», «Դուգլաձեների գինեգործական ընկերությունը» և այլն։
Որոշ տնտեսագետներ կարծում են, որ խաղողի սուբսիդավորումը չի նպաստում խաղողագործության և գինեգործության զարգացմանը։