Լևան Մուրուսիձեն և Դիմիտրի Գվրիտիշվիլին ընտրվել են Արդարադատության գերագույն խորհրդի անդամներ

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Դատավորների համաժողովը Վրաստանի Արդարադատության գերագույն խորհրդի նոր անդամներ է ընտրել Թբիլիսիի վերաքննիչ դատարանի դատավորներ Լևան Մուրուսիձեին եւ Դիմիտրի Գվրիտիշվիլիին։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Խորհրդի երկու անդամների պաշտոնները թափուր են մնացել այն բանից հետո, երբ դատավորներ Գոչա Աբուսերիձեն և Գիորգի Գոգինաշվիլին լքել են իրենց պաշտոնները։ Գվրիտիշվիլիի թեկնածությունը ներկայացրել է Արդարադատության գերագույն խորհուրդը, իսկ Մուրուսիձեն ինքնառաջադրվել է։ Թափուր պաշտոնները զբաղեցնելու ցանկություն են հայտնել միայն նրանք։

Դատավորների համաժողովին ներկա 279 դատավորներից 268-ը պաշտպանել են Մուրուսիձեի ընտրությունը, իսկ Գվրիտիշվիլին ստացել է 267 ձայն։

«Շնորհակալ եմ իմ գործընկերներին՝ ինձ վերստին վստահելու, ինձ հնարավորություն ու միևնույն ժամանակ մեծ պատասխանատվություն տալու համար՝ լինել խորհրդի անդամ և պաշտպանել դատական ​​իշխանության շահերը, ինչպես միշտ արել եմ իմ ողջ կարիերայի ընթացքում։ Գործընկերներիս աջակցությունը, հավանաբար, վկայում է իմ որակավորման և բարեխղճության մասին՝ այս բարձր կարգավիճակին համապատասխան գործառույթներ կատարելու համար»,- ասել է Գվրիտիշվիլին, ով 2017-2021 թվականներին եղել է Արդարադատության գերագույն խորհրդի դատավոր անդամ։

Ցմահ դատավոր Լևան Մուրուսիձեի խոսքով, որպես Արդարադատության գերագույն խորհրդի անդամ, ինքը պայքարելու է մինչև վերջ, որպեսզի դատարանն անկախ լինի։

«Ես մի քանի տարի լուռ էի։ Ես որոշ բաներ եմ լսել, բայց կարծես թե չեն հանգստանում։ Լինի դա ոչ իշխանական հատվածը, թե տարբեր քաղաքական գործիչներ, փորձագետներ, նրանք հաճախ իմ անունը շահարկում: Իմ անունը կապ չունի, բայց դրա  հետ են կապում դատական ​​համակարգը։ Չգիտես ինչու, բացասական ենթատեքստով է դուրս բերվել, և անունը վիրավորվել է։ Բոլոր այն խնդիրները, որոնք կային դատարանում, երկրում, ինձ էին մեղադրում։ Քանի որ ես շարքային դատավոր էի և հնարավորություն չունեի պատասխան տալու, երկար մտածելուց հետո որոշեցի, որ եթե որևէ մեկը բողոք ունի, ես ինքս կպատասխանեմ։

Ինձնից ազատվելով ու վարկաբեկելով՝ մտածում են, որ կփոքրացնեն դատական ​​համակարգը և ներս կգան այն կադրերով, որոնց հետո կկառավարեն։ Ես չէի կարող դա թույլ տալ, ուստի որոշեցի լինել խորհրդի անդամ։ Ես պայքարելու եմ մինչև վերջ, որ դատարանն անկախ լինի: Ուղղակի 21-րդ դար է, թե չէ այս հասարակական կազմակերպությունները մեզ կրակի վրա կվառեին։ Ես այն մարդկանցից եմ, ովքեր սովոր չեն ետ կանգնել։ Եթե ​​ուզում ես, արի ընկերանանք, հարաբերություններ ունենանք, քննադատաբար վերաբերվենք ու դրական պահերը ընդգծենք, եթե ոչ, եթե ուզում են կռվել, արի կռվենք։ Այլ ճանապարհ չկա»,- լրագրողներին ասել է Մուրուսիձեն։

Հասարակական կազմակերպությունները Լևան Մուրուսիձեին համարում են դատական ​​համակարգում այսպես կոչված ազդեցիկ դատավորների կլանի առաջնորդներից։ 2013-2017 թվականներին նա զբաղեցրել է Արդարադատության գերագույն խորհրդի քարտուղարի պաշտոնը, իսկ 2018 թվականից նշանակվել է Թբիլիսիի վերաքննիչ դատարանի վարչական գործերի պալատի ցմահ դատավոր։ Օրերս անազատության մեջ գտնվող Պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարի նախկին առաջին տեղակալ Իոսեբ Գոգաշվիլին Լևան Մուրուսիձեին մեղադրել է դատավորների վրա ճնշում գործադրելու մեջ և ասել, որ գործարք է կնքել «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի հետ։ Մուրուսիձեն հերքում է այս մեղադրանքները։

Արդարադատության գերագույն խորհուրդը դատական ​​համակարգի համակարգող մարմինն է, նշանակում և ազատում է շրջանային (քաղաքային) և վերաքննիչ դատարանների դատավորներին, այդ թվում՝ վերաքննիչ դատարանի նախագահին։ Բացի այդ, Արդարադատության գերագույն խորհուրդը խորհրդարանին է ներկայացնում Գերագույն դատարանի դատավորի թեկնածուներին։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։