Վրաստանում ԶԼՄ-ների ազատության հետ կապված իրավիճակը անցյալ տարի վատթարացել է, և երկիրը մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում 77-րդ տեղից տեղափոխվել է 103-րդ տեղը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Մայիսի 3-ին՝ Մամուլի ազատության միջազգային օրը, «Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է իր տարեկան վարկանիշը։ Կազմակերպությունը նշում է, որ իրավիճակը զգալիորեն վատթարացել է Վրաստանում, որտեղ «իշխող կուսակցությունը շարունակում է բևեռացնել հասարակությունը, մոտենում է Մոսկվային և ավելի ու ավելի թշնամական քաղաքականություն է վարում մամուլի ազատության նկատմամբ»։
«Կառավարությունը դեռ չի կատարել մամուլի ազատության վերաբերյալ ԵՄ հանձնարարականը, որն անհրաժեշտ քայլ է մինչ անդամակցության բանակցությունների մեկնարկը։ Ի տարբերություն նախորդ բարեփոխումների, որոնք ամրապնդեցին բազմակարծությունը և լրատվամիջոցների թափանցիկությունը,
կառավարությունը հստակ հայտարարել է անկախ ռադիոկայանների և հեռուստատեսային ցանցերի վերահսկողության իր մտադրության մասին՝ փոփոխություններ կատարելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում, ինչպես նաև ռուսական տարբերակից պատճենված «օտարերկրյա գործակալների մասին» օրենքով,
որը չեղարկվել է փողոցային բողոքի ցույցերից և միջազգային ճնշումներից հետո»,- ասվում է զեկույցում, որտեղ արտացոլված է 2023 թվականի իրադարձությունները և չի ներառվել «Վրացական երազանքի» կողմից 2024 թվականին ռուսական օրենքի վերադարձը։
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը կրկնում է, որ կառավարության միջամտությունը խաթարում է մամուլի ազատության բարելավմանն ուղղված ջանքերը, միջավայրը մնում է թշնամական անկախ և ընդդիմադիր լրատվամիջոցների նկատմամբ, որն ուղեկցվում է լրագրողների վրա բանավոր և ֆիզիկական հարձակումների աճով, անկախ լրատվամիջոցներին մարգինալացնելու և ազատ խոսքի տարածքը նեղացնելուն ուղղված օրենքներ ընդունելու փորձերով։
Ինչպես նախորդ տարիներին, 2023 թվականի զեկույցում նույնպես նշվում է, որ Վրաստանում մեդիա դաշտը բազմազան է և միևնույն ժամանակ խիստ բևեռացված, մանիպուլյացիաները, ատելության խոսքն ու ապատեղեկատվությունը տարածված են լրատվամիջոցներում, հատկապես հեռուստատեսությունում, որը տեղեկատվության հիմնական աղբյուրն է։
«Կառավարությունը հաճախ հրաժարվում է պատասխանել նրան քննադատող լրատվամիջոցներին և երբեմն դիմում գրաքննության, արշավներւ, զրպարտչական արշավների և ահաբեկման: Երբեմն դատարանները փորձում են խաթարել աղբյուրների գաղտնիությունը, չնայած այն հանգամանքին, որ դա երաշխավորված է խոսքի ազատության մասին օրենքով»,- ասվում է զեկույցում։
2023 թվականի մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում Ուկրաինայի իրավիճակը բարելավվել է 18 հորիզոնականով և զբաղեցնում է 61-րդ տեղը։ Մոլդովան 31-րդ տեղում է։
Միջազգային վարկանիշում ընդգրկված է ընդհանուր առմամբ 180 երկիր։ Ռուսաստանը 162-րդ տեղում է, իսկ Բելառուսը՝ 167-րդ։
Ինչ վերաբերում է վարկանիշում առաջադեմ երկրներին, որտեղ միջավայրն առավել բարենպաստ է լրատվամիջոցների համար, ապա ութ տարի անընդմեջ առաջին տեղը զբաղեցնում է Նորվեգիան։ Նրան հաջորդում են Դանիան, Շվեդիան, Նիդերլանդները և Ֆինլանդիան։ Լավագույն տասնյակը եզրափակում է Գերմանիան։