«Միասնություն-Ազգային շարժում» կոալիցիայի առաջնորդ Թամար Կորձաիայի խոսքով՝ Ծնորիում գտնվող տարեցների կացարանում «Վրացական երազանքի» ներկայացուցիչները 31 հոգուց՝ 22 տարեցներից և 9 աշխատակցից խլել են անձը հաստատող փաստաթղթերը և տարել կուսակցության գրասենյակ։ Կորձաիան Անձնական տվյալների պաշտպանության ծառայությանը կոչ է արել անհապաղ հետաքննություն սկսել։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
«Ընտրություններին մնացել է ինը օր, «Վրացական երազանքը» գիտի, որ պարտվելու է այս ընտրություններում և չի կարող հարմարվել պարտությանը, այդ պատճառով էլ որոշել է ամբողջությամբ ներգրավել կառավարական մեքենան Վրաստանի քաղաքացիներին վախեցնելու կամ կաշառելու համար։
Ծնորիում՝ տարեցների կացարանում, 31 հոգու անձնագրեր են խլել և տարել «Վրացական երազանքի» գրասենյակ։ Սրանից ավելի ամոթալի արարք նույնիսկ «Վրացական երազանքի» նման հանցավոր իշխանությունից չէր կարելի պատկերացնել։ 22 տարեցներից և 9 աշխատակցից վերցրել են նույնականացման քարտերը և անձնագրերը և տարել «Վրացական երազանքի» գրասենյակ։
Մենք գիտենք այս քաղաքացիներից յուրաքանչյուրի անունն ու ազգանունը և այս հանցագործությունների հեղինակներին, որոնց անուններն այսօր չենք նշի։
Դիմում ենք անձնական տվյալների պաշտպանության տեսուչին՝ անհապաղ սկսել այս հարցի հետաքննությունը, քանի որ ընտրություններից հետո կգա ժամանակը, երբ մենք կրկին կպահանջենք նրանցից պատասխանել, թե ինչ են արել Վրաստանի քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար»,- ասել է Կորձաիան այսօրվա ճեպազրույցում։
Թամար Կորձաիան կոչ է արել չվախենալ այն մարդկանց, ում խնդրում են հանձնել նույնականացման քարտերը։ Նրա խոսքով՝ «Միասնություն-Ազգային շարժումը» պատրաստ է պաշտպանել նրանցից յուրաքանչյուրին. «Մենք աշխատելու ենք, որպեսզի եվրոպական կառույցները պատժամիջոցների ենթարկեն այն մարդկանց, ովքեր միջամտում են ընտրություններին հօգուտ «Վրացական երազանքի»։ Ընտրություններին մնացել է 9 օր, և հաղթանակը մեր կողմն է»,- ասել է Կորձաիան։
Վերջերս «Միասնություն-Ազգային շարժման» առաջնորդները բազմիցս հայտարարել են, որ խորհրդարանական ընտրություններից առաջ «Վրացական երազանքի» ներկայացուցիչները կամ նրանց հետ առնչություն ունեցող անձինք ընդդիմադիր քաղաքացիներից խլում կամ ծրագրում են նույնականացման քարտերը խլել։ Բացի այդ, հայտնի է, որ հանրային ծառայություններում և բյուջետային կազմակերպություններում աշխատողներից պահանջում են նրանց ընտանիքի անդամների անձնական համարները։ «Վրացական երազանքի» անդամները հերքում են այս լուրերը։ «Իմ ձայնը» դիտորդական կազմակերպությունների կոալիցիան հայտարարել է, որ կան հանցագործության նշաններ, որոնք պետք է հետաքննեն համապատասխան պետական մարմինները։