Վարչապետ Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ «կոնկրետ ուժեր» երկրում հակաչինական արշավ են իրականացնում, որի նպատակը «մեր պետական շահերին վնաս հասցնելն է»։ Լրատվամիջոցների հետ զրույցում Կոբախիձեն նշել է, որ Չինաստանը Վրաստանի ռազմավարական գործընկերն է։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 3 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 4 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 5 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
- 6 Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս սկսել Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները
«Այս գործընկերությունը մեծ նշանակություն ունի մեր պետական շահերի իրացման, Վրաստանի և Չինաստանի միջև համագործակցության խորացման համար տարբեր ուղղություններով, այդ թվում՝ տնտեսական գործընկերության զարգացման համար։
Երբ նման պայմաններում կասկածելի ֆինանսավորմամբ կոնկրետ ուժեր սկսում են հակաչինական արշավ, իհարկե, սա նույնպես մտահոգիչ է։ Ուստի շատ կարևոր է, որ բոլորը պատշաճ դիրքորոշում ունենան բոլոր այն գործողությունների վերաբերյալ, որոնք ուղղված են պետության շահերին։ Ցանկացած նման հակապետական գործողություն շատ անհանգստացնող է»,- լրագրողներին ասել է Կոբախիձեն։
Վարչապետը պատասխանել է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործընկերության մասին հարցին և ասել, որ Վրաստանի կառավարությունը ցանկանում է, որ «գործընկերությունը կոնկրետ շոշափելի արդյունքներ ունենա».
«Ինչպիսին կարող են լինել այս արդյունքները, մենք բազմիցս խոսել ենք դրա մասին՝ դա առևտրային հարաբերությունների խորացումն է, որի համար շատ կարևոր կլիներ ազատ առևտրի համաձայնագիրը։ Դա առանց վիզայի ճանապարհորդություն է, որը կարելի է անել ազատորեն։ Դա ուղիղ չվերթներն է։ Բնականաբար, այս առումով առաջընթացը կլինի կոնկրետ օրինակ, թե ինչպես կարող է գործընկերությունը շոշափելի դառնալ մեր քաղաքացիների համար։ Հույս ունեմ, որ այս ուղղությամբ առաջընթաց կունենանք»։
Անցյալ տարի Վրաստանը և Չինաստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել, որից հետո Վրաստանը Չինաստանի քաղաքացիների համար սահմանել է առանց վիզայի ռեժիմ։ Հունվարին Պեկինում Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Չինաստանի կոմունիստական կուսակցության ներկայացուցիչների հետ և ընդգծել Չինաստան-Վրաստան հարաբերություններում քաղաքական ասպեկտի խորացման կարևորությունը։ Չինաստանը փետրվարի վերջին Վրաստանի քաղաքացիների համար սահմանել է առանց վիզայի ռեժիմ։