Քննչական ծառայությունը դեռ չի հայտնաբերել ոստիկանների պատասխանատվությունը Լաշա Ժղենտիի գործով

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Հատուկ քննչական ծառայությունը տեղեկություն է հրապարակել Լաշա Ժղենտիի ձերբակալության գործով ընթացող քննության միջանկյալ արդյունքների մասին և հայտարարել է, որ այս պահին ձեռք բերված ապացույցները հիմք չեն տալիս իրավապահներին պատասխանատվության ենթարկելու համար։ Հին Թբիլիսիի ոստիկանության բաժանմունքի չորս աշխատակից հերքում են Լաշա Ժղենտիի նկատմամբ ֆիզիկական բռնությունն ու բանավոր բռնությունը։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

21-ամյա Լաշա Ժղենտին վարչական հիմունքներով ձերբակալվել է հուլիսի 20-ին Թբիլիսիում՝ Գոգեբաշվիլի փողոցում։ Ըստ Լաշա Ժղենտիի և նրա եղբոր՝ Լուկայի, իրենք ընկերոջ հետ քայլելիս են եղել, երբ ոստիկանները առանց պատճառաբանելու կանգնեցրել են իրենց և սկսել ստուգել։

«Ավելորդ բաներ արեցին, նույնիսկ վարտիքս քաշեցին ու նայեցին։ Ես նրանց ասացի, որ ձեռքերը քաշեն։ Նրանք բարկացան։ Ստացվում է, որ «ձեռքդ քաշիր» բառերը վիրավորանք են ոստիկանների հասցեին, և ես չպետք է այդպես խոսեմ ոստիկանների հետ։ Նրանք սկսեցին բղավել ու ինձ խցկեցին մեքենան։ Նրանցից մեկը վզիցս բռնած խեղդում էր ինձ, ինչպե՞ս պետք է ընդդիմանայի։ Ինձ էլ մտցրին մեքենայի մեջ։ Խփեցին գլխիս։ Երբ ինձ նստեցրին մեքենան, ձեռնաշղթաներ էին կապում, որ ես չշարժվեմ, ինձ երկու տղամարդ պահեցին, և նրանցից մեկը հարվածում էր։ Սկզբում մեզ զննելու եկած երկուսը վիրավորեցին ինձ, նրանցից մեկը մեքենայում ծեծեց ինձ։ Մեկը նստած էր ղեկին, իսկ մյուսը հարվածում էր ինձ։ Ինձ նաև հայհոյել են»,- ազատ արձակվելուց հետո ասել է Լաշա Ժղենտին։ Նա վնասվածքներ ուներ պարանոցի, ձեռքի և դաստակների շրջանում։

Լաշա Ժգենտիի մոր հաղորդագրության հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում հետաքննություն է սկսվել ոստիկանության ծառայողների կողմից պաշտոնեական լիազորությունները գերազանցելու փաստի առթիվ՝ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» ենթակետով։

Քննչական ծառայությունից հայտնում են, որ գործով կատարվել են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական գործողություններ, այդ թվում՝ դեպքի տեսախցիկի տեսագրությունների ձեռքբերում և փաստի ականատես «չեզոք վկաների» հարցաքննություն։

«Մասնավորապես, հարցաքննվել է ձերբակալության վայրում ներկա 6 անձ և դեպքի վկաներ, ովքեր նշել են, որ իրավապահների կողմից բռնության փաստ չեն տեսել։ Գործով ձեռք են բերվել մասնավոր շինություն և բերման ենթարկվածներից մեկի կողմից բջջային հեռախոսով նկարահանված տեսանյութեր։ Տեսագրությունները դիտելով պարզվել է, որ ոստիկանները Գոգեբաշվիլի փողոցով շրջող 3 տղամարդու կանգնեցնում են և զրույցից հետո սկսում են նրանցից մեկի մակերեսային զննում։ Նշված տղամարդը ոստիկաններին հնարավորություն չի տալիս ամբողջությամբ զննություն իրականացնել եւ դիմադրում է նրանց, ինչից հետո իրավապահները սկսում են նրան բերման ենթարկել ու տանել մեքենա։ Բերման ենթարկվածին տեղափոխելն ու մեքենան գործի դնելը ոստիկաններին խանգարում է դեպքի վայր ժամանած տարեց տիկինը, ով ֆիզիկական շփման մեջ է մտել ոստիկանների հետ։ Քաղաքացիներին կանգնեցնելուց մոտ 7-8 րոպե անց ոստիկանական մեքենան հեռանում է դեպքի վայրից։ Նշված տեսանկարահանման մեջ ոստիկանության ծառայողների կողմից ֆիզիկական բռնության փաստ արձանագրված չէ»,- նշված է Հատուկ քննչական ծառայության հաղորդագրությունում։

