Լրատվամիջոցների ազատությունը որոշիչ է. Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի քարտուղար

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի պետքարտուղար Ջեյմս Քլեվերլին Վրաստանից մեկնելուց առաջ հանդիպել է վրացի լրագրողների հետ։ Քլեվերլին կենտրոնացել է անկախ լրատվամիջոցների կարևորության վրա և ասել, որ այս հարցը քննարկվել է նաև այցի շրջանակներում տեղի ունեցած տարբեր հանդիպումների ժամանակ։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Այո, մենք քննարկել ենք լրատվամիջոցների ազատությունը, քանի որ կարծում եմ, որ դա ինքնավստահ կառավարության հիմնական բնութագրիչներից է, ինչպես նաև գործող ժողովրդավարության կարևոր մասն է: Դուք պետք է ունենաք մրցունակ քաղաքական միջավայր, ինչպես նաև ազատ, արդար և բաց հասարակություն: Լրատվամիջոցների ազատությունն այս հարցում որոշիչ դեր ունի:

Մենք կոնկրետ անձանց մասին չխոսեցինք, բայց ես ընդգծեցի, որ ազատ և անկախ արդարադատությունը, ինչպես նաև թափանցիկ դատական ​​գործընթացները չափազանց կարևոր են։ Մեծ Բրիտանիան ցանկանում է, որ Վրաստանը լինի ուժեղ ժողովրդավարական երկիր՝ եվրոպական երկրների և կազմակերպությունների հետ ավելի արագ ինտեգրման հասնելու համար»,- ասել է Քլեվերլին։

Երեկ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի պետքարտուղարը հանդիպել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

«Հարցը, որը նա բարձրացրեց, այն էր, թե ինչպես Միացյալ Թագավորությունը կարող է օգնել Վրաստանի և երկրի ժողովրդավարական զարգացմանը։ Ես խոսեցի Ռուսաստանից եկող սպառնալիքների մասին, այն մասին, որ վրաց ժողովրդի և կառավարության հռետորաբանությունն ու նպատակները լիովին հեռացել են իրարից: Հատկապես Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից հետո կառավարության հռետորաբանությունը շատ է նմանվել ռուսականին»,- ասել է նախկին հանրային պաշտպան Նինո Լոմջարիան։

«Մեդիայի ազատության խնդիրները նրանց՝ մեր գործընկերների համար շատ կարևոր թեմա են։ Խոսեցինք լրատվամիջոցների շատ ծանր միջավայրի, ռուսական օրենսդրության և այն վտանգների մասին, որոնք այս օրենքը ներկայացնում էր հատկապես լրատվամիջոցների համար։ Մենք խոսեցինք Նիկա Գվարամիայի քաղաքական բանտարկության, ինչպես նաև լրագրողների աշխատանքի պայմանների մասին, որոնցում նրանք հաճախ դառնում են ֆիզիկական կամ բանավոր բռնության զոհ», - ասել է Բաց հասարակության հիմնադրամի մեդիա ծրագրերի ղեկավար Խատիա Ջինջիխաձեն։

Ջեյմս Քլեվերլին Վրաստան կատարած այցի շրջանակներում այցելել է օկուպացիոն գծի մոտ գտնվող Օձիսի գյուղ։ Նրա խոսքով, 2008 թվականին Ռուսաստանի ագրեսիան Վրաստանում և նրա շարունակական ներկայությունը Հարավային Օսիայում և Աբխազիայում առաջացրել են մարդկային շատ խորը տառապանքներ, բաժանված ընտանիքներ, սահմանափակ մուտք դեպի նախնիների հողեր և կրոնական սրբավայրեր:

Քլեվերլին ասել է, որ Հարավային Օսիան և Աբխազիան Վրաստանի անբաժանելի մասն են, և Միացյալ Թագավորությունը կշարունակի աջակցել Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):