Պետական անվտանգության ծառայության հակակոռուպցիոն գործակալությունը, նախնական համաձայնությամբ խմբով առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքով, ձերբակալել է Ծալենջիխայի քաղաքապետարանի աշխատակիցներ՝ գույքի կառավարման վարչության պետ Թեմուր Մեբոնիային և նույն բաժնի մասնագետ Բ. Ձ․-ին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
Անվտանգության ծառայության տեղեկություններով՝ քննությամբ պարզվել է, որ մեղադրյալները Ծալենջիխայի մունիցիպալիտետի Ջվարի ավանում գտնվող 1550 քառ․ մ հողամասը աճուրդի հանելու դիմաց քաղաքացուց պահանջել և վերցրել են 20 000 լարի։
Հակակոռուպցիոն գործակալությունը գործը քննում է քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի երկրորդ մասի «բ» և «գ» ենթակետերով։ Հանցագործությունը պատժվում է 7-ից 11 տարի ազատազրկմամբ։
Ծալենջիխան Վրաստանի 64 մունիցիպալիտետներից միակն է, որն ընդդիմադիր քաղաքապետ ունի։ Ծալենջիխայի քաղաքապետ Գիորգի Խարչիլավան չի մեկնաբանել աշխատակիցների ձերբակալությունը։ Քաղաքապետի առաջին տեղակալ Իվանե Բուրդուլին «Վրաստանի լուրերին» ասել է, որ դեպքի մանրամասներին չի տիրապետում։ Նրա խոսքով՝ Թեմուր Մեբոնիան քաղաքապետարանում աշխատում է շուրջ 40 տարի։
