Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը համատեղ հայտարարությամբ մտահոգություն են հայտնել Վրաստանի ներկայիս քաղաքական իրավիճակի վերաբերյալ։ Այս մասին տեղեկություն է հրապարակում Reuters գործակալությունը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
Վայմարի եռանկյունու առաջնորդները հայտարարում են, որ իրենք չեն կարողանա աջակցել Վրաստանի հետ ԵՄ անդամակցության բանակցությունների մեկնարկին, քանի դեռ երկիրը բարեփոխումներ չի իրականացրել։
«Քանի դեռ Վրաստանը չի փոխել իր ներկայիս ընթացքը և ցույց չի տվել բարեփոխումներին ուղղված շոշափելի ջանքեր, հատկապես չեղյալ համարելով եվրոպական արժեքներին և սկզբունքներին հակասող վերջին օրենքը, մենք չենք կարողանա աջակցել Վրաստանի հետ անդամակցության բանակցությունների մեկնարկին», - ասել են առաջնորդները։
Հայտարարությունը հրապարակվել է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում Եվրոպական քաղաքական միության գագաթնաժողովի մեկնարկից առաջ։ Հինգշաբթի և ուրբաթ օրը գագաթնաժողովին կմասնակցեն 50 երկրների ղեկավարներ, որոնց թվում է նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Հոկտեմբերի 30-ին Եվրահանձնաժողովը հրապարակեց իր ամենամյա ընդլայնման փաթեթը, որը գնահատում է տասը երկրների, այդ թվում՝ Վրաստանի առաջընթացը ԵՄ անդամակցության ճանապարհին։ Եվրահանձնաժողովը հայտարարում է, որ Վրաստանի անդամակցության գործընթացը դե ֆակտո կասեցվել է կառավարության գործողությունների պատճառով և խորհուրդ չի տալիս սկսել Վրաստանի հետ անդամակցության բանակցությունները, քանի դեռ երկիրը չի փոխել իր ընթացքը։