Հետաքննությունը հարցաքննել է Հին Թբիլիսիի ոստիկանության բաժանմունքի 4 աշխատակիցներին, ովքեր մասնակցել են Լաշա Ժղենտիի ձերբակալությանը և ներկա են եղել ձերբակալմանը։ Նրանց պարզաբանմամբ՝ Գոգեբաշվիլիի փողոցի թիվ 30 հասցեի հարևանությամբ կանգնեցրել են 3 երիտասարդի, որոնցից հարցրել են նրանց ինքնությունը, նրանցից մեկի՝ Լաշա Ժղենտիի պահվածքը կասկածելի են համարել և նրա համաձայնությամբ սկսել են ոստիկանական միջոցառման ենթարկել՝ անցկացվել է մակերեսային զննում:

«Խուզարկության ընթացքում Լաշա Ժղենտին դիմադրություն է ցույց տվել ոստիկաններին, բանավոր վիրավորել ոստիկաններին, ինչի հիման վրա սկսել են նրան վարչական կարգով ձերբակալել։ Երբ Լաշա Ժղենտին ձերբակալել ու նստեցրել են մեքենան, նրա ուղեկիցները, ինչպես նաև Լաշա Ժղենտիի տատիկը՝ Գյուլնազի Ժղենտին դիմադրել է ոստիկաններին։ Նրանցից Գյուլնազի Ժղենտին նստել է ոստիկանական մեքենայի ղեկին ու հնարավորություն չի տվել ձերբակալվածին տեղից տանել։ Ոստիկանությունից հայտնում են, որ ի վերջո, կիրառված համամասնական միջոցառումների արդյունքում հաջողվել է Լաշա Ժղենտին ուղեկցել ոստիկանության բաժանմունքի շենք։

Ոստիկանության ծառայողները բացատրել են, որ ձերբակալվածի և/կամ այլ անձի նկատմամբ ֆիզիկական բռնություն, բանավոր բռնություն և/կամ այլ անօրինական գործողություն չի եղել։

Լևան Սամխարաուլիի անվան դատաբժշկական փորձաքննության ազգային բյուրոյում Լաշա և Լուկա Ժղենտին ենթարկվել են բժշկական զննության՝ փորձագետին անձնական ներկայացմամբ։ Այս փուլում փորձաքննության եզրակացությունները չեն ստացվել։

Բուժզննում է անցկացվել նաև ձերբակալվածի տատիկի՝ Գյուլնազի Ժղենտիի նկատմամբ, ով նույնպես մասնակցել է ձերբակալության միջադեպին, ով մարմնի վրա վնասվածքներ է ունեցել։ Վնասվածքների հետ կապված նա քննությանը բացատրել է, որ դիմադրել է ոստիկաններին և թույլ չի տվել բերման ենթարկել ձերբակալված Լաշա Ժղենտիին։ Գյուլնազի Ժղենտին նշել է, որ մարմնի վրա վնասվածքներ է ստացել ոստիկաններին դիմադրության արդյունքում։ Վերոնշյալ ապացույցները, որոնք մինչ այժմ ձեռք են բերվել, հիմք չեն տալիս իրավապահներին պատասխանատվության ենթարկելու համար»,- նշում է Հատուկ քննչական ծառայությունը։

Գերատեսչությունը պարզաբանում է, որ գործի քննությունը շարունակվում է «ինտենսիվ ռեժիմով», «որպեսզի գործի օբյեկտիվ պատկեր ստեղծելով հնարավոր լինի վերջնական արդար և ամփոփ որոշում կայացնել»։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):