Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակն ավերվել է. ջրհեղեղի պատճառով սկսվել է բնակչության տարհանումը

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ ռուսական օկուպացիոն ուժերը պայթեցրել են Կախովկայի հիդրոէլեկտրակայանի ամբարտակը, որը գտնվում է Խերսոնի շրջանի բռնակցված մասում։ Ռուսական կողմը հերքում է միջադեպի հետ կապը։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Ուկրաինայի պաշտոնական գործակալությունների հրապարակած տեսանյութում երևում է ամբարտակի ավերված հատվածն ու շենքերը։ Դնեպր գետի աջ ափին բնակչությանը տարհանում են այն բնակավայրերից, որոնք գտնվում են հեղեղումների վտանգի տակ։ Առնվազն 16 հազար մարդ վտանգի տակ է։

Ուկրաինայի պետական ​​«Էներգոատոմ» ընկերությունը հայտարարել է, որ միջադեպը կարող է բացասաբար ազդել Զապորոժիեի ատոմակայանի շահագործման վրա։

«Հունիսի 6-ի գիշերը ռուս օկուպանտները պայթեցրել են Կախովկայի հիդրոէլեկտրակայանի ամբարտակը։ Պայթյունի հետևանքով ջրամբարում ջրի մակարդակը արագորեն իջնում ​​է, ինչը լրացուցիչ սպառնալիք է ժամանակավորապես օկուպացված Զապորոժիեի ատոմակայանի համար։

Կախովկայի ջրամբարից ջուր մատակարարելը անհրաժեշտ է ատոմակայանի տուրբինային կոնդենսատորների և անվտանգության համակարգերի համար»,- հայտնել են «Էներգոատոմից»՝ նշելով, որ ատոմակայանում իրավիճակը ներկայում վերահսկելի է։

Միջադեպի կապակցությամբ Ուկրաինայի Ազգային անվտանգության խորհուրդը արտահերթ նիստ կանցկացնի։ Նախագահ Վլադիմիր Զելենսկիի խոսքով՝ ամբարտակը քանդելով՝ ռուս ահաբեկիչները միայն ապացուցում են ամբողջ աշխարհին, որ իրենց պետք է վտարել ուկրաինական հողի յուրաքանչյուր հատվածից։

«Նրանց նույնիսկ մեկ մետր չպետք է մնա, քանի որ ամեն մետրը օգտագործվում է ահաբեկման համար։ Միայն Ուկրաինայի հաղթանակը կվերականգնի անվտանգությունը։ Հաղթանակը կլինի։ Ահաբեկիչները ջրով, հրթիռներով կամ այլ բանով չեն կարող կանգնեցնել Ուկրաինային»,- ասել է Զելենսկին։

Նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի խոսքով՝ Ռուսաստանի կառավարությունը առաջնորդվում է ուկրաինական պաշտպանական ուժերի առաջխաղացումը կասեցնելու, պարտության մատնելու և խայտառակությունից խուսափելու խելագար նպատակով. «Կախովկայի հիդրոէլեկտրակայանի ոչնչացումը աշխարհում տեղի ունեցած ամենամեծ արհեստական և տեխնածին աղետն է վերջին տասնամյակների ընթացքում, որը կկործանի շրջակա միջավայրը և բացասաբար կանդրադառնա հարյուր հազարավոր մարդկանց վրա մոտակա տարիներին: Այսօրվա Ռուսաստանը համաշխարհային սպառնալիք է։ Այս խնդիրը կարող է լուծվել միայն ուժի կիրառմամբ»։

Ռուսական կողմը պնդում է, որ ամբարտակը փլուզվել է ուկրաինական կողմի հասցրած հարվածների արդյունքում։ Պետական ​​լրատվամիջոցների տվյալներով՝ 80 բնակավայր գտնվում է ջրհեղեղի վտանգի տակ։ Օկուպացված Նովա Կախովկայի այսպես կոչված քաղաքապետ Վլադիմիր Լեոնտևի խոսքով՝ ջրի մակարդակը բարձրացել է 10 մետրով։

Չնայած փոխադարձ մեղադրանքներին՝ երկու կողմերն էլ պնդում են, որ ՀԷԿ-ը վերականգնման ենթակա չէ։

Դնեպրի վրա գտնվող Կախովկա հիդրոէլեկտրակայանը կառուցվել է անցյալ դարի 50-ական թվականներին։ Այն գտնվում է Խերսոնի շրջանում՝ Նովա Կախովկա քաղաքից 5 կիլոմետր հեռավորության վրա։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։