Լեհ բժիշկները Սաակաշվիլիի առողջական վիճակի հետազոտություն են անցկացնում

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Լեհ բժիշկների խումբը սկսել է անազատության մեջ գտնվող Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի համալիր հետազոտություն անցկացնել։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Մենք մեր ընկերներին կարիքի մեջ չենք թողնում։ Իմ խնդրանքով շտապ հումանիտար և բժշկական օգնության բրիգադի մի խումբ լեհ բժիշկներ Վրաստանում սկսել են նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի համալիր բժշկական հետազոտությունը»,- գրել է Մատեուշ Մորավիեցկին Twitter-ում։

Հինգ բժիշկներից բաղկացած խումբն արդեն Թբիլիսիում է և հուլիսի 12-ին եղել է Հատուկ քրեակատարողական ծառայության կապալառու «Վիվամեդ» կլինիկայում։ Խմբի անդամները լրագրողներին մեկնաբանություններ չեն տվել։

Միխեիլ Սաակաշվիլին և նրա փաստաբանները ամիսներ շարունակ պնդում էին, որ Վրաստանի իշխանությունները լեհ բժիշկներին թույլ չեն տվել մտնել «Վիվամեդ» կլինիկա։ Արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն հուլիսի 4-ին կայացած մամուլի ասուլիսում ևս մեկ անգամ հայտարարել է, որ այս մեղադրանքն անհիմն է։ Բրեգաձեի խոսքով, նախարարությունը Միխեիլ Սաակաշվիլիին առաջարկել է բուժման գործընթացում ընդգրկել ցանկալի բժիշկներին, սակայն միայն 4 ամիս անց է նրա ընտանիքը պաշտոնական նամակով դիմել նախարարություն, և դիմումը ներկայացվել է թերի։

«Երբ մարդը վատ է զգում, և նա ցանկանում է, որ բժիշկները հնարավորինս շուտ գան իր մոտ, նա և իր շրջապատը չպետք է ոչ լրիվ նամակ ուղարկեն 4 ամիս հետո, երբ նա շատ լավ գիտի, որ այդպես չեն կարողանալու ներս մտնել։ Մեղադրանքը, թե լեհ բժիշկներին թույլ չեն տալիս մտնել, լիովին անարդար է։ Սրանով նրանք ցանկանում են իրարանցում առաջացնել, և որ այս մարդու անունն ու ազգանունը պետք է անընդհատ հայտարարվի և արդիական լինի»,- ասել է Բրեգաձեն։

Միխեիլ Սաակաշվիլին փետրվարից ի վեր առաջին անգամ հուլիսի 3-ին մասնակցել է իր դատական նիստին։ Այսպես կոչված նոյեմբերի 7-ի գործով Թբիլիսիի քաղաքային դատարանում ընթացող նիստին նա «Վիվամեդ» կլինիկայից մասնակցել է հեռավար կարգով։ Տեսանյութի կադրերից երևում էր, որ նրա առողջական վիճակը ծանր է։ Նույն օրը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը Վրաստանի իշխանությունների ձեռքով սպանում է Ուկրաինայի քաղաքացուն։ Նա պահանջել է Սաակաշվիլիին հանձնել Ուկրաինային և հանձնարարել է Վրաստանի դեսպանին ուղարկել Թբիլիսի՝ այդ հարցով խորհրդակցություններ անցկացնելու համար։

Վրաստանի երրորդ նախագահն առողջական վիճակի պատճառով մեկ տարուց ավելի գտնվում է «Վիվամեդ» կլինիկայում։ 2023 թվականի ապրիլին նա դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ժամանակավոր միջոց կիրառելու համար, սակայն բուժման նպատակով Լեհաստան տեղափոխվելու վերաբերյալ մերժում է ստացել։

Միխեիլ Սաակաշվիլին դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, թեև նա պնդում է, որ իրեն առաջադրված մեղադրանքը քաղաքական դրդապատճառներ ունեն։ Սաակաշվիլին ձերբակալվել է 2021 թվականի հոկտեմբերի 1-ին՝ Թբիլիսիում։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։