2020-2023 թվականներին կես միլիոն լարի կաշառք վերցնելու մեղադրանքով ձերբակալվել են Առողջապահության նախարարության արտակարգ իրավիճակների համակարգման և անհետաձգելի օգնության կենտրոնի երեք աշխատակիցներ։ Կաշառք տալու համար մեղադրանք է առաջադրվել «Վիանի» հիվանդանոցային ցանցի ներկայացուցիչներին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Լարված իրավիճակ է Բոլնիսիում, որտեղ ավտովթարից երկու անչափահաս է զոհվել
- 3 ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի և կվտարի հանցագործների (Իվանիշվիլի և ընկերություն) հարազատներին․ Ուիլսոն
- 4 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Զատուլինը գովաբանում է «Վրացական երազանքի» կառավարությանը «պրագմատիզմի» համար
Ըստ Պետական անվտանգության ծառայության, քննությամբ պարզվել է, որ արտակարգ իրավիճակների համակարգման և անհետաձգելի օգնության կենտրոնի հոսպիտալացման հերթափոխի պետի տեղակալ Թ. Մ.-ն և հոսպիտալացման մենեջերներ՝ Ն. Կ.-ն և Ռ. Ց.-ն իրենց պաշտոնավարման ընթացքում կոռուպցիոն գործարքի մեջ են մտել «Վիանի» ԲԲ ընկերության ներկայացուցիչներ Ն. Ժ-ի և Մ. Խ.-ի հետ։
Գործի նյութերի համաձայն՝ կենտրոնի աշխատակիցները, զգալի դրամական փոխհատուցման դիմաց, պացիենտների էլեկտրոնային կառավարման ծրագրում արհեստական միջամտությամբ հիվանդների հրատապ հոսպիտալացում են կատարել ոչ թե մոտակա բուժհաստատությունում, այլ «Վիանի» ԲԲ ընկերությանը կից կլինիկաներում։
«Հանցավոր սխեմայի կիրառմամբ՝ 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում մի քանի հազար հիվանդների բուժհաստատություններ ուղղեգրելու դիմաց, Ն. Կ․-ն, Ռ. Ց․-ն և Թ. Մ-ն կլինիկաներից որպես կաշառք ստացել են ընդհանուր առմամբ 532 126 լարի։ Իր հերթին, կլինիկաների ներկայացուցիչ Ն․ Ժ․-ն պաշտոնատար անձանց կաշառք տալու միջոցով հիվանդներ ներգրավելու համար որպես հավելավճար ստացել է 149 010 լարի, իսկ Մ. Խ.-ն՝ 76 771 լարի եկամուտ»,- հայտարարել են ՊԱԾ-ում։
ՊԱԾ-ի հակակոռուպցիոն գործակալությունում հետաքննությունը տարվում է քրեական օրենսգրքի 338-րդ և 339-րդ հոդվածներով, որը վերաբերում է նախօրոք պայմանավորվածությամբ խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելուն և ապօրինի գործողություն կատարելու համար կաշառք տալուն։
Մեղավոր ճանաչվելու դեպքում կաշառակերության մեջ մեղադրվողներին սպառնում է 11-ից 15 տարվա ազատազրկում։