Խորհրդարանական մեծամասնության ղեկավար է ընտրվել Մամուկա Մդինարաձեն, ով մինչ այժմ «Վրացական երազանք» խմբակցության նախագահն էր։ Իշխող կուսակցության գլխավոր գրասենյակում կայացած մեծամասնության նիստում մի քանի այլ կադրային որոշումներ են կայացվել։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 3 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 4 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 5 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 6 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
Մեծամասնությունը խորհրդարանին կներկայացնի Նինո Ծիլոսանիին փոխխոսնակի պաշտոնի համար, որը թափուր է Իրակլի Չիքովանիի՝ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո։
«Նինո Ցիլոսանիի` խորհրդարանի փոխխոսնակ ընտրվելուց հետո ագրարային հանձնաժողովի նախագահի տեղը թափուր կմնա, և մենք կներկայացնենք նրա առաջին տեղակալ Գելա Սամխարաուլիին, իսկ Իրակլի (Դաչի) Բերաիան կառաջադրվի ագրարային կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում»,- ասել է Մամուկա Մդինարաձեն։
«Վրացական երազանքը» խմբակցության նախագահ է ընտրել Ռատի Իոնաթամիշվիլիին, իսկ խմբակցության նախագահի առաջին տեղակալ՝ Գիորգի Ցագարեիշվիլիին։
Հունվարի 29-ին Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական տվեց, որից հետո կառավարության ղեկավար դարձավ խորհրդարանական մեծամասնության առաջնորդ, «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն։ Նախարարների կաբինետի 12 անդամներից 11-ը պահպանել են իրենց պաշտոնները՝ պաշտպանության նախարարի պաշտոնում Ջուանշեր Բուրճուլաձեին փոխարինել է խորհրդարանի փոխխոսնակ և Զուգդիդիի մեծամասնական պատգամավոր Իրակլի Չիքովանին։
«Վրացական երազանքի» համամասնական ընտրացուցակի համաձայն՝ Իրակլի Կոբախիձեի փոխարեն խորհրդարան կանցնի գործարար Գիորգի Բարվենիշվիլին։ Նա ընտրական ցուցակում 71-րդն էր։
