Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Չխարտիշվիլին ընդդեմ Վրաստանի» գործով Եվրոպական կոնվենցիայի խախտում է հաստատել և պետությանը պարտավորեցրել է «Լեյբորիստական կուսակցության» անդամ Լաշա Չխարտիշվիլիի օգտին որպես բարոյական վնասի փոխհատուցում վճարել 1200 եվրո:
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Դատարանի որոշման մեջ ասվում է, որ պետությունը Լաշա Չխարտիշվիլիի նկատմամբ խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածը՝ հավաքների և միավորումների ազատությունը [հաշվի առնելով 10-րդ հոդվածը՝ արտահայտվելու ազատությունը]:
Եվրոպական դատարանում բողոքարկված գործը վերաբերում էր 2019 թվականի նոյեմբերի 29-ին խորհրդարանի ազգային գրադարանի մոտ տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ Լաշա Չխարտիշվիլիին ձերբակալելուն։ Այդ օրը ընդդիմադիր քաղաքական գործիչները, քաղաքացիական ակտիվիստները և շարքային քաղաքացիները բողոքում էին համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ սահմանադրական փոփոխությունների տապալման դեմ։ Լաշա Չխարտիշվիլին ձերբակալվել է վարչական կարգով՝ մանր խուլիգանության և ոստիկանության պահանջին չենթարկվելու մեղադրանքով։ Ոստիկանության հաղորդագրության մեջ ասվում էր, որ նա փակել է ճանապարհը և վիրավորել հասարակության անդամներին, որից հետո չի ենթարկվել ոստիկանների ցուցումներին, լոբի է նետել նրանց ուղղությամբ, վիրավորել և ստրուկ անվանել։
Թբիլիսիի քաղաքային դատարանը գործը քննել է նույն օրը։ Լաշա Չխարտիշվիլին պահանջել է դատավոր Վալերիանա Փիլաշվիլիի հեռացումը, քանի որ կարծում էր, որ նա քննարկում է բոլոր քաղաքական զգայուն գործերը, կողմնակալ է և ենթարկվում է դատարանի դահլիճից դուրս ստացված հրահանգներին։ Լաշա Չխարտիշվիլին դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար տուգանվել է 300 լարիով և լքել նիստերի դահլիճը։ Ձերբակալվածի փաստաբանը միջնորդել է հետաձգել գործընթացը և հայտարարել է, որ ժամանակ է անհրաժեշտ վարչական գործի նյութերը ուսումնասիրելու և ապացույցներ հավաքելու համար։ Փաստաբանը նաև ասել է, որ չի կարողացել հանդիպել Չխարտիշվիլիի հետ մինչև դատավարությունը, քանի որ ոստիկանությունը թաքցրել է նրա գտնվելու վայրը։ Դատավորը նիստը հետաձգել է երեք ժամ տասը րոպեով։ Նիստի վերսկսումից հետո Վալերիանա Փիլաշվիլին պաշտպանական կողմին մերժել է որպես վկա հարցաքննել Չխարտիշվիլիին, հետաձգել նիստը և ազատ արձակել կալանավորին։
Դատավարության ընթացքում ՆԳՆ աշխատակիցը, որը կազմել է վարչական իրավախախտման արձանագրությունը, նշել է, որ Լաշա Չխարտիշվիլին նախկինում արդեն ճանաչվել է եղել որպես իրավախախտ և նշել է, որ առնվազն երկու անգամ՝ 2008 և 2014 թվականներին, նրան վարչական կարգով տուգանել են։ Ոստիկանը պահանջել է ավելի խիստ պատժամիջոց կիրառել:
Դատավոր Վալերիանա Փիլաշվիլին Լաշա Չխարտիշվիլիին օրինախախտ է ճանաչել և դատապարտել է 8-օրյա ազատազրկման։ Դատարանը համարել է, որ Չխարտիշվիլիի գործողությունները վիրավորել են ոստիկաններին, որ «ստրուկներ» բղավելն ու նրանց վրա լոբի նետելը, ինչը ցույց է տալիս, որ լոբին նախկինում ստրուկների սնունդն է եղել, չի կարող բողոքի ձև համարվել։
Չխարտիշվիլին որոշումը բողոքարկել է վերաքննիչ դատարանում, սակայն նրա հայցը չի քննարկվել։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտել է, որ վրացական դատարանը բավարար պատճառներ չի ներկայացրել՝ հիմնավորելու խաղաղ ցույցի ժամանակ ձերբակալված քաղաքացու նկատմամբ նշանակված բանտային պատժի համաչափությունը։ Դատարանը, մասնավորապես, պարզաբանել է.
- Հանրային ծառայողները, այդ թվում՝ ոստիկանները, իրենց պարտականությունները կատարելիս մյուս քաղաքացիների համեմատ ավելի բարձր պարտավորություն ունեն հանդուրժել քննադատությունը,
- Ոչ բռնի արարքի համար անձի նկատմամբ ազատազրկում կիրառելու հարցը պետք է առանձնահատուկ ուշադրությամբ ստուգվի դատարանի կողմից։ Նույնիսկ մի քանի օրվա ազատազրկման կիրառումը չափազանց մեծ միջամտություն է արտահայտվելու ազատությանը և կարող է այլ ազդեցություն ունենալ,
- Խոսքի ազատությունը պաշտպանում է ոչ միայն բողոքի բովանդակությունը, այլև դրա արտահայտման ձևը։ Երբ խաղաղ ցույցի ժամանակ մարդու պահվածքը բռնի չէ, նրա արարքը ոչ վնաս է պատճառել, ոչ էլ իրադարձությունների սրման վտանգ է առաջացրել, ապա ազատազրկումը նրա համար անհամաչափ է։
Ստրասբուրգի դատարանի պարզաբանմամբ՝ ազգային դատարանը Լաշա Չխարտիշվիլիի նկատմամբ ազատազրկումը այնպես է կիրառել, որ այս հանգամանքի շուրջ ընդհանրապես չի քննարկել։ Բացի այդ, դատարանը նշել է, որ դատավոր Վալերիանա Փիլիշվիլիի որոշումը եղել է ընդհանուր և շաբլոնային։
Լաշա Չխարտիշվիլիի շահերը պաշտպանել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ – Վրաստան» հասարակական կազմակերպությունը։ Կազմակերպությունը նշում է, որ ազգային դատարանները, որոնք հաճախ ապօրինի, չարդարացված և անհամաչափ որոշումներ են կայացնում խաղաղ ցույցերի մասնակիցների նկատմամբ, պարտավոր են քրեական գործեր քննելիս հաշվի առնել Ստրասբուրգի դատարանի կողմից հաստատված պրակտիկան։
2019 թվականի հուլիսից Վալերիանա Փիլաշվիլին Թբիլիսիի քաղաքային դատարանի վարչական գործերի կոլեգիայի դատավորն է։ Նա այդ պաշտոնում նշանակվել է ցմահ։