«Միասնություն-Ազգային շարժում» կոալիցիայի առաջնորդներից Թամար Կորձաիան կոչ է անում Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանիին արձագանքել խորհրդարանական ընտրությունների ժամանակ հայտնաբերված խախտումներին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 4 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
Կորձաիայի խոսքով՝ հոկտեմբերի 26-ին «Վրացական երազանքի» իշխանությունը գաղտնիության բացակայության պատճառով ոչնչացրեց ընտրության ազատությունը։
«Ընտրությունների օրը կենտրոնական դեմքը մարդն է, նրա ընտրական իրավունքը երաշխավորված է Սահմանադրությամբ։ Այստեղ սա վերացրել են։ Ուզում եմ դիմել հանրային պաշտպանին. երբ ինչ-որ տեղ եք գնում մարզերում և Ծալկայում, պարոն Լևան, միգուցե մեզ պատասխանեք՝ խախտվե՞լ է ընտրողի կամքի ազատությունը գաղտնիության հետ կապված։ Ես պահանջում եմ նրա կոնկրետ պատասխանը հրապարակային՝ ճեպազրույցի, այլ ոչ թե գրավոր փաստաթղթի տեսքով, քանի որ մարդու իրավունքները երկրում չեն կարող ավելի շատ ոչնչացվել, քան այն, ինչ հիմա է եղել»,- ասել է Թամար Կորձաիան «Ֆորմուլա» հեռուստաընկերության եթերում։
Ընդդիմադիր կուսակցությունների և տեղական դիտորդական կազմակերպությունների գնահատմամբ՝ քվեարկության օրը զանգվածաբար խախտվել է ընտրողի քվեարկության գաղտնիության իրավունքը, ինչը հիմք է հանդիսանում արդյունքները չեղյալ համարելու համար։
Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի տվյալներով՝ «Վրացական երազանքը» ընտրատեղամասերում տեսախցիկներ է տեղադրել, որոնք հիմնականում նայել են քվեատուփին։ Բացի այդ, քվեաթերթիկների որակը չի ապահովել, որ դրանց հակառակ կողմում գունավոր շրջանի հետք չմնա։ ՎԵԻԱ-ն կարծում է, որ այս երկու փաստերի համադրումը հաստատում է ընտրողների կամքի վրա ազդելու բարձր ռիսկերը, խախտում է քվեարկությունը և ազատ կամարտահայտությունը։ Իրավապաշտպան կազմակերպությունը պահանջում է չեղյալ համարել 2263 ընտրական տեղամասերի ամփոփ արձանագրությունները, որտեղ քվեարկությունն իրականացվել է էլեկտրոնային սարքերի միջոցով, ինչը կազմում է ձայների 90%-ը։ ՎԵԻԱ-ի բողոքները բավարարելու դեպքում նոր ընտրությունների անցկացման անհրաժեշտություն կլինի։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հերքում է քվեարկության գաղտնիության խախտումը։ ԿԸՀ նախագահ Գիորգի Կալանդարիշվիլիի խոսքով, «ոչ մի փուլում ոչ ոք չի կարողացել պարզել, թե կոնկրետ որ քաղաքական միավորման օգտին է քվեարկել ընտրողը»։
Հանրային պաշտպանի գրասենյակը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ վերջին հայտարարությունը հրապարակել է հոկտեմբերի 26-ին՝ քվեարկության օրվա ավարտից առաջ։