Վրաստանի քաղաքացիները կկարողանան Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն մուտք գործել առանց վիզայի և մնալ 30 օր։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Լարված իրավիճակ է Բոլնիսիում, որտեղ ավտովթարից երկու անչափահաս է զոհվել
- 3 ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի և կվտարի հանցագործների (Իվանիշվիլի և ընկերություն) հարազատներին․ Ուիլսոն
- 4 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Զատուլինը գովաբանում է «Վրացական երազանքի» կառավարությանը «պրագմատիզմի» համար
«Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը որոշում է կայացրել Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ սահմանելու մասին։ Վրաստանի քաղաքացիները կկարողանան Չինաստանում 30 օր անընդմեջ անցկացնել առանց վիզայի։ Սա ամենակարևոր որոշումն է, որը մեր համաքաղաքացիների համար կհեշտացնի Չինաստան մեկնելը և նոր հնարավորություններ կստեղծի Վրաստանի և Չինաստանի միջև քաղաքական, տնտեսական և մշակութային կապերի հետագա զարգացման համար»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։
Վարչապետի խոսքով՝ այս որոշումը Վրաստանի և Չինաստանի միջև անցյալ տարի ստորագրված ռազմավարական գործընկերության համաձայնագրի ևս մեկ կարևոր արդյունքն է։
«Շնորհավորում եմ մեր համաքաղաքացիներին և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել չինացի բարեկամներին և Չինաստանի կառավարությանը այս կարևոր որոշման համար»,- ասել է Կոբախիձեն։
Ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի ստորագրումից հետո 2023 թվականի սեպտեմբերին Վրաստանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիների համար սահմանեց առանց վիզայի ռեժիմ։ Արդյունքում, Չինաստանի քաղաքացիներն իրավունք ունեն մուտք գործել Վրաստան առանց վիզայի և 30 օր մնալ միայն զբոսաշրջության նպատակով։
Վրաստանի և Չինաստանի միջև գործում են ուղիղ չվերթներ։ Զբոսաշրջության ազգային գործակալության տվյալներով՝ 2023 թվականին Չինաստանից Վրաստան է այցելել 48 304 ճանապարհորդ, ինչը 554․5 տոկոսով ավելի է 2022 թվականի տվյալներից և 0․5 տոկոսով ավելի՝ համաճարակին նախորդող 2019 թվականի համեմատ։
Այս թեմայով՝
ԱՄՆ-ի և Չինաստանի հետ ռազմավարական գործընկերության խորացումը շատ կարևոր է․ Կոբախիձե