«Քաղաքացիներ» կուսակցությունն այսօր Թբիլիսիի քաղաքային դատարան հայց է ներկայացրել «Լիբերթի բանկի» դեմ։ Հայցվորները մինչև 70 տարեկան թոշակառուներն են, իսկ վեճի առարկան «օվերդրաֆտի» պայմանագրերն են։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Լարված իրավիճակ է Բոլնիսիում, որտեղ ավտովթարից երկու անչափահաս է զոհվել
- 3 ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի և կվտարի հանցագործների (Իվանիշվիլի և ընկերություն) հարազատներին․ Ուիլսոն
- 4 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Զատուլինը գովաբանում է «Վրացական երազանքի» կառավարությանը «պրագմատիզմի» համար
«Քաղաքացիների» անդամ, փաստաբան Գիորգի Ռեխվիաշվիլին պարզաբանում է, որ հայցով պահանջում են անվավեր ճանաչել «օվերդրաֆտի» պայմանագրերը և պարտավորությունը համարել կատարված։
«Կենսաթոշակառուները 2019-ին իրենց ստացած գումարից երեք անգամ ավելի են արդեն վճարել, թեև այս հինգ տարիների ընթացքում մայր գումարից ոչ մի լարի չի պակասել։ Պահանջում ենք պայմանագրերը անվավեր ճանաչել և վճարված գումարը համարել որպես պարտավորության կատարում։ Եթե դատարանը բավարարի մեր խնդրանքը, որոշումը կունենա նախադեպային նշանակություն և կանդրադառնա նաև մյուս թոշակառուների վրա։
Կա նաև մեկ այլ հանգամանք՝ դատարան հայց ներկայացնելուց առաջ մենք դիմեցինք «Լիբերթի բանկ» և պահանջեցինք և՛ վարկի չեղարկում, և՛ պայմանագրերի փոխանցում։ Մեր խնդրանքը չկատարեցին ու պայմանագրերը չտվեցին։ Նրանք մեզ ասացին, որ փնտրում են արխիվում, ինչը պարզ չէ, քանի որ խոսքը ընթացիկ վարկերի մասին է։ Սա նշանակում է, որ նրանք շարունակում են թալանել թոշակառուներին և կրճատել նրանց թոշակները այն վարկերի հաշվին, որոնց համար պայմանագիր գոյություն չունի»,- «Վրաստանի լուրերին» ասել է Գիորգի Ռեխվիաշվիլին։
«Թոշակառուներն «օվերդրաֆտին» անվանում են ցմահ պարտք, քանի որ կարծում են, որ իրենք չեն կարողանա այն վերադարձնել: «Օվերդրաֆտը» ամենաթանկ բանկային պրոդուկտն է։ Բանկի աշխատակիցները թոշակառուներին չեն բացատրել, թե ինչ վտանգներ է այն պարունակում։ Չեն բացատրել, որ իրենց վճարած գումարը գնալու է միայն բանկի սպասարկման ուղղությամբ, և վարկի գումարից ոչինչ չի պակասելու»,- ասում է «Քաղաքացիներ» կուսակցության անդամ, պատգամավոր Քեթևան Տուրազաշվիլին՝ նշելով, որ այդ հարցով ամեն օր հարյուրավոր թոշակառուներ են դիմում իրենց։
Ըստ Սաքստատի տվյալների՝ 2023 թվականին Վրաստանում կենսաթոշակ ստացողների (տարիքային թոշակառուների) թիվը կազմել է 838 100։
354 հազար թոշակառու և սոցիալական նպաստ ստացող կենսաթոշակային վարկ է վերցրել։ «Լիբերթի բանկի» կողմից Ազգային բանկ ներկայացրած հաշվետվության համաձայն՝ նախորդ տարվա երրորդ եռամսյակում տրված կենսաթոշակային վարկերի միջին անվանական տոկոսադրույքը կազմել է 29.4%։ Կենսաթոշակային վարկերի ընդհանուր պորտֆելը հասել է 401 մլն լարիի։
Այս թեմայով՝