Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հերքում է կառավարության կապը Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ օդային հաղորդակցության վերականգնման հետ։ Ղարիբաշվիլիի խոսքով՝ Ռուսաստանի նախագահը մայիսի 26-ին արած հայտարարության մեջ նկատի ուներ «Սաակաշվիլիի կառավարությունը»։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Խորհրդարանն այլևս գոյություն չունի, քանի որ մի կուսակցություն տապալեց սահմանադրությունը. Զուրաբիշվիլի
- 4 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 5 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 6 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
«Մարդկանց մի մոլորեցրե՛ք։ Մեր կառավարությունն ու իշխանությունը այս թեմայով բանակցություններ չեն վարել»,- լրագրողներին ասել է Ղարիբաշվիլին։
Վարչապետի խոսքով, սփյուռքի, բիզնեսի և այլ խմբերի ներկայացուցիչները տարիներ շարունակ խնդրել են վերականգնել չվերթները։
«Ուզում եմ ձեզ ասել գլխավորը, կենտրոնանաք գլխավորի վրա՝ եթե ինչ-որ մեկը խնդրել է վերականգնել չվերթները և առևտուրը Ռուսաստանի հետ, դա եղել է Սաակաշվիլիի կառավարությունը։ Այստեղ էլ, կարծում եմ, այնպիսի զգացողություն է ստեղծվում, որ հավանաբար ՌԴ նախագահը նկատի ուներ Սաակաշվիլիի կառավարությունը»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։
Մինչ այդ սփյուռքի օրվան նվիրված համաժողովին վարչապետն արձագանքել է Ռուսաստանի և Վրաստանի միջև չվերթների հարցին և ասել, որ 2008 թվականի պատերազմից հետո, մի քանի ամիս անց, Վրաստանի այն ժամանակվա կառավարությունը «Վրացական ավիաուղիներ» ավիաընկերության ղեկավար Թամազ Գաիաշվիլիին ուղարկել է Ռուսաստան. «Նրան հանձնարարվել է գնալ և սկսել ուղիղ չվերթներ Ռուսաստանի հետ։ Ինչպես նաև, պատերազմից հետո Սաակաշվիլին միակողմանի չեղարկեց Ռուսաստանի հետ վիզային ռեժիմը, դրա դիմաց ինչ-որ բան պահանջե՞ց։ Թո՛ղ պահանջեր ձեզ համար, մեր միլիոնանոց սփյուռքի համար»:
Մայիսի 10-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չեղարկել է 2019 թվականի հունիսի 21-ին ընդունած Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթները արգելելու մասին որոշումը։ Նրա հրամանագրով չեղարկվել է Վրաստանի քաղաքացիների համար 2000 թվականից գործող վիզային ռեժիմը։ Մայիսի 26-ին Պուտինը հայտարարել էր, որ իր համար անսպասելի էր Վրաստանում այս որոշմանը հաջորդած արձագանքը։
«Ես կարծում էի, որ բոլորը կասեն՝ «շնորհակալություն, լավ է», բայց ոչ, այնտեղ այս հարցի շուրջ ինչ-որ անհասկանալի փոթորիկ սկսվեց։ Շատ տարօրինակ է և ուղղակի, անկեղծ ասած, անսպասելի: Երբ կողքից եմ նայում, մտածում եմ՝ խելագարվե՞լ են։ Պարզ չէ, թե ինչ է կատարվում այնտեղ։ Ինձ թվում էր, որ Վրաստանի ղեկավարությունը բազմիցս բարձրացրել է վիզաների չեղարկման և նորմալ օդային երթևեկությունը վերականգնելու հարցը, և մենք այս քայլն արել ենք դեպի առաջ, բայց այն, ինչ տեղի է ունենում երկրի ներսում, մեր գործը չէ։ Թող ժողովուրդն ինքը որոշի, թե որ ճանապարհով պետք է Վրաստանը գնա, ինչպես զարգանա և այլն…, բայց մենք պատրաստ ենք գնալ մեր ճանապարհը, ինչպես արդեն ասացի, մենք քայլեր ենք անում առաջ և կկատարենք հետագա քայլեր՝ կախված նրանից, թե մեր գործընկերները ինչպես կարձագանքեն դրան»,- ասել է Վլադիմիր Պուտինը։
Մոսկվայից հայտնում են, որ հաջորդ քայլը կարող է լինել 2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո Ռուսաստանի և Վրաստանի միջև խզված դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը։