«Թրանսփարենսի Ինթերնեշնլի» կողմից հրապարակված 2023 թվականի կոռուպցիայի ընկալման ինդեքսի (CPI) համաձայն՝ Վրաստանն ունի 53 միավոր, ինչը 3 բալով պակաս է նախորդ տարվա համեմատ։ Նմանատիպ բացասական գնահատական Վրաստանն ուներ 2015 թվականի վերջին (52 միավոր)։ Ըստ զեկույցի՝ երկրում արդեն մի քանի տարի է, ինչ տեղի է ունենում ժողովրդավարական հետընթաց, խորանում է պետության յուրացումն ու բարձր մակարդակի կոռուպցիան։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 4 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
- 5 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 6 Բրիտանիան մարդու իրավունքների խախտման համար պատժամիջոցներ է սահմանել «Երազանքի» 4 բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ
Կոռուպցիայի ընկալման ինդեքսում Վրաստանը 180 երկրների շարքում զբաղեցնում է 49-րդ տեղը, մինչդեռ 2022 թվականին այն 41-րդն էր։ Եվրոպական երկրների տասնյակում են Դանիան (90 միավորով), Ֆինլանդիան (87 միավորով), Նորվեգիան (84 միավորով), Շվեդիան (82 միավորով), Շվեյցարիան (82 միավորով), Նիդերլանդները (79 միավորով), Գերմանիան (78 միավորով) և Իռլանդիան (77 միավորով):
«Վրաստանում կոռուպցիան կրկին մնում է խնդիր, ինչը մատնանշում է ավելի խորը համակարգային խնդիրների մասին՝ իշխանության կենտրոնացում և էլիտաների համատարած ազդեցություն պետական ինստիտուտների և որոշումների կայացման վրա։ Մի քանի տարի է, ինչ Վրաստանում ժողովրդավարական հետընթաց է նկատվում, որտեղ պետության յուրացումը խորանում է, իսկ բարձր մակարդակի կոռուպցիան կառավարությունը վերածում է կլեպտոկրատիայի: Դրա մեկ այլ նշան է իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի «վերադարձը» ակտիվ քաղաքականություն։ Հենց նա էլ կարևոր դեր խաղաց երկրի ինստիտուտները յուրացնելու գործում։ Վրաստանում, որը ժամանակին համարվում էր կոռուպցիայի դեմ պայքարի չեմպիոն, կոռուպցիայի խնդիրն այնքան է աճել, որ այժմ այն հանդիսանում է Եվրամիությանը ինտեգրվելու գլխավոր խոչընդոտներից մեկը»,- ասված է միջազգային կազմակերպության հունվարի 30-ին հրապարակված զեկույցում։
«Թրանսփարենսի Ինթերնեշնլը» նշում է, որ չնայած ԵՄ-ի խնդրանքով նոր հակակոռուպցիոն գործակալության ստեղծմանը, դրա անկախությունը կասկածի տակ է դրվել, և դրան չեն տրվել հետաքննական լիազորություններ՝ զբաղվելու բարձր մակարդակի կոռուպցիայի դեմ, «որը շարունակում է անպատիժ մնալ»։
«Առանց էական բարեփոխումների, ակնկալվում է, որ Վրաստանն էլ ավելի կսուզվի կլեպտոկրատական կառավարման մեջ»,- գրում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլը»։
Հատկանշական է, որ Վրաստանը կոռուպցիայի ընկալման ցուցանիշով ավելի լավ դիրքերում է, քան տարածաշրջանի ցանկացած այլ երկիր։ Ռուսաստանն ունի 26 միավոր (141-րդ տեղ), Ադրբեջանը՝ 23 (154-րդ տեղ), Թուրքիան՝ 34 (115-րդ տեղ), Հայաստանը՝ 47 միավոր (62-րդ տեղ)։
Վրաստանին զիջում են Մոլդովան և Ուկրաինան, որոնք ունեն համապատասխանաբար 42 (76-րդ տեղ) և 36 (104-րդ տեղ) միավոր։ Զեկույցում նշվում է, որ կոռուպցիայի անպատժելիությունը, Վրաստանի նման, խանգարում է Մոլդովային և Ուկրաինային՝ անդամակցել Եվրամիությանը, «չնայած այդ երկրները էական բարեփոխումներ են իրականացնում իրենց դատական համակարգում»։
Կոռուպցիայի ընկալման ինդեքսը (CPI) կոռուպցիայի համաշխարհային ամենալայն կիրառվող վարկանիշն է: Այն գնահատում է հանրային հատվածում կոռուպցիայի մակարդակը՝ փորձագետների և գործարարների կարծիքների հիման վրա։ Ցուցանիշում 100 միավորը լավագույն արդյունքն է, իսկ 0 միավորը՝ վատագույնը։ 2023-ին, ինչպես նաև 2022-ին Կոռուպցիայի ընկալման ինդեքսի հետազոտությունն անցկացվել է 180 երկրներում։
