Կուրսկի մարզում զոհվել է «Թբիլիսի» ստորաբաժանման հրամանատարի տեղակալ Գիորգի Ռոինիշվիլին

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Ռուսաստանի Կուրսկի մարզում զոհվել է Ուկրաինայի կողմից կռվող Գիորգի Ռոինիշվիլին։ Նա եղել է «Թբիլիսի» հատուկ ստորաբաժանման հրամանատար Գոչա Խորավայի տեղակալը։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

««Թբիլիսի» ստորաբաժանման հրամանատարի տեղակալ Գիորգի Ռոինիշվիլին հերոսաբար զոհվել է Կուրսկի մարզում՝ հակառակորդի տարածքում տեղի ունեցած մարտում։ 3 մարտական ընկեր վիրավորվել է։ Ցավակցում ենք մեր եղբոր ընտանիքին։ Փա՛ռք հերոսներին։ Փա՛ռք Վրաստանին։ «Փա՛ռք Ուկրաինային»,- ասվում է հատուկ ստորաբաժանման կողմից այսօր՝ սեպտեմբերի 17-ին հրապարակված հայտարարության մեջ։

Ուկրաինայի զինված ուժերը օգոստոսի 6-ին հարձակում են սկսել Ռուսաստանի Դաշնության Կուրսկի մարզի տարածքում և մեկ ամսվա ընթացքում վերահսկողություն են հաստատել ավելի քան հարյուր բնակավայրերի վրա, որոնք կազմում են մոտ 1200 քառակուսի կիլոմետր տարածք։ Ինչպես ասել է նախագահ Վլադիմիր Զելենսկին, նման գործողություններն ուղղված են բուֆերային գոտի ստեղծելուն՝ կանխելու ռուսական ռազմական գործողությունները Ուկրաինայի դեմ։ Ռուսական բանակը սեպտեմբերի 9-ին հակահարձակման է անցել Կուրսկի մարզում։ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ տասնյակ բնակավայրերի նկատմամբ «վերահսկողությունը վերականգնվել է»։

2022 թվականի փետրվարի 24-ից ի վեր, Ռուսաստանի կողմից Ուկրաինայում սկսած պատերազմն արդեն 69 վրացի և վրացական ծագումով ուկրաինացի մարտիկի կյանք է խլել.

