«Լելոն» պահանջում է բնական աղետների ռիսկի կառավարման ռազմավարության մշակել

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

«Լելոն հանուն Վրաստանի» կուսակցությունը իշխանություններից պահանջում է անհապաղ մշակել բնական աղետների ռիսկի կառավարման ռազմավարություն և գործողությունների ծրագիր։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Շովիում տեղի ունեցած աղետից անցել է վեց ամիս, իսկ «Վրացական երազանքը» դեռևս չի մշակել բնական աղետների ռիսկի կառավարման ռազմավարություն և գործողությունների ծրագիր։ Արդյունքում մենք կրկին մարդկային զոհեր ու մեծ վնասներ ունեցանք Վրաստանի շատ շրջաններում»,- այսօր կայացած ճեպազրույցում ասել է պատգամավոր Անա Նացվլիշվիլին։

Նացվլիշվիլին քննադատել է նոր վարչապետ Իրակլի Կոբախիձեի ներկայացրած կառավարության ծրագիրը և ասել, որ փաստաթղթում միայն մի քանի առաջարկներ են նվիրված բնական աղետների կառավարմանը, ինչը ոչ ադեկվատ է։

«Անգամ հարկ չհամարեցին առանձին գլուխ հատկացնել այս հարցին։ Շրջակա միջավայրի պահպանության գլխում այս թեմային ընդամենը մի քանի նախադասություն է նվիրված, որի բովանդակությունը չափազանց ընդհանրական է և անորոշ։ Աղետների նկատմամբ խոցելի երկրում, ինչպիսին Վրաստանն է, նախորդ և ընթացիկ տարում տեղի ունեցած ամենածանր իրադարձությունների ֆոնին, կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի վրա մարդու անխոհեմ ու անվերահսկելի ազդեցության ֆոնին, նշված կես էջը ոչ մի կերպ չի արձագանքում երկրի մարտահրավերներին և չի ստեղծում աղետների կանխարգելման արդյունավետ համակարգ, այն համարժեք չէ, ինչպես մարդկային զոհերից, այնպես էլ տնտեսական կորուստներից խուսափելու համար։ Զարմանալի է նաև, որ նշված հարցերը կառավարության ծրագրում ընդհանրապես չեն երևում կայուն զարգացման քաղաքականության առումով»,- ասել է Նացվլիշվիլին։

Բացի այդ, «Լելոն» իշխանություններից պահանջում է խորությամբ ուսումնասիրել վերջին աղետների պատճառները, պետության պատրաստվածության մակարդակն ու արձագանքման որակը, քանի որ առանց այդ վերլուծության «չի կարող համարժեք պատրաստվել ապագային»։

«Կառավարությունը պետք է դիմի տեղական և միջազգային փորձագետների օգնությանը և նրանց գիտելիքներն ու փորձը ներառի ռազմավարության մշակման, զարգացումների ամբողջական և օբյեկտիվ ուսումնասիրության մեջ, ինչպես նաև դիմի միջազգային հանրությանը, հատկապես այն երկրներին, որոնք խոցելի են բնական աղետների նկատմամբ, և նրանցից խնդրել փորձագիտական ​​օգնություն, փորձի փոխանակում, լրացուցիչ միջոցներ գտնել պատշաճ համակարգ ստեղծելու համար:

Պետք է ստեղծվի և պահպանվի աղետների ռիսկի կառավարման վրա կենտրոնական և տեղական մակարդակներում մի համակարգ, որն ուղղակիորեն կկենտրոնանա այս խնդիրների վրա և չի խոչընդոտվի այլ գործառույթներով և պարտավորություններով», - ասել է Անա Նացվլիշվիլին:

Վերջին շրջանում երկրի մի քանի մարզերում բնական գործընթացներ են զարգացել։ Փետրվարի 6-ին լեռնային Աջարիայում՝ Խուլոյի մունիցիպալիտետի Թխիլվանա գյուղում, ձնահյուսը ավերել է բնակելի տուն։ 63-ամյա կին է մահացել։ Նույն օրը Քեդայի մունիցիպալիտետի Ծոնիարիս գյուղում սողանք է տեղի ունեցել։ Աղետի հետևանքով զոհվել է 55-ամյա տղամարդը, ով գտնվում էր սեփական տանը։

Աջարիայի կառավարության նախագահ Թոռնիկե Ռիժվաձեի խոսքով՝ լեռնային շրջանի ավելի քան 100 գյուղերում սողանքներ են տեղի ունեցել, ինչի պատճառով ավելի քան 200 ընտանիք է տարհանվել անվտանգ վայր։

Փետրվարի 7-ի գիշերը Իմերեթիում՝ Բաղդաթիի մունիցիպալիտետի Ներգեեթի գյուղում սողանք է տեղի ունեցել, 4 տուն ավերվել է։ Զոհվել է 9 մարդ, այդ թվում՝ երեխաներ։

Սողանքային գործընթացներ են զարգացել նաև Գուրիայում՝ Խարագաուլիի մունիցիպալիտետի Մոլիթի գյուղում, ինչի պատճառով երկաթուղային երթևեկությունն ընդհատվել է։

 

Այս թեմայով՝

Բաղդաթի և Քեդայի գյուղերում, որտեղ սողանքի հետևանքով մարդիկ են զոհվել՝ վտանգը կանխատեսված էր

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):