Մառնեուլիում «Ազգային շարժման» ակտիվիստ է վիրավորվել

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Մառնեուլիի Դաշթափա գյուղում ոստիկանությունը մեկ անձի է ձերբակալել «Ազգային շարժման» ակտիվիստ Հումբատ Ջալիլովին վիրավորելու համար։ Ջալիլովը ճամփեզրին միրգ է վաճառել, երբ նրա ուղղությամբ կրակ են բացել։ Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 4-ին։ Ջալիլովը վիրավորվել է ոտքից, նրան բուժօգնություն են ցուցաբերել տեղի հիվանդանոցում։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Ասիմ Գուլիևը մոտեցել և կրակել է հրացանից։ Երբ նա երկրորդ գնդակն է ուզեցել լիցքավորել, տեղում գտնվող մարդիկ խանգարել են նրան։ Հարձակվող Ասիմ Գուլիևը և իմ զարմիկը կոնֆլիկտ են ունեցել 2020 թվականի ընտրությունների ժամանակ։ Գուլիևն աջակցում էր «Վրացական երազանքին», իսկ Հումբաթ Ջալիլովը՝ ընդդիմությանը։ Ինչպես լսել եմ, միջադեպը այդ կոնֆլիկտի շարունակությունն է»,- «Մթավարի արխիի» հետ զրույցում ասել է վիրավորի ազգական Իլգար Ալիևը։

«Ազգային շարժման» Մառնեուլիի կազմակերպության ղեկավար Ազադ Քարիմովի խոսքով, միջադեպն իսկապես 2020 թվականի ընտրությունների ժամանակ տեղի ունեցած կոնֆլիկտի շարունակությունն է։ «Այն ժամանակ Ջալիլովը մեղադրեց «Վրացական երազանքի» ակտիվիստին կեղծիքի մեջ, ինչը հանգեցրեց նրանց միջև առճակատման։ Այն շարունակվեց մինչև այսօր և ավարտվեց այսպես։ Մենք պահանջում ենք, որ նա պատժվի ամենայն խստությամբ»,- ասում է Քարիմովը։ Նա կարծում է, որ իշխող կուսակցությունը փորձում է 2024 թվականի ընտրությունների համար ահաբեկել ընդդիմության ակտիվիստներին։

ՆԳ նախարարության տեղեկության համաձայն՝ Դաշթափայում հետաքննությունը տարվում է քրեական օրենսգրքի 120-րդ և 236-րդ հոդվածներով, ինչը ենթադրում է առողջությանը դիտավորությամբ թեթև վնասվածք հասցնել և հրազենի ապօրինի գնում/պահում/կրում։

Նույն տարածաշրջանում նոյեմբերի 1-ին հարձակման է ենթարկվել Դմանիսիի մունիցիպալիտետի նախկին քաղաքապետ Գիորգի Տատուաշվիլին, ով իր ավտոմեքենայով Թբիլիսիից Դմանիսի է գնացել։ Նրա ուղղությամբ հրազենից հինգ անգամ կրակ են արձակել։ Ինչպես ասել է Տատուաշվիլին, մեկ փամփուշտ խրվել է վարորդի նստատեղին։ Հարձակումը տեղի է ունեցել Մեծ Դմանիսի գյուղում։ Տատուաշվիլին միջադեպը կապել է իր քաղաքական գործունեության հետ։ Նա «Ազգային շարժման» ներկայացուցիչ է։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):