  1. Գիորգի Ռոինիշվիլի - զոհվել է 2024 թվականի սեպտեմբերի 17-ին՝ Կորսկի մարզում,
  2. Վասո Քարդավա - զոհվել է 2024 թվականի օգոստոսի 10-ին, վայրը հայտնի չէ,
  3. Բոնդո Գագնիձե - զոհվել է 2024 թվականի հուլիսի 30-ին,
  4. Զուրաբ Իաշվիլի - զոհվել է 2024 թվականի հուլիսի 15-ին՝ Լվովի զինվորական հոսպիտալում,
  5. Ամիրան Զոիձե - զոհվել է 2024 թվականի հունիսի 27-ին, Ավդիիվկա,
  6. Խվիչա Գվիրջիշվիլի - զոհվել է 2024 թվականի հունիսի 3-ին, Խարկով,
  7. Սերգո Գորնակաշվիլի - զոհվել է 2024 թվականի մայիսի 22-ին, Խարկով
  8. Դավիթ Գոգաձե - զոհվել է 2024 թվականի մայիսի 7-ին, Դոնեցկի մարզ,
  9. Բեսո Լոմիձե - զոհվել է 2024 թվականի մայիսի 7-ին, Դոնեցկի մարզ,
  10. Սոսո Գուգուտիշվիլի - զոհվել է 2024 թվականի մայիսի 5-ին, Դոնեցկի մարզ,
  11. Թենգիզ Ճանիա - 48 տարեկան, զոհվել է 2024 թվականի մարտի 23-ին, Դոնեցկի մարզ,
  12. Նոդար Նասիրով - զոհվել է 2024 թվականի մարտի 9-ին,
  13. Գիորգի Գոգիաշվիլի - զոհվել է 2024 թվականի մարտի 9-ին,
  14. Գոչա Ժվանիա - 2024 թվականի փետրվարի 1, Արևելյան ճակատ,
  15. Զուրա Ծիկլաուրի - 2024 թվականի փետրվարի 1, Արևելյան ճակատ,
  16. Նիկոլոզ Գելենիձեն - 31 տարեկան, զոհվել է 2023 թվականի նոյեմբերի 16-ին, Բախմուտ,
  17. Բեքա Լոմաշվիլի - 2023 թվականի նոյեմբերի 16, Դոնեցկի մարզ,
  18. Ռամազ Փետելավա - 2023 թվականի նոյեմբերի 16, Դոնեցկի մարզ,
  19. Իրակլի Քուրցիկիձե - 2023 թվականի նոյեմբերի 10,
  20. Լևան Լոբժանիձե - 2023 թվականի հոկտեմբեր, Բախմուտի մոտ,
  21. Զաքրո Շուբիթիձե - 30 տարեկան, զոհվել է 2023 թվականի սեպտեմբերի 18-ին, Դոնեցկի մարզում,
  22. Նիկոլոզ Ախվլեդիանի - 42 տարեկան, զոհվել է 2023 թվականի օգոստոսի 23-ին, Բախմուտի մոտ, 
  23. Արչիլ Դևրիսիշվիլի - 35 տարեկան, զոհվել է 2023 թվականի հուլիսի 27-ին, Բախմուտի մոտ,
  24. Մալխազ Կվիժինաձե – 41 տարեկան, զոհվել է 2023 թվականի հունիսի 24-ին, Լուգանսկի շրջանում, Լիսիչանսկի ուղղությամբ,
  25. Ջոնի Օդիշվիլի  33 տարեկան, զոհվել է 2023 թվականի հունիսի 24-ին, Բախմուտի մոտ,
  26. Նիկա Ջիղաշվիլի – 31 տարեկան, զոհվել է 2023 թվականի մայիսի 10-ին, Լուգանսկում,
  27. Զուրաբ Օդիշվիլի – 45 տարեկան, զոհվել է 2023 թվականի ապրիլի 26-ին,
  28. Դավիթ Քուչուկիանի – 29 տարեկան, զոհվել է 2023 թվականի ապրիլի 4-ին, Բախմուտում,
  29. Վախտանգ Բարամաձե - 45 տարեկան, զոհվել է 2023 թվականի ապրիլի 4-ին, Բախմուտում,
  30. Միխեիլ Մազանաշվիլի – 29 տարեկան, զոհվել է 2023 թվականի մարտի 31-ին Բախմուտի մոտ,
  31. Իլիա Չոխելի – 25 տարեկան, զոհվել է 2023 թվականի մարտի 16-ին Բախմուտում,
  32. Գիորգի Քաաձե – 23 տարեկան, զոհվել է 2023 թվականի հունվարի 29-ին Սոլեդար քաղաքի մոտ,
  33. Միխեիլ Թևդորաձե – 45 տարեկան, զոհվել է 2022 թվականի դեկտեմբերի 13-ին Բախմուտի մոտ,
  34. Սերգո Լիսիխի – 34 տարեկան, զոհվել է 2022 թվականի դեկտեմբերի 13-ին Բախմուտի մոտ,
  35. Ռուսլան Բայրամով – 29 տարեկան, զոհվել է 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Միկոլայվի մարզում,
  36. Ռոլանդ Կվարացխելիա – 49 տարեկան, զոհվել է 2022 թվականի դեկտմեբերի 3-ին Բախմուտի մոտ,
  37. Ավթո Ռուռուա – 41 տարեկան, զոհվել է 2022 թվականի դեկտմբերի 3-ին Բախմուտի մոտ,
  38. Ռոմեո Փիչխայա – 55 տարեկան, զոհվել է 2022 թվականի դեկտմբերի 3-ին Բախմուտի մոտ,
