Քութայիսիի քաղաքապետ Իոսեբ Խախալեիշվիլին հայտարարել է, որ լքում է պաշտոնը։ Ինչպես նա է ասել՝ մնում է «Վրացական երազանքի» թիմում և աշխատանքը կշարունակի Թբիլիսիում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 3 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 4 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 5 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
- 6 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
«Ես կշարունակեմ ծառայել իմ քաղաքին ու երկրին այլ պաշտոնում։ Ես ստեղծման օրվանից եղել եմ կառավարող թիմի անդամ, ավելի քան 10 տարի աշխատել եմ պետական ծառայությունում՝ տարբեր առաջատար պաշտոններում, և սա լավագույն հնարավորությունն էր այս տարիների ընթացքում մեր քաղաքի համար գործեր անելու համար։
Ելնելով ստեղծված քաղաքական իրավիճակից՝ ես կզբաղվեմ կուսակցական գործունեությամբ և կշարունակեմ աշխատանքը Թբիլիսիում»,- ասել է Խախալեիշվիլին։
Նրա խոսքով՝ «երկիրը կանգնած է շատ կարևոր, պատմական ընտրության առջև», և ինքը կփորձի այլ կերպ ծառայել երկրին։
Իոսեբ Խախալեիշվիլին Քութայիսիի քաղաքապետ է ընտրվել 2021 թվականի հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքում։ Նրա պաշտոնավարման ժամկետը լրանալու էր 2025 թվականին։ Մինչ քաղաքապետ ընտրվելը Խախալեիշվիլին Իմերեթիի փոխնահանգապետն էր։
Իոսեբ Խախալեիշվիլիի հրաժարականից հետո Քութայիսիի քաղաքապետի լիազորությունները կիրականացնի առաջին տեղակալ Դավիթ Էրեմեիշվիլին, իսկ հերթական ընտրությունները կանցկացվեն հաջորդ տարի։
