Դաղստանի իշխանությունները դրսից՝ այդ թվում Ուկրաինայից գործող «թշնամիներին» մեղադրում են ազգամիջյան բախումներ հրահրելու և ապակայունացնելու փորձի մեջ։ Գործը վերաբերում է նախօրեին Մախաչկալայի օդանավակայանում տեղի ունեցած հակահրեական ցույցին։ Տեղի բնակիչները ներխուժել են օդանավակայան, երբ Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվից ժամանած մարդատար ինքնաթիռը վայրէջք է կատարել։ Բողոքի ակցիայի մասնակիցները կրել են պաղեստինյան դրոշներ և պահանջել հրեաներին չմտնել Դաղստանի տարածք։ Ոստիկանները չեն կարողացել կանգնեցնել ցուցարարներին, որոնք փորձել են ներխուժել ինքնաթիռ։ Նրանք փորձել են ստուգել ուղևորների անձնագրերը՝ պարզելու նրանց ծագումը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 4 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 5 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
- 6 Ճիաթուրայում ձերբակալվել է ցույցի մասնակից 4 հանքափոր․ նրանց սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում
Դաղստանի իշխանությունների տվյալներով՝ բացահայտվել են զանգվածային անկարգությունների ավելի քան 150 ակտիվ մասնակիցներ, որոնցից 60-ն արդեն ձերբակալվել են։ Բախումների ժամանակ վիրավորվել է ավելի քան 20 մարդ, այդ թվում՝ 9 ոստիկան։
Իսրայելից Դաղստան չվերթն իրականացրել է ռուսական Red Wings ավիաընկերությունը։ Առավոտից տելեգրամյան ալիքներով կոչեր են տարածվել Իսրայելից ժամանող ուղևորների դեմ։
Իսրայելի վարչապետի գրասենյակը և արտաքին գործերի նախարարությունը երեկ հայտարարել են, որ «Իսրայելը հետևում է Իսրայելի քաղաքացիներին և հրեաներին վնասելու փորձերին և հույս ունեն, որ ռուս իրավապահները կպաշտպանեն Իսրայելի բոլոր քաղաքացիների և հրեաների անվտանգությունը: Միաժամանակ՝ վճռականորեն կգործեն ընդդեմ անկարգությունների»։

Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիկովի խոսքով՝ այսօր ստացված հավաստի տեղեկությունների համաձայն՝ «Ուտրո Դաղստան» Telegram ալիքի կառավարումը, որը նախկինում տեղի բնակչությանը կոչ էր անում մասնակցել հանրահավաքներին, իրականացվում է Ուկրաինայի տարածքից։
«Համաս»-ը հոկտեմբերի 7-ին հրթիռակոծել է իսրայելական քաղաքները և ցամաքից ներխուժել Գազայի հատվածի հարևան շրջաններ։ Հոկտեմբերի 8-ին Իսրայելի կառավարությունը երկրում պատերազմական դրություն է հայտարարել և օդային ու հրետանային հարվածներ հասցրել Գազայի հատվածին։ Գազայի հատվածը վերահսկող արմատական իսլամիստական շարժումը Իսրայելը համարում է օկուպացիոն պետություն։ Երկու կողմից էլ հազարավոր խաղաղ բնակիչներ են զոհվել։ ՄԱԿ-ի տվյալներով՝ ավելի քան մեկ միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր տները Գազայի հատվածում ռազմական գործողությունների սկսվելուց հետո։ «Համաս»-ը մոտ 200 պատանդ է վերցրել Իսրայելի տարածքից։
