Իմերեթիում պետական լիազոր է նշանակվել Ցագերիի մունիցիպալիտետի քաղաքապետ Լևան Զալկալիանին։ Նահանգապետի պաշտոնը թափուր է դարձել այն բանից հետո, երբ օրեր առաջ Զվիադ Շալամբերիձեն «Վրացական երազանքի» կողմից առաջադրվել է Զեստափոնի-Բաղդաթի-Թերջոլա-Տղիբուլիի պատվիրակ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 5 Դատախազությունը մեղադրանք է առաջադրել Իրակլի Ղարիբաշվիլիին
Լևան Զալկալիանին տարբեր ժամանակներում դատախազությունում աշխատել է որպես քննիչ և դատախազ, այդ թվում՝ 11 տարի եղել է Ամբրոլաուրիի շրջանային դատախազը։ Այնուհետև զբաղեցրել է Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում պետական լիազորի տեղակալի պաշտոնը։
«Վրացական երազանքը» 2023 թվականի ապրիլի 19-ին կայացած միջանկյալ ընտրություններում Ցագերիի քաղաքապետի թեկնածու է առաջադրել Զալկալիանիին։ Նա ընտրություններում մրցակից չուներ։
2021 թվականի հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո Ցագերիի մունիցիպալիտետը երկրորդ անգամ մնաց առանց քաղաքապետի։ Զալկալիանիից առաջ Ցագերիի քաղաքապետ է ընտրվել «Վրացական երազանքից» Գիորգի Նեմսաձեն, ով հրաժարական է տվել 2022 թվականի նոյեմբերին։
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները նշանակված են 2024 թվականի հոկտեմբերի 26-ին։ Մեկ ամիս առաջ հրաժարական տվեց նաև Քութայիսիի քաղաքապետ Իոսեբ Խախալեիշվիլին։
