Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել 13 550 բնակիչ

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Լուսանկարը՝ EPA

Հայաստանի կառավարության տվյալներով՝ սեպտեմբերի 26-ի ժամը 08:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել 13 550 բռնի տեղահանված անձ։ Բոլոր նրանց, ովքեր չունեն կեցության նախապես որոշված վայր, կառավարությունն ապահովում է համապատասխան կեցավայրով:

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Ըստ հայկական լրատվամիջոցների՝ Սյունիքի և Վայոց ձորի մարզերում Ղարաբաղից տեղահանվածների համար նախատեսված տներն ու հյուրանոցները գրեթե ամբողջությամբ զբաղեցված են։ Երեկ երեկոյից մարդկանց արդեն տեղավորել են Գեղարքունիքի մարզում։

Չնայած Ղարաբաղի դե ֆակտո իշխանության և Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների միջև տեղի ունեցած հանդիպումներին, Ղարաբաղի բնակչությունը զանգվածաբար լքում է իր տները և տեղափոխվում Հայաստան։ Նրանք կարծում են, որ իրենց տրվող անվտանգության երաշխիքները բավարար չեն։ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտից մինչև Հայաստանի սահման խցանումներ են առաջացել, ճանապարհները գերծանրաբեռնված են, որոշ մարդիկ ոտքով են փորձում հասնել Հայաստան։

Երեկ՝ սեպտեմբերի 25-ին, Ասկերանը Ստեփանակերին միացնող ավտոճանապարհին առկա վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել։ Հայկական կողմի տեղեկություններով՝ տարբեր աստիճանի այրվածքներով բժշկական կենտրոններ են տեղափոխվել ընդհանուր առմամբ 290 մարդ։ Այսօր՝ առավոտյան, մի խումբ բժիշկներ Հայաստանից ուղղաթիռով մեկնել են Ղարաբաղ, իսկ ծանր վիճակում գտնվող հիվանդները տեղափոխվել են Հայաստան։

Լուսանկարը՝ EPA

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանն անցկացրեց այսպես կոչված «հակաահաբեկչական գործողություն», որի արդյունքում Լեռնային Ղարաբաղի մի շարք բնակավայրեր անցան Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ադրբեջանի նախաձեռնած ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է առնվազն 200 մարդ, այդ թվում՝ քաղաքացիական անձինք։ Վիրավորվել է ավելի քան 400 քաղաքացի։ Ընդհանուր առմամբ Ղարաբաղում ապրում էր 120 հազար մարդ։

Միջազգային իրավունքի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի տարածքը համարվում է Ադրբեջանի մաս։ Տարածաշրջանում հիմնականում բնակվում են ազգությամբ հայեր։ Խորհրդային իշխանության տարիներին Ղարաբաղի մարզը վերածվել է ինքնավար շրջանի։ 1988-ին ղարաբաղցիները ցանկանում էին, որ Ղարաբաղը Խորհրդային Ադրբեջանից տեղափոխվի Խորհրդային Հայաստան։ 1990-ականների սկզբին հակամարտությունը վերաճեց լայնամասշտաբ պատերազմի։ Ռազմական գործողությունները շարունակվեցին մինչև 1994 թվականը, և ի վերջո շրջանը անցավ տեղի հայերի վերահսկողության տակ, որոնք անկախություն հռչակեցին Ղարաբաղի տարածքում։ Ղարաբաղի Հանրապետությունը չի ճանաչել ոչ մի երկիր, այդ թվում՝ Հայաստանը։ 2020 թվականի աշնանը Հայաստանի և Ադրբեջանի միջև վերսկսված ռազմական հակամարտությունը, որի ժամանակ զոհվեց 7000 զինվոր և 170 խաղաղ բնակիչ, ավարտվեց Ռուսաստանի միջնորդությամբ հրադադարի համաձայնագրով։ Բաքուն վերականգնեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրա հարակից տարածքների զգալի մասի վրա։ Պայմանագրի համաձայն՝ ռուս զինվորները որպես խաղաղապահներ տեղակայվեցին Ղարաբաղի տարածաշրջանում։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):