Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, ով գտնվում է Բաքվում՝ մասնակցելու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովին, հանդիպել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Լարված իրավիճակ է Բոլնիսիում, որտեղ ավտովթարից երկու անչափահաս է զոհվել
- 2 ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի և կվտարի հանցագործների (Իվանիշվիլի և ընկերություն) հարազատներին․ Ուիլսոն
- 3 Զատուլինը գովաբանում է «Վրացական երազանքի» կառավարությանը «պրագմատիզմի» համար
- 4 Գերագույն դատարանի ցմահ դատավոր Շալվա Թադումաձեն նշանակվել է ներքին գործերի փոխնախարար
- 5 Եթե Իվանիշվիլին իրականացնի դեկտեմբերի 29-ի ծրագիրը, նա պետք է սպասի անհավանական պատասխանի․ Ուիլսոն
- 6 Կավելաշվիլին պնդում է, որ Վրաստանի եվրաինտեգրման գործընթացը շարունակվում է
Վրացական կողմի տեղեկություններով՝ Կոբախիձեն և Ալիևը խոսել են համաժողովում քննարկվելիք հարցերի և երկու երկրների ռազմավարական գործընկերության մասին, ընդգծել տարբեր ոլորտներում հաջող համագործակցությունը և տարածաշրջանային նշանակության համատեղ նախագծերի դերը երկրների և տարածաշրջանի զարգացման գործում։ Կառավարության աշխատակազմի տեղեկատվության համաձայն՝ հանդիպման ընթացքում ուշադրություն է դարձվել նաև տարածաշրջանում առկա անվտանգության մարտահրավերներին, կողմերը հաստատել են իրենց պատրաստակամությունը հնարավորինս նպաստելու տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը։ Բացի այդ, Իրակլի Կոբախիձեն Իլհամ Ալիևին հրավիրել է Վրաստան։
Իրակլի Կոբախիձեն նոյեմբերի 11-13-ը կմասնակցի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովին (COP29): Նախատեսվում է Կոբախիձեի ելույթը COP29-ի ղեկավարների գագաթնաժողովում, ինչպես նաև պանելային քննարկումներին: Վրաստանի պատվիրակության կազմում են առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին, արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին և կառավարության վարչակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին։
COP29-ը ուշադրության կենտրոնում է հայտնվել նաև այն փաստով, որ դրան մասնակցելու են նաև Աֆղանստանի Թալիբանի ներկայացուցիչները։ Ըստ Politico-ի՝ համաժողովին կմասնակցեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանը, ԱՄՆ նախագահի կլիմայի միջազգային քաղաքականության հարցերով ավագ խորհրդական Ջոն Պոդեստան, ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը և այլք։ Համաժողովին չեն մասնակցի Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։