  39. Մերաբ Ալադաշվիլի – 45 տարեկան, զոհվել է 2022 թվականի դեկտմբերի 3-ին Բախմուտի մոտ,
  40. Բադրի Մարկելիա – 46 տարեկան, զոհվել է 2022 թվականի դեկտմբերի 3-ին Բախմուտի մոտ,
  41. Ջաբա (ՋամբուլաթԽոփերիա – 25 տարեկան, զոհվել է 2022 թվականի դեկտեմբերի 1-ին Կիևում,
  42. Կոնստանտինե Քուրսուա - 43 տարեկան, զոհվել է 2022 թվականի նոյեմբերի 23-ին Դոնեցկի մոտ,
  43. Լևան Մեքաշվիլի - 38 տարեկան, զոհվել է 2022 թվականի նոյեմբերի 2-ին Միկոլայվի շրջանում,
  44. Գուրգեն (Գուգա) Գագնիձե - 40 տարեկան, զոհվել է 2022 թվականի հոկտեմբերի 30-ին Բախմուտի մոտ,
  45. Ալեքսանդրե Մարտիաշվիլի - 24 տարեկան, զոհվել է 2022 թվականի հոկտեմբերի 21-ին Խերսոնի մոտ,
  46. Միխեիլ Կափլանիշվիլի - 46 տարեկան, զոհվել է 2022 թվականի հոկտեմբերի 21-ին Լուգանսկի մարզում,
  47. Էռնեստ Մաճարաշվիլի - 43 տարեկան, զոհվել է 2022 թվականի հոկտեմբերի 13-ին, Խերսոնի շրջանում,
  48. Էդիշեր Կվարացխելիա - 44 տարեկան, զոհվել է 2022 թվականի հոկտեմբերի 10-ին, Դոնեցկի մարզում,
  49. Գելա Գոգիա - 55 տարեկան, զոհվել է 2022 թվականի օգոստոսի 26-ին, Դոնեցկի մարզում,
  50. Բերդիա Ջոխաձե - 43 տարեկան, զոհվել է 2022 թվականի օգոստոսի 12-ին Միկոլայվի հիվանդանոցում,
  51. Կախա Գոգոլ - 47 տարեկան, զոհվել է 2022 թվականի հուլիսի 10-ին Լուգանսկի մարզում,
  52. Ալուդա Զվիադաուրի - 42 տարեկան, զոհվել է 2022 թվականի հունիսի 18-ին, Սևերոդոնեցկի մոտ,
  53. Կիրիլ Շանավա - 25 տարեկան, զոհվել է 2022 թվականի հունիսի 7-ին Լուգանսկի մարզում,
  54. Դանիել Գերլիանի - 25 տարեկան, զոհվել է 2022 թվականի հունիսի 3-ին Զապորոժիեի մոտ,
  55. Գիորգի Գրիգոլիա - 40 տարեկան, զոհվել է 2022 թվականի հունիսի սկզբին, Բախմուտի մոտ,
  56. Ռատի Շուրգայա - 38 տարեկան, զոհվել է 2022 թվականի մայիսի 14-ին Խարկովի մարզի Իզյում քաղաքում,
  57. Թելման (Տատո) Բիգավա - 27 տարեկան, զոհվել է 2022 թվականի մայիսի 8-ին, Մարիուպոլում,
  58. Վիտալի Օրբելաձե - 46 տարեկան, զոհվել է 2022 թվականի ապրիլի 23-ին Խարկովի շրջանի Իզյում քաղաքում,
  59. Զազա Բիցաձե - 40 տարեկան, զոհվել է 2022 թվականի ապրիլի 16-ին Լուգանսկի շրջանի Ռուբեժնոե քաղաքի մոտ,
  60. Ալիկա Ցաավա - 40 տարեկան, զոհվել է 2022 թվականի ապրիլի 16-ին Լուգանսկի շրջանի Ռուբեժնոե քաղաքի մոտ,
  61. Արկադի Կասրաձե - 40 տարեկան, զոհվել է 2022 թվականի ապրիլի 16-ին Լուգանսկի շրջանի Ռուբեժնոե քաղաքի մոտ,
  62. Թեմուր Մաճարաշվիլի - 37 տարեկան, զոհվել է 2022 թվականի ապրիլին, Զապորոժիեի մոտ,
  63. Նիկա Շանավա - 21 տարեկան, զոհվել է 2022 թվականի ապրիլի 9-ին, Խարկովի մարզում,
  64. Դավիթ Մենաբդիշվիլի - 47 տարեկան, զոհվել է 2022 թվականի ապրիլի 9-ին, Խարկովի շրջանում,
  65. Դավիթ Գոբեջիշվիլի - 47 տարեկան, զոհվել է 2022 թվականի մարտի 25-ին Իրպեն քաղաքի մոտ,
  66. Բախվա Չիկոբավա - 54 տարեկան, զոհվել է 2022 թվականի մարտի 19-ին, Մարիուպոլում,
  67. Գիա Բերիաշվիլի - 45 տարեկան, զոհվել է 2022 թվականի մարտի 18-ին Իրպենի մոտ,
  68. Դավիթ Ռատիանի - 53 տարեկան, զոհվել է 2022 թվականի մարտի 18-ին, Իրպենի մոտ,
  69. Օլեգ Գեգեչկորի - 50 տարեկան, զոհվել է 2022 թվականի մարտի 8-ին Կիևի մարզում:
Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):