Պատժամիջոցներ Իվանիշվիլիի և ռուսական օրենքին սատարող պատգամավորների դեմ. բանաձև Եվրախորհրդարանում

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

«Վրացական երազանքի» ռուսական օրենքի վերաբերյալ Եվրախորհրդարանում գրանցվել է երկու բանաձևի նախագիծ՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) և Կանաչների/Եվրոպական ազատ դաշինքի (Verts/ALE) անունից։ Եվրախորհրդարանի պատգամավորները հանդես են գալիս օրենքի ընդունմանը կողմ Վրաստանի խորհրդարանի պատգամավորների և «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու նախաձեռնությամբ։ Բացի այդ, բանաձևը պահանջում է Վրաստանի համար նախատեսված բոլոր ֆինանսական օգնությունների տրամադրման համար որպես նախապայման սահմանել իրավական համակարգից այս օրենքը հանելը։ Բանաձևը Եվրախորհրդարանում քվեարկության կդրվի ապրիլի 25-ին։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Եվրոպական ժողովրդական կուսակցության բանաձևում, որի հեղինակների թվում են Եվրախորհրդարանի պատգամավորներ Միրիամ Լեքսմանը, Մայքլ Գալլերը, Ռասա Յուկնեվիչենեն, Դեյվիդ Մաքալիսթերը, Անդրիուս Կուբիլիուսը և այլք, կարդում ենք, որ «Վրացական երազանք» կուսակցությունը փորձել է այս օրենքը ընդունել նաև անցյալ տարվա գարնանը, սակայն ստիպված է եղել ետ կանչել զանգվածային բողոքի ակցիաների պատճառով և դատապարտվելով թե՛ ներքին, թե՛ միջազգային մակարդակով, ինչպես նաև այն պատճառով, որ նա չէր ցանկանում վտանգել Վրաստանի հնարավորությունը դառնալու Եվրամիության թեկնածու երկիր։

Եվրոպական ժողովրդական կուսակցությունը Եվրախորհրդարանում ամենամեծ խումբն ունի։ Ըստ բանաձևի նախագծի՝ Եվրախորհրդարանը.

«1. Լուրջ մտահոգություն է հայտնում «Վրացական երազանք» կուսակցության կողմից օտարերկրյա ազդեցության գործակալների մասին օրենքի նախագիծը խորհրդարան կրկին ներկայացնելու կապակցությամբ։ Կարծում է, որ օրենսդրությունն իր էությամբ և ոգով անհամատեղելի է Եվրոպական միության արժեքներին և ժողովրդավարական սկզբունքներին։ Ընդգծում է, որ օրենքի նախագիծը խախտում է Վրաստանի թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ հանձնաժողովի առաջարկության առնվազն երկու քայլ՝ առաջին և իններորդ։

2. Տագնապ է հայտնում, որ օտարերկրյա ազդեցության գործակալների մասին ռուսական օրենքի ընդունումը լրջորեն կվնասի Վրաստանի եվրոպամետ ուղուն և կարծում է, որ քանի դեռ նման օրենսդրությունը Վրաստանի իրավական կարգի մաս է, անդամակցության բանակցությունների մեկնարկը առաջարկող ցանկացած որոշում պետք է ընդմիշտ դադարեցված լինի։ Կարծում է, որ 2023 թվականին կառավարության կողմից ստանձնած հանրային պարտավորությունների խախտմամբ օրինագիծը կրկին ներկայացնելու ակտը վնասել է Վրաստանի հեղինակությունը և վտանգել նրա եվրաատլանտյան նկրտումները, քանի որ օրինագիծը Վրաստանը դնում է մի ուղու վրա, որը բռնել են Ռուսաստանի Դաշնությունը և այլ նմանատիպ երկրներ։

3. Անհանգստանում է, որ «Օտարերկրյա ազդեցության գործակալների մասին» օրենքը խաթարում է անկախ հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների աշխատանքը, որոնք լավագույն և ամենաարդյունավետ սուբյեկտներն են կառավարության գործունեության ստուգման և մոնիտորինգի համար։ Զգուշացնում է, որ եթե օրենքը ընդունվի, դա կթուլացնի Վրաստանում հակակշիռների և վերահսկման համակարգը։

4. Համարում է, որ նման օրենսդրությունը հակասում է վրաց ժողովրդի նկրտումներին։ [Եվրախորհրդարանը] կանգնած է Վրաստանի ժողովրդի կողքին, ով դեմ է այս օրինագծին և աջակցում է նրանց՝ ապրելու բարգավաճ, կոռուպցիայից զերծ երկրում, որը լիովին հարգում է քաղաքական ազատությունը, ազատ մամուլը և բաց հասարակությունը, պաշտպանում է մարդու իրավունքները։

5. Կարծում է, որ օրենսդրության ընդունման դեպքում Եվրամիությունը պետք է պատժամիջոցներ կիրառի Վրաստանի խորհրդարանի բոլոր անդամների նկատմամբ, ովքեր կողմ են քվեարկել դրան։ Եվս մեկ անգամ կոչ է անում Խորհրդին դիտարկել «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարցը։ Օրենքի ընդունման դեպքում նա հորդորում է հանձնաժողովին Վրաստանի համար նախատեսված բոլոր ֆինանսական օգնությունների տրամադրման համար որպես նախապայման սահմանել իրավական համակարգից այս օրենքը հանելը։

6. Կարծում է, որ հաշվի առնելով «Օտարերկրյա ազդեցության գործակալների» օրինագծի ընդունման հնարավոր բացասական հետևանքները՝ Հանձնաժողովը պետք է միջանկյալ զեկույց պատրաստի ինը առաջարկությունների կատարման վերաբերյալ։ Բացառության կարգով տարեկան հաշվետվությունը պետք է ներկայացվի հոկտեմբերի սկզբին։

7. Դիմում է «Վրացական երազանք» կուսակցությանը՝ զերծ մնալ արտաքին ազդեցության գործակալների մասին օրենքի նախագծի ընդունումից և չեղարկել այն՝ Վրաստանի եվրոպական ապագայի հեռանկարը չվտանգելու համար։

8. Կոչ է անում Եվրոպական խորհրդարանի նախագահին ուղարկել սույն բանաձևը Հանձնաժողովի փոխնախագահին / Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչին, Խորհրդին, Հանձնաժողովին, անդամ պետությունների իշխանություններին և խորհրդարանների ներկայացուցիչներին, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությանը և Վրաստանի նախագահին, կառավարությանը և խորհրդարանին»։

«Վրացական երազանքը» ապրիլի 17-ին առաջին ընթերցմամբ ընդունել է ռուսական օրենքը, որով «օտարերկրյա գործակալներ» են ճանաչվում կառավարությունից ֆինանսապես անկախ լրատվամիջոցները և հասարակական կազմակերպությունները։ Եվրամիությունը, ԱՄՆ Պետդեպարտամենտը, ՄԱԿ-ը և միջազգային կազմակերպությունները կոչ են արել Վրաստանի իշխանություններին չընդունել այնպիսի օրենք, որը չի համապատասխանում Եվրամիության արժեքներին և սպառնում է ԶԼՄ-ների ազատությանը և քաղաքացիական հասարակության գոյությանը։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):