«Կոչ ենք անում անհապաղ վերականգնել ուսումնական գործընթացը»,- Ծուլաձեն արձագանքել է բողոքի ակցիաներին

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության ոչ լեգիտիմ նախարար Ալեքսանդր Ծուլաձեի կարծիքով՝ կրթական տարածքի քաղաքականացումը անընդունելի է։ Այսպես է Ծուլաձեն պատասխանել հանրակրթական դպրոցներում և բուհերում բողոքի ցույցերի վերաբերյալ հարցին։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Ինձ համար՝ որպես կրթության, գիտության և երիտասարդության նախարար, անընդունելի է կրթական տարածքն ընդհանրապես քաղաքականացնելը։ Որպես պետություն՝ մենք ապահովում ենք և պարտավոր ենք ապահովել, որ քաղաքականությունը մեր կողմից չմտնի ուսումնական հաստատություններ։

Նաև մեր պարտավորությունն է պաշտպանել կրթական տարածքը, որպեսզի քաղաքականությունը դպրոցներ և բուհեր չմտնի նույնիսկ հակառակորդների կողմից։ Մեր պարտավորությունն է, իսկ մյուս կողմից՝ ուղղակիորեն ուսումնական հաստատությունների պարտավորությունն է ապահովել ուսումնական գործընթացի անխափանությունը, ինչպես դա նախատեսված է լիազորման գործընթացում և ուղղակիորեն պայմանագրերում։

Ուսումնական հաստատությունները՝ և՛ դպրոցները, և՛ համալսարանները, ստանում են ֆինանսավորում հենց այն պատճառով, որ նրանք պետք է ապահովեն, որ այս գործընթացը սահուն ընթանա: Մեր և իմ անձնական տեսակետն է, որ այս գործընթացի հետաձգումը այս պարտավորության խախտում է, որը մենք ամենևին հավանություն չենք տա։ Ընդհակառակը, մենք կոչ ենք անում նրանց անհապաղ վերականգնել ուսումնական գործընթացները և շարունակել կատարել իրենց պարտավորությունները, ինչպես պահանջվում է»,- ասել է Ալեքսանդր Ծուլաձեն։

Հարցին ի պատասխան՝ նա հավելեց, որ կրթության նախարարությունը տեղեկություն չունի, թե քանի ուսուցիչ է այսօր գործադուլ անում։ «Մենք գիտենք, որ որոշ դպրոցներում այսօր հաճախելիությունը բարձր չէ, բայց դա չի նշանակում, որ ուսումնական գործընթացը ձախողվել է կամ չի ընթանում»,- նշել է նա։

Աշակերտների և ուսանողների մի մասը դասադուլ է հայտարարել Վրաստանի ողջ տարածքում։ Նրանք բողոքում են «Վրացական երազանքի»՝ երկրի եվրաինտեգրման գործընթացը կասեցնելու որոշման դեմ և հրաժարվում են մտնել լսարաններ ու դասարաններ։

Նոյեմբերի 28-ին Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ Վրաստանը մինչև 2028 թվականի ավարտը օրակարգ չի բերի Եվրամիությանն անդամակցելու բանակցություններ սկսելու հարցը և կհրաժարվի ԵՄ բյուջետային դրամաշնորհներից։ Կրթության համակարգում աշխատող հազարից ավելի մարդ, այդ թվում՝ ուսուցիչներ, ստորագրել են հայտարարություն, որով չեն կիսում «Վրացական երազանքի» որոշումը։ Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ նրանք ընթերցանության ընկալման խնդիր ունեն։

«Ես համաձայն եմ [Իրակլի Կոբախիձեի] հետ, և իմ կարծիքն այն է, որ ընդդիմադիր հայացքներ ունեցող հասարակության հատվածը կամ գիտակցաբար, կամ անգիտակցաբար դժվարանում է հասկանալ իշխող կուսակցության հայտարարությունների բովանդակությունը, կամ դա հատուկ չի անում։ Իշխող ուժի տարածած տեղեկատվությունը նրանց կողմից հաճախ ճիշտ չի ընկալվում»,- ասել է Ալեքսանդր Ծուլաձեն։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։