Լեհ բժիշկը փորձել է Սաակաշվիլիից վերցված նմուշը կոշիկի միջոցով դուրս բերել կլինիկայից․ Բրեգաձե

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն կալանավորված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մոտ մի խումբ լեհ բժիշկների այցի հետ կապված ճեպազրույց է անցկացրել և հայտարարել, որ բժիշկներից մեկի կողմից «անհասկանալի միջադեպ է տեղի ունեցել»։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Մասնավորապես, ըստ Բրեգաձեի, լեհ բժիշկը Միխեիլ Սաակաշվիլիից վերցված նմուշը թղթով փաթաթել է հիվանդասենյակում, թաքցրել կոշիկի մեջ ու փորձել գաղտնի դուրս բերել «Վիվամեդ» կլինիկայից։

«Նշենք, որ հատուկ քրեակատարողական ծառայությունը նրանց իրավունք է տվել ծառայողական կարգով վերցված նմուշը դուրս բերել։ Ըստ այդմ, բժշկի կողմից նշված արարքն ավելի անորոշություն է հաղորդում բժշկական էթիկական և իրավական նորմերին չհամապատասխանող վարքագծին։ Այս անձը տվել է բացատրություն, որը չի կարող տրամաբանորեն բացատրվել»,- ասել է Բրեգաձեն։

Հատուկ քրեակատարողական ծառայությունը նաև հուլիսի 12-ի նկարահանված տեսանյութ է հրապարակել, որտեղ, ըստ գերատեսչության, արձանագրված է դեպքը։

«Այստեղ ցուցադրվում են միայն այն կադրերը, որտեղ երևում է, թե ինչպես է թղթով փաթաթված նմուշը հանվել, և չի երևում, թե ինչպես է այն թաքուն դրվել բժշկի կոշիկի մեջ՝ անմիջապես հիվանդասենյակում։ Այդ իսկ պատճառով բոլորին կոչ ենք անում զերծ մնալ սադրիչ և անօրինական գործողություններից։

Նաև, ելնելով այն հանգամանքից, որ Լեհաստանի դեսպանատունը ներգրավված է եղել բժիշկների հրավիրման գործընթացում և եղել է նրանց խորհրդատուն, ես խնդրում եմ արտաքին գործերի նախարարին ծանոթանալ դեսպանատան դիրքորոշմանը նշված միջադեպի վերաբերյալ»,- ասել է Ռատի Բրեգաձեն։

Հուլիսի 12-ին մի խումբ լեհ բժիշկներ մուտք են գործել Հատուկ քրեակատարողական ծառայության կապալառու «Վիվամեդ» կլինիկա՝ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը հետազոտելու համար։

«Մենք մեր ընկերներին կարիքի մեջ չենք թողնում։ Իմ խնդրանքով շտապ հումանիտար և բժշկական օգնության բրիգադի լեհ բժիշկների խումբը Վրաստանում սկսել է նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի համալիր բուժզննում»,- ասել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին լեհ բժիշկների Թբիլիսի ժամանելուց հետո։

Մինչ այդ, Միխեիլ Սաակաշվիլին և նրա փաստաբանները պնդում էին, որ Վրաստանի իշխանությունները ամիսներ շարունակ թույլ չեն տվել լեհ բժիշկներին մտնել «Վիվամեդ», ինչը հերքում է արդարադատության նախարարը։ Ռատի Բրեգաձեի խոսքով՝ ինքը 2022 թվականի նոյեմբերի 29-ին Միխեիլ Սաակաշվիլիին առաջարկել է նրա բուժման գործընթացում ընդգրկելու համար հրավիրել օտարերկրյա ցանկացած բժշկի, ինչի համար դատապարտյալի մոր դիմումը ստացել է 2023 թվականի մարտի 20-ին։ Բրեգաձեի խոսքով՝ հայտարարությունը չի համապատասխանել օրենսդրությամբ սահմանված չափանիշներին։

«Մեկ անգամ չէ, որ դիմողին գրավոր և բանավոր բացատրվել է, որ բժիշկները պետք է իրավունք ունենան ժամանակավոր բժշկական գործունեություն իրականացնել Վրաստանում, և պետք է պահպանվեն նաև օրենսդրությամբ նախատեսված այլ պահանջները։ Այդուհանդերձ, հանրությանը սխալ տեղեկատվություն է տրվել, որ լեհ բժիշկներին թույլ չեն տվել տեսակցել դատապարտյալին։ Արդարադատության նախարարության առաջարկից յոթ ամիս անց՝ 2023 թվականի հուլիսի 5-ին, դատապարտյալի փաստաբանը վերաքննիչ բողոք է ներկայացրել դատապարտյալ Սահակաշվիլիի մոտ՝ «Վիվամեդ» կլինիկա, լեհ բժիշկների մուտքը թույլ տալու վերաբերյալ», - ասել է Բրեգաձեն։

Վրաստանի երրորդ նախագահն առողջական վիճակի պատճառով մեկ տարուց ավելի գտնվում է «Վիվամեդ» կլինիկայում։

 

Այս թեմայով՝

Լեհ բժիշկները Սաակաշվիլիի առողջական վիճակի հետազոտություն են անցկացնում

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։