«Մենք որոշում ենք կայացրել այսօրվանից սկսել Չինաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմը։ Սա շատ կարևոր կլինի, խթան կհանդիսանա էլ ավելի մեծ թվով զբոսաշրջիկների այցի համար Վրաստան»,- կառավարության նիստում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 3 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 4 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 5 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
- 6 Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս սկսել Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները
Վարչապետի խոսքով՝ ընդհանուր առմամբ չինացի զբոսաշրջիկները համարվում են աշխարհի ամենացանկալի զբոսաշրջիկներից։
«Զբոսաշրջությունը մեզ համար շատ կարևոր է։ Անցյալ տարի զբոսաշրջությունից 3․5 միլիարդ դոլարի ուղղակի եկամուտ ենք ստացել։ Այս տարի մենք ակնկալում ենք, որ այն կլինի էլ ավելի՝ 4 և 4․5, հավանաբար, նման կանխատեսում ունենք։ Մենք աշխատում ենք այլ շուկաներում։ Մենք ցանկանում ենք ավելի շատ զբոսաշրջիկների ներգրավել երկիր։
Դուք գիտեք, որ ես շատ հաջող այց ունեցա Չինաստան, և այսօր Չինաստանը աշխարհում երկրորդ տնտեսությունն է, ամենաուժեղ տնտեսությունը, և մեզ համար գլխավոր շահերից մեկը Չինաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների ամրապնդումն է, Չինաստանից ավելի շատ ներդրումներ ներգրավելը, ավելի շատ զբոսաշրջիկներ բերելը Վրաստան։ Այս նպատակին ծառայեց իմ այցը և ընդհանրապես ռազմավարական համագործակցության ստորագրումը։ Հիմնական բաղադրիչներից մեկը, իհարկե, լինելու է առևտրատնտեսական հարաբերությունների ամրապնդումը։ Ունենք նաև ուղիղ չվերթներ։ Ես Չինաստանի վարչապետի հետ զրուցել եմ այս հարցի, զբոսաշրջության և թռիչքների վերաբերյալ։ Ընդամենը մի քանի օրում էկոնոմիկայի նախարարի մոտ պատվիրակություն է եկել կոնկրետ ուղիղ չվերթների հարցով։ Վարչապետի հետ իմ հանդիպումից մոտ 2-3 օր հետո Չինաստանից պատվիրակություն ուղարկվեց։ Մենք ցանկանում ենք ավելացնել ավելի շատ թռիչքներ, ուղիղ չվերթներ Չինաստանի հետ, և մենք ցանկանում ենք, որ ավելի շատ զբոսաշրջիկներ գան»,- ասել է Ղարիբաշվիլին։
Վարչապետը չի ասել, թե արդյոք Վրաստանի քաղաքացիների համար կպարզեցվի՞ Չինաստան մուտք գործելու ընթացակարգը։
Ղարիբաշվիլին Չինաստան կատարած այցի շրջանակներում հուլիսի 29-ին հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ։ Նրանք միասին հայտարարեցին, որ Վրաստանն ու Չինաստանը ռազմավարական գործընկերություն են հաստատում, որից հետո հրապարակվեց համատեղ հայտարարություն։
Ռազմավարական գործընկերությունը բաղկացած է չորս բաղադրիչներից՝ քաղաքական, տնտեսական, մարդկանց միջև և մշակութային հարաբերություններ և միջազգային հարթություն:
2022 թվականին Չինաստանը Վրաստանի ամենամեծ արտահանման գործընկերն է եղել՝ 736․8 մլն ԱՄՆ դոլարով։ Նույն ժամանակահատվածում ներմուծման խոշորագույն գործընկերների թվում Չինաստանը զբաղեցնում է երրորդ տեղը (1 126․0 մլն ԱՄՆ դոլար)։ Չինական ընկերությունները Վրաստանում ամենախոշոր նախագծերն են իրականացնում, հատկապես մայրուղիների, երկաթուղիների և թունելների շինարարության ոլորտում։
Սի Ցզինպինը Չինաստանի Կոմունիստական կուսակցության առաջնորդն է, որը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը ղեկավարում է 2013 թվականից։
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը վերջին զեկույցում գրում է, որ վերջին տարիներին Չինաստանի ավտորիտար ռեժիմը դառնում է ավելի ու ավելի ռեպրեսիվ․ Չինաստանի քաղաքացիական հասարակությունը հիմնականում ավերվել է քաղաքական այլախոհության, անկախ հասարակական կազմակերպությունների և իրավապաշտպանների դեմ տարիներ շարունակ տևող պայքարի արդյունքում:
Չինաստանն ունի աշխարհի ամենասահմանափակ մեդիա միջավայրերից մեկը: Հազարավոր կայքեր արգելափակված են, այդ թվում՝ New York Times-ը և BBC-ին, ինչպես նաև YouTube, Twitter և Facebook սոցիալական ցանցերը։ Լրագրողների պաշտպանության կոմիտեի (CPJ) միջազգային կազմակերպության տվյալներով՝ 2022 թվականին Չինաստանում ձերբակալվել է 43 լրագրող։