Լևան Ցուցքիրիձեն «Ազատության հրապարակ» քաղաքական շարժում է հիմնել

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Բազմակուսակցական ժողովրդավարության կենտրոնի (EECMD) գործադիր տնօրեն Լևան Ցուցքիրիձեն նոր քաղաքական շարժում է հիմնել։ «Ազատության հրապարակը» նպատակ ունի «համախմբել հասարակության ջանքերը՝ վրացական ժողովրդավարությունը փրկելու և եվրոպական հեռանկարը վերադարձնելու գործում»։ Շարժման համահիմնադիրներից են կրթության փորձագետ Ռեզո Աբխազավան, քաղաքագետ Բակուր Կվաշիլավան, անվտանգության հարցերի հետազոտող Գիորգի Շայշմելաշվիլին, բանասեր Օկտայ Քազումովը, առողջապահական համակարգերի մասնագետ Դավիթ Գզիրիշվիլին, քաղաքական փորձագետ Իրակլի Կոբալիան և կրթության հարցերով հետազոտող Սիմոն Ջանաշիան։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Մենք հիմնում ենք նոր շարժում՝ «Ազատության հրապարակ» և սկսում քաղաքական գործունեություն։ Մենք դա անում ենք, քանի որ կարծում ենք, որ Վրաստանի քաղաքացիությունը հաղթանակի համար պայքար է, ոչ թե գոյատևման պայքար: Մենք այստեղ ենք, քանի որ հավատում ենք, որ մեր միասնությունը կարող է նպաստել ժողովրդավարության գոյատևմանը և եվրոպական ապագային ու այս երկրի զարգացմանը: Ուստի մեզանից յուրաքանչյուրը պարտավորված է զգում անել այն, ինչ մեր պարտքն է։ Մենք տեսնում ենք, որ անհրաժեշտ է նոր գաղափարներ և նոր էներգիա ներմուծել վրացական քաղաքականություն։ Դա կարելի է անել միայն ազնիվ, բանիմաց ու հայրենասեր մարդկանց քաղաքականության մեջ ներգրավելով»,- «Ազատության հրապարակի» շնորհանդեսին ասել է Լևան Ցուցկիրիձեն։

Նրա խոսքով՝ «Վրացական երազանքի» քաղաքականությունն ուղղված է ազատության և եվրոպական ապագայի ոչնչացմանը, իշխող կուսակցությունը չի կատարել ժողովրդին տված իր խոստումներից ոչ մեկը և «այդ պատճառով փորձում է ոչնչացնել ժողովրդավարությունը, քանի որ իշխանությունը յուրացնելուց զատ, իշխանությունը մնալու շանս պարզապես չունի»։

«Նրանք ցանկանում են Վրաստանը վերադարձնել Ռուսաստանի հնազանդությանը, քանի որ իշխանության յուրացման գործում դաշնակից են տեսնում միայն այնտեղ։ Դրա համար էլ ռուսական օրենքներով փորձում են ոչնչացնել ժողովրդավարությունը։ Եվ եթե նրանց հաջողվի ոչնչացնել ժողովրդավարությունը, ապա նրանք հեշտությամբ կկործանեն նաև մնացած ամեն ինչ»,- նշել է Ցուցկիրիձեն։

Նոր քաղաքական շարժման հիմնադիրները կարծում են, որ հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում պետք է փոխել իշխանությունը։ Նրանք սատարում են նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կողմից կուսակցություններին առաջարկած «Վրացական խարտիային»։

«Իշխանափոխությունը պետք է լինի 2024 թվականի հոկտեմբերի 26-ին՝ մեր հաղթանակների օրը։ Բայց սա միանշանակ պետք է բերի այնպիսի փոփոխություններ, որոնց արդյունքում ոչ մի իշխանություն չի համարձակվի խախտել ժողովրդին տրված խոսքը, ինչպես արդեն բազմիցս արել է «Վրացական երազանքը»։

Մենք կարծում ենք, որ այս դեպքում մեզ հետ են բոլորը, ովքեր մեր դեմ չեն։ Ուստի մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր քաղաքացիական և քաղաքական խմբերի հետ, որոնք կիսում են մեր տեսլականը, մեր մանիֆեստը և մեր ոգին։

Մենք քաղաքականություն ենք գալիս ոչ թե քաղաքական տարածքը պառակտելու, այլ այն միավորելու համար»,- ասել է Լևան Ցուցքիրիձեն։

Հիմնադիրներն ընդգծում են, որ «Ազատության հրապարակը» քաղաքական շարժում է, ոչ թե կուսակցություն։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):