Չինաստանում գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինը պայմանավորվել են ռազմավարական գործընկերության շուրջ։ Այս տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարության աշխատակազմը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 4 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 5 Իվանիշվիլին պետք է որոշում կայացնի և նշանակվեն նոր ընտրություններ․ նախագահ
- 6 «Մենք գիտենք, թե դա ինչ է». Ալիևը՝ Վրաստանում ոչ կառավարական կազմակերպությունների ֆինանսավորման մասին
«Արդեն 31 տարի է, ինչ մենք դիվանագիտական հարաբերություններ ենք հաստատել։ Չինաստան-Վրաստան հարաբերությունները զարգանում են առողջ և կայուն ձևով։ Երկու երկրների քաղաքական վստահությունը ամուր է, տարբեր ոլորտներում համագործակցության արդյունքները՝ նկատելի։ Վրաստանը Չինաստանի բարեկամն ու լավ գործընկերն է։ Ինչպես էլ զարգանան իրադարձությունները միջազգային ասպարեզում, Վրաստանի հետ հարաբերությունների զարգացման նկատմամբ Չինաստանի վերաբերմունքը չի փոխվի։
Չինաստան կատարած Ձեր այցի ընթացքում կհրապարակվի համատեղ հայտարարություն։ Կհայտարարվի, որ Վրաստանն ու Չինաստանը ռազմավարական գործընկերություն են հաստատում, այդպիսով մեր երկկողմ հարաբերությունները կտեղափոխվեն նոր մակարդակ։
Չինաստանը և Վրաստանը պետք է միասին աշխատեն՝ այս նոր սկզբից մեր ռազմավարական գործընկերության ավելի լավ զարգացմանը խթանելու համար, նպաստելու երկու երկրների տարբեր ոլորտների զարգացմանը և նպաստեն մարդկության բարօրությանը», - ասել է Սի Ցզինպինը։
Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ Վրաստանը բարձր է գնահատում Չինաստանի հետ բարեկամությունը և երախտապարտ է երկու երկրների հարաբերությունները ռազմավարական գործընկերության հասցնելու որոշման համար։
«Չինաստանն առաջիններից մեկն էր, ով ճանաչեց Վրաստանի անկախությունը 1992 թվականին, երբ մենք վերականգնեցինք անկախությունը։ Վրաստանը հավատարիմ է Չինաստանի հետ առևտրատնտեսական կապերը շատ ուղղություններով խորացնելու գաղափարին, և մենք ուրախ ենք, որ այս այցի շրջանակներում կարևոր փաստաթղթեր կստորագրվեն», - ասել է Ղարիբաշվիլին։
Վրաստանի վարչապետը պատվիրակության հետ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում է։ Ղարիբաշվիլին մասնակցում է Համաշխարհային ամառային համալսարանական խաղերի բացման արարողությանը։
Երեք ամիս առաջ՝ ապրիլի 21-ին, Ֆրանսիայում Չինաստանի դեսպան Լու Շաեն, խոսելով Ուկրաինայի և Ղրիմի մասին, հեռուստատեսային հարցազրույցում ասել է, որ նախկին խորհրդային երկրները իրական կարգավիճակ չունեն միջազգային իրավունքում, որով դեսպանը կասկածի տակ է դրել խորհրդային երկրների ինքնիշխանությունը։
«Նույնիսկ նախկին խորհրդային այս երկրները չունեն իրական կարգավիճակ միջազգային իրավունքում, քանի որ չկա միջազգային համաձայնագիր, որը կհաստատի նրանց ինքնիշխան պետության կարգավիճակը», - Լու Շաեի այս սկանդալային հայտարարությունից հետո Բալթյան երկրներում Չինաստանի դեսպանները բացատրությունների համար կանչվել են արտգործնախարարություններ։
Դեսպանի այս հայտարարությանը արձագանքել է նար Ֆրանսիայի նախագահը։ Էմանուել Մակրոնն ասել է, որ դիվանագետին հարիր չէ այդպես խոսել։ Վրաստանի կառավարությունը չի արձագանքել Չինաստանի դեսպանի հայտարարությանը։
Ապրիլի 24-ին Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Չինաստանը հարգում է բոլոր երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
2022 թվականին Չինաստանը Վրաստանի ամենամեծ արտահանման գործընկերն է՝ 736․8 մլն ԱՄՆ դոլարով։ Չինաստանին հաջորդում են Ադրբեջանը (672․6 մլն ԱՄՆ դոլար) և Ռուսաստանը (651․6 մլն ԱՄՆ դոլար): Այնուհետև գալիս են Հայաստանը (584․5 մլն ԱՄՆ դոլար), Թուրքիան (435․4 մլն ԱՄՆ դոլար), Բուլղարիան (423․6 մլն ԱՄՆ դոլար), ԱՄՆ (265 մլն ԱՄՆ դոլար), Ղազախստանը (238․1 մլն ԱՄՆ դոլար), Ուկրաինան (232 մլն ԱՄՆ դոլար), Պերուն (153,8 մլն ԱՄՆ դոլար):
Նույն ժամանակահատվածում ներմուծման խոշորագույն գործընկերների թվում Չինաստանը զբաղեցնում է երրորդ տեղը (1․126․0 մլն ԱՄՆ դոլար) Թուրքիայից (2․370․9 մլն ԱՄՆ դոլար) և Ռուսաստանից (1․835․4 մլն ԱՄՆ դոլար) հետո։
Չինական ընկերությունները Վրաստանում ամենախոշոր նախագծերն են իրականացնում, հատկապես մայրուղիների, երկաթուղիների և թունելների շինարարության ոլորտում։