«Վրացական երազանքի» պատգամավոր Իրակլի Զարքուայի խոսքով՝ հենց իշխող կուսակցությունն ընդունի «գործակալների մասին» ռուսական օրենքը, «Լոմջարիաներն ու Գիգաուրիները կվերանան»։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
- 4 «Երազանքը» կուսակցություններին արգելում է դասախոսություններ անցկացնել ՀԿ-ների աջակցությամբ
- 5 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 6 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
«Մենք հստակ ասել ենք, որ թե՛ ռուսական, թե՛ ամերիկյան օրենքները ամենախիստն են և վերաբերում են թե՛ իրավաբանական, թե՛ ֆիզիկական անձանց։ Մեկ ցենտի ֆինանսավորման դեպքում ներառված է աուդիտ, խախտման դեպքում՝ հինգ տարվա ազատազրկում և այլն։ Վրաստանի օրենսդրությունը չի վերաբերում ոչ մի ֆիզիկական կամ իրավաբանական անձի: Վերաբերում է լրատվամիջոցներին, քանի որ մեդիան կազմակերպություն է, որը կարող է ազդել հասարակության վրա։ Ասել ենք՝ եթե 20%-ից ավելի եք ֆինանսավորվում արտերկրից, հրապարակեք ու ասեք՝ ով է ձեզ ֆինանսավորում, ինչ նպատակով։ Նաև ոչ կառավարական հատվածին ենք ասել՝ եթե միջազգային գործընկերներից 20 տոկոսից ավելի ֆինանսավորում ստանան, հայտարարագրեն և շարունակեն։ Վերջացավ։ Սա է տարբերությունը։ Այս վնասատուները փորձում են թաքցնել, թե ինչպես են ծախսվում իրենց ֆինանսները: Դրա համար հասարակությանը, երիտասարդության որոշակի հատվածին մոլորության մեջ գցեցին։ Մենք չենք հանձնվելու։
Երբ ֆինանսավորումը դառնա բաց և թափանցիկ, Լոմջարիաներն ու Գիգաուրիները կվերանան: Ինչո՞ւ, որովհետև նրանց փոխարինելու են վրացական գործ անող պարկեշտ, ազնիվ մարդիկ, իսկ սև գործ անողներին, բնականաբար, դոնորը այլևս չի ֆինանսավորի։ Դրա համար նրանք վախենում են կորցնել իրենց աշխատանքը»,- ասել է Իրակլի Զարքուան։
Էկա Գիգաուրին «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան»-ի գործադիր տնօրենն, իսկ Նինո Լոմջարիան նախկին հանրային պաշտպանը։
2024 թվականի ապրիլի 3-ին «Վրացական երազանքը» կրկին օրակարգ բերեց այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքը, որը մեկ տարի առաջ բազմահազարանոց բողոքի ակցիաներից հետո ետ կանչվեց, և եղավ խոստում, որ այն երբեք չի ընդունվի։ «Ռուսական օրենքը» պարտավորեցնում է անկախ լրատվամիջոցներին և ոչ կառավարական կազմակերպություններին, որոնք աշխատում են միջազգային կազմակերպությունների դրամաշնորհային աջակցությամբ և չեն վերահսկվում կառավարության կամ նրա հետ կապված խմբերի կողմից, գրանցվել որպես օտարերկրյա գործակալ։
Եվրոպական միությունը, ԱՄՆ Պետդեպարտամենտը, ՄԱԿ-ը և միջազգային կազմակերպությունները կոչ են արել Վրաստանի իշխանություններին չընդունել այնպիսի օրենք, որը չի համապատասխանում ԵՄ արժեքներին և սպառնում է ԶԼՄ-ների ազատությանն ու քաղաքացիական հասարակության գոյությանը։
Ռուսական օրենքի վերաբերյալ Եվրախորհրդարանում գրանցվել է երկու բանաձևի նախագիծ, որոնք կքննարկվեն ապրիլի 25-ին։ Եվրախորհրդարանի պատգամավորները հանդես են գալիս ռուսական օրենքը սատարող Վրաստանի խորհրդարանի պատգամավորների և «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու նախաձեռնությամբ։ Բացի այդ, բանաձևը պահանջում է, որ Վրաստանի համար նախատեսված բոլոր ֆինանսական օգնությունների տրամադրման համար այս օրենքը չեղարկելը սահմանվի որպես նախապայման։
