2024 թվականի մարտից կմեկնարկի քաղցկեղի վաղ ախտորոշման ծրագիրը, որի շրջանակներում կֆինանսավորվեն վաղ հետազոտությունները։ Վրաստանի առողջապահության նախարարությունը նշում է, որ ծրագիրը ներառում է բարձր տեխնոլոգիական հետազոտություններ և մասնագետի խորհրդատվություն, ինչը կբարելավի ուռուցքաբանական հիվանդությունների վաղ փուլում հայտնաբերումը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Եվրոպական խորհրդարանը 490 ձայնով ընդունել է Վրաստանի վերաբերյալ ևս մեկ քննադատական բանաձև
- 2 8 եվրոպական առաջարկություն, որոնց չկատարումը կարող է հանգեցնել վիզայի ազատականացման կասեցմանը
- 3 Հայաստանում պետական հեղաշրջման գործով ձերբակալվել է Վահագն Չախալյանը
- 4 Գախարիայի կուսակցությունը և «Լելոն» ստորագրել են հուշագիր ընտրությունների վերաբերյալ
- 5 Եվրահանձնաժողովը նամակ է պատրաստում Վրաստանի համար վիզայի ազատականացումը կասեցնելու վերաբերյալ․ Յոզվյակ
- 6 FTM. «Իմեդի»-ի սեփականատեր Իրակլի Ռուխաձեի չորս բիզնեսները գրանցված են Նիդերլանդներում
Մի քանի շաբաթ է, ինչ Թբիլիսիում, կառավարության շենքի դիմաց, անցկացվում է ի պաշտպանություն քաղցկեղով հիվանդների՝ «Ես ուզում եմ ապրել» ցույցը։ Ակցիայի մասնակիցները պահանջում են վերացնել 25 000 լարի տարեկան սահմանաչափը և պետության կողմից ամբողջությամբ, անհատական ֆինանսավորում ուռուցքաբան ախտորոշված հիվանդների բուժման համար։ Բացի այդ, ինչպես ասում են քաղցկեղով հիվանդները, ֆինանսավորման հատկացումը հաճախ ուշանում է մեկ-երկու ամսով, երբ ամեն օր կարող է վճռորոշ լինել։
Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ համընդհանուր առողջապահական ծրագրի շրջանակում ուռուցքաբանական հիվանդությունների բուժումը հավասարապես հասանելի է յուրաքանչյուր շահառուի համար, ինչի համար վերջին տարիներին իրականացվել են կարևոր բարեփոխումներ։
«2022 թվականի նոյեմբերից ուռուցքաբանական ախտորոշմամբ հիվանդների բոլոր շահառուների բուժման (հորմոնաթերապիա, քիմիաթերապիա, ճառագայթային թերապիա) և դեղորայքի տարեկան սահմանաչափը բարձրացել է մինչև 25000 լարի՝ առանց հիվանդի համավճարի։
Անցյալ տարվանից Վրաստանի բոլոր քաղաքացիների համար ֆինանսավորվում են քիմիաթերապիան, հորմոնալ և ճառագայթային թերապիան, ինչպես նաև ուռուցքային վիրաբուժական ծառայությունները։
«Ռոշե» և «Նովարտիս» ընկերության հետ կնքված պայմանագրի արդյունքում պետությունը թանկարժեք դեղամիջոցներ է ձեռք բերել զգալիորեն ցածր գնով, ինչը նպաստում է հիվանդների կարիքների բավարարմանը, դեղորայքի ավելացմանը և շահառուների թվի ավելացմանը։ Նախարարությունը 2024 թվականին հնարավորություն կունենա որոշել ավելի քան 350 մլն լարի դեղորայքի և ծառայությունների բյուջեն՝ ուղղակիորեն արտադրողից զգալիորեն ցածր գնով ուռուցքաբանական դեղամիջոցներ գնելու և իրականացվող բարեփոխումների շնորհիվ։
Առողջապահության համընդհանուր ծրագրից բացի, առողջապահության նախարարությունը հիվանդների կարիքները դիտարկում է ռեֆերալ հանձնաժողովի շրջանակներում, որտեղ հիվանդի համար անհատապես ֆինանսավորվում են բժշկական ծառայություններն ու դեղերը»,- ասվում է ԱՆ հաղորդագրության մեջ։
Նախարարությունը նշում է, որ նախատեսվում է հանդիպել ուռուցքաբանական հիվանդություններով պացիենտների հետ, որի ընթացքում նրանց կտրամադրվի մանրամասն տեղեկատվություն իրենց համար կարևոր ցանկացած հարցի վերաբերյալ